Մագնիումն ամենակարևոր միկրոտարրերից է, որը մասնակցում է մի շարք գործընթացների և անհրաժեշտ է բազմաթիվ օրգանների ու համակարգերի բնականոն աշխատանքի համար: Մագնիումի անբավարար մակարդակը բացասաբար է անդրադառնում դրանց աշխատանքի վրա:
Ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Ներկայացնում ենք մթերքներ, որոնք մեծ քանակով մագնիում են պարունակում և կօգնեն օրգանիզմն ապահովել այս տարրով՝ առանց հավելումների օգտագործման:
Սպանախ: 1 բաժակ պատրաստված սպանախը 157 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 39 տոկոսը:
Ճակնդեղ: 1 բաժակը պարունակում է 150 մգ մագնիում՝ օրվա չափաբաժնի 38 տոկոսը:
Դառը շոկոլադ: 1 դառը շոկոլադը 95 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 24 տոկոսը:
Դդմի չորացրած սերմեր: 1/8 բաժակը պարունակում է 92 մգ մագնիում՝ օրվա չափաբաժնի 23 տոկոսը:
Նուշ: 30 գրամ նուշը 75 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 19 տոկոսը:
Լոբի: Կես բաժակ լոբին 60 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 15 տոկոսը:
Ավոկադո: 1 միջին ավոկադոն 58 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 15 տոկոսը:
Թզի չիր: Կես բժակ թզի չիրը 50 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 13 տոկոսը:
Յոգուրտ, կեֆիր: 1 բաժակ յոգուրտն ու կեֆիրը 46.5 մգ մագնիում են պարունակում՝ օրվա չափաբաժնի 12 տոկոսը:
Բանան: 1 միջին բանանը 32 մգ մագնիում է պարունակում՝ օրվա չափաբաժնի 8 տոկոսը:
Ինչու է մագնիումն այդքան կարևոր
Մագնիումը չափազանց կարևոր է մկանային համակարգի աշխատանքի համար, պատասխանատու է մկանների թուլացման համար: Ջղակծկումները, սպազմը կարող են վկայել այն մասին, որ օրգանիզմում մագնիումի մակարդակը նորմայից ցածր է:
Նվազեցնում է դաշտանային ցավը, կարող է օգնել մինչդաշտանային շրջանում նկատվող նշանների դեպքում՝ տրամադրության անկումներ, ախորժակի մեծացում, քաշի ավելացում, հեղուկի կուտակում, հոգնածություն, ցավ կրծքերում, գրգռվածություն, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ:
Մագնիումն անհրաժեշտ է նաև սրտամկանի աշխատանքի համար, հոգ է տանում սիրտ-անոթային համակարգի առողջության մասին, օգնում է իջեցնել ճնշումը:
Էներգիա է հաղորդում: Մագնիումի բավարար մակարդակը դրական է ազդում աշխատունակության վրա:
Անհրաժեշտ է նյարդային համակարգի աշխատանքի համար, օգնում է պայքարել բորբոքման դեմ, կարող է պաշտպանել դիաբետից: Մագնիումի բավարար մակարդակը կարևոր է մազերի, եղունգների, ատամների առողջության համար:
Տարածել...