Վերականգնում ենք կորցրած կամ խռպոտած ձայնը ժողովրդական միջոցներով



Ներկայացնում ենք կորցրած կամ խռպոտած ձայնը վերականգնող ժողովրդական բաղադրատոմսեր:

• Եթե ձայնը խռպոտել է, խորհուրդ է տրվում որքան հնարավոր է շատ գոլորշու վրա եփված սխտոր ուտել:

• Մաքրել և կտրատել միջին չափի մեկ սոխ, ավելացնել 2 թ.գ. շաքարավազ և 0,75 բաժակ ջուր: Եփել այնքան ժամանակ, մինչև սոխը փափկի: Խառնուրդը պետք է պնդանա: 1:1 հարաբերությամբ խառնել մեղրի հետ: Ընդունել օրը 3-4 անգամ, 1 ճ.գ.՝ ուտելուց 30 րոպե առաջ:



• Վերցնել 3 թ.գ. մանրացրած սոխի կճեպ, վրան լցնել 0,5լ ջուր, հասցնել եռման աստիճան և թրմել 4 ժամ: Քամել և ստացված եփուկով ողողել կոկորդը:

• Լավ արդյունք է տալիս կոկորդը թարմ քամված կարտոֆիլի հյութով ողողելը: Դա պետք է անել կանոնավոր կերպով՝ օրը 3-4 անգամ:

• Գազարի հյութը 1:1 հարաբերությամբ խառնել մեղրի հետ: Ընդունել 1 ճ.գ.՝ օրը 4-5 անգամ: Կարող եք նաև կաթի մեջ եփել քերած գազարը և ընդունել օրը 3 անգամ՝ 0,5-1 բաժակ:

• 2 ձվի դեղնուցը մինչև սպիտակելը հարել շաքարավազի հետ, ավելացնել սերուցքային կարագ և ընդունել նախքան ուտելը: Օգնում է խռպոտության ժամանակ:

• Եզան լեզվի տերևների թուրմը խառնել հավասար քանակությամբ մեղրի հետ և եփել 20 րոպե: Ընդունել 1 ճ.գ.՝ օրը 2-3 անգամ:

• Դաղձի, ուրցի կամ էվկալիպտի եթերայուղերով ինհալացիա անել:

• 5-6 պճեղ սխտորը ճզմել, ավելացնել 1 բաժակ կաթ, եռացնել, սառեցնել և քամել: Ընդունել օրը մի քանի անգամ՝ 1 ճ.գ.:

• Վերցնել 0,5 բաժակ ճակնդեղի հյութ, ավելացնել 1 ճ.գ. քացախ: Օրը 3-4 անգամ ողողել կոկորդը՝ ամեն անգամ մեկ կում կուլ տալով:

• 1 բաժակ ջրում եփել 2 ճ.գ. դեղին չամիչ, ավելացնել 1 ճ.գ. սոխի հյութ: Ընդունել 0,3 բ՝ օրը 3 անգամ, կարելի է մեղրի հետ: Շատ լավ օգնում է խռպոտության ժամանակ:

Առո՛ղջ եղեք:

 

Տարածել...

Ընթերցվող․․․