Ներկայացնում ենք ջեռոցում տնական բատոնի բաղադրատոմս:
Բաղադրիչները՝
250 գ. ալյուր,
6 գ. չոր խմորիչ,
4 գ. աղ,
30 գ. կարագ կամ մարգարին,
100 մլ կաթ,
50 մլ ջուր։
Վրան քսելու համար՝
1 ձվի դեղնուց,
5 գ. կաթ։
Պատրաստումը՝
1. Խառնիր բոլոր չոր բաղադրիչները, ավելացրու մարգարինը, կաթը և ջուրը:
2. Խմոր հունցիր: Խմորը դիր մի քիչ բուսական յուղով պատված ամանի մեջ, ծածկիր թաղանթով և դիր տաք տեղ 30 րոպեով:
3. 30 րոպե անց հանիր և գնդիր: Նորից խմորով տարան թաղանթով ծածկիր և դիր տաք տեղ 1 ժամով:
4. Խմորից բատոն ձևավորիր: Աշխատանքային տարածքի վրա ալյուր ցանիր, դիր խմորը և բացիր մոտ 0,5 սմ հաստությամբ:
5. Խմորը ռուլետի պես փաթաթիր՝ ոչ շատ ամուր, բայցև բավականաչափ ամուր, որպեսզի պատրաստի բատոնի մեջ դատարկ տեղ չլինի:
6. Փաթաթելուց հետո ծայրն ինչպես հարկն է՝ ամրացրու: Բատոնը դիր թխելու թղթով ձևամանի մեջ: Ծածկիր սրբիչով և նորից թող 30 րոպեով:
7. Սուր դանակով բատոնի վրա կտրվածքներ արա: Վրան ձվի դեղնուցի և կաթի խառնուրդ քսիր:
8. Ջեռոցը նախապես տաքացրու մինչև 200 աստիճան: Բատոնը 30 րոպեով դիր ջեռոցը:
9. Պատրաստի բատոնը թող սառի ճաղավանդակի վրա: Բարի ախորժակ:
Տարածել...