XX դարի սկզբի անվանի աստղագուշակ Ալան Լեոն, որն ուներ չափազանց մեծ քանակության հորոսկոպների պատվերներ, ստիպված էր փոփոխություններ մտցնել այս ոլորտում։ Նա մշակեց հորոսկոպի վերլուծության էքսպրես մեթոդ, որը արագորեն հասանելի և հասկանալի կլիներ հասարակության լայն շրջանակի համար։ Ելնելով այն փաստից, որ Արևը մեծ կշիռ ունի հորոսկոպի մեջ, Ալան Լեոն կրճատեց հորոսկոպի վերլուծությունը՝ հանգեցնելով այն կենդանակերպի նշաններում Արևի դիրքի վերլուծության։
Կենդանակերպի ամեն մի նշանում Արևը գտնվում է մոտ 30 օր՝ նշանից նշան անցնելով յուրաքանչյուր ամսվա վերջին տասնօրյակում։ Այսպիսով ամեն տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ը բոլոր ծնվածներն անկախ ծննդավայրից, ծննդյան օրից և ժամից համարվում են Խոյ նշանի տակ ծնված, ապրիլի 20-ից մայիսի 21՝ Ցուլ և այլն։ Այդպես սկիզբ առավ մինչև այժմ մեծ ժողովրդականություն վայելող արեգակնային աստղագուշակությունը, որի կանխատեսումները լայնորեն տարածում են ժամանակակից բոլոր լրատվամիջոցները։
Շարունակությունը` հոլովակում:
Տարածել...