Ինչու են չինացիներն այդքան վախենում 4 թվից

 




Չինացիները սնահավատ են և լուրջ են վերաբերվում ավանդույթներին: Նրանց հատկապես հետաքրքրում է թվերի կախարդանքը: Օրինակ՝ 4 թիվը Չինաստանում սարսափելի է համարվում: Տետրաֆոբիայով, այսինքն՝ 4 թվից վախով, տառապում է պետության ողջ բնակչությունը:

Չինական թվագիտության հիմքում ընկած է դաոսիզմը, իսկ դաոսական փիլիսոփաները հազվադեպ էին սխալվում: Պարզվում է՝ «չորս» անվանումը չինարենում հնչում է որպես «կիտ»՝ «մահ»:



Չնայած նրան, որ նույն կերպ հնչող այս բառերը տարբեր գրություններ ունեն, չինացիների համար 4 թիվը նույնն է, ինչ 13 թիվը եվրոպացիների համար: 13 թիվը եվրոպացիները համարում են սատանայի թիվ:

Չինաստանում չկան 4-րդ հարկեր կամ համարներ: Դրանք փոխարինվում են «F» տառով, կամ 3 թվից հետո պարզապես գալիս է 5-ը: Հազվադեպ է որևէ վայրում 4-րդ հարկ հանդիպում:

4-րդ համարի չինական հիվանդանոցը փակման եզրին էր, քանի որ չինացիները վախենում էին այնտեղ բուժվել: Ստիպված եղան հիվանդանոցի համարը փոխել:

Չինացիները չեն ստանում 4 թիվը պարունակող ավտոհամարանիշեր, քանի որ նման համարանիշերը պարզապես արգելված են: Համարվում է, որ այդ թիվը պարունակող ավտոհամարանիշը կարող է հանգեցնել ավտովթարի ու մահվան:

Այդ թվի պատճառով հազվադեպ են կիրառվում նաև 4 թվանշանը պարունակող այլ թվեր՝ 14, 24, 34, 841, 1004 և այլն:

Վիճակագրությունը ճշգրիտ երևույթ է, և այն վկայում է այն մասին, որ Չինաստանում մահվան շատ դեպքեր իսկապես կապ են ունենում 4 թվի հետ:

 

Տարածել...

Ընթերցվող․․․