Սեղանի շուրջ նստելու էթիկայի (բարեվարքության) կանոնները

 




Ուտելը կարևորագույն նախապայման է, սակայն ինչպես շատ ու շատ երևույթներ այս բնական պահանջմունքն ևս ունի իր կանոները:

Էթիկայի  կանոնները իմանալը բավարար չէ: Առավել կարևոր է դրանց ճիշտ կիրառումը: Այս գրառումը կհուշի, թե ինչպես պահել ձեզ հյուրասիրությունների, հյուրընկալության, ժամադրության, հանդիպումների ու հավաքույթների ժամանակ:    

              


Պատառաքաղը պետք է լինի ափսեի ձախ, իսկ գդալը և դանակը աջ հատվածում:

Պատառաքաղը պետք է բռնել ձախ, իսկ դանակը աջ ձեռքով:

Ծամելու ընթացքում չպետք է զրուցել:

Ճաշի ընթացքում խորհուրդ չի տրվում խաղալ օգտվելու պարագաներով:

Գդալով պետք է ուտել միայն այն, ինչ անհնար է ուտել պատառաքաղով:

Եթե հյուր ընդունողը դուք եք, ապա խորհուրդ չի տրվում, որ առաջինը դուք ավարտեք ուտելու գործընթացը:

Երբ հյուրասիրում եք ինչ-որ բան, եթե դիմացինը չի ցանկանում, ապա չպետք է նրան համոզել:

Եթե ցանկանում եք հրաժարվել որևէ կերակուրից, ապա դա արեք, առանց ավելորդ մեկնաբանությունների:

Գինին պետք է հյուրասիրի սեղանի տղամարդը, եթե ռեստորանում եք, պետք է սպասել մատուցողին:

Եթե գարեջուր եք ըմպում, ապա պետք է ըմպել այն առանձ ճպացնելու:

Գինու գավաթը չպետք է շատ բարձր բարձրացնել, պետք է բարձրացնել այնքան, որ լինի ձեր հայացքին ուղղահայաց:

Երբ տղամարդը գինու գավաթը ձեռքին զրուցում է կնոջ հետ, ապա նրա ձեռքի բաժակը պետք է ցածր լինի կնոջ բաժակից:

Չպետք է արագ ուտել:

Դիմացինին ինչ-որ բան հյուրասիրելը պետք է կատարել աջ ձեռքով:

Տղամարդը պետք է վեր կենա սեղանից այն ժամանակ, երբ կինն արդեն վեր է կացել:

Ճաշկերույթն ավարտելուց հետո, պետք է օգտվելու պարագաները տեղադրել ոչ թե ափսեի կողքին, կամ սեղանին, այլ ափսեի մեջ:

Ամեն հարցում ներդաշնակություն փնտրեք ու եղեք բանիմաց:

 

Տարածել...

Ընթերցվող․․․