Դադարեցրեք դիետան. 6 նշան, որ հարկավոր է ավելի շատ ուտել

 




Նիհարելն ու սովամահ լինելը միմյանց հետ կապ չունեցող երևույթներ են։ Շատ կանայք, ցավոք, չեն հասկանում, որ սովամահ լինելը հաճախ հակառակ արդյունքի է հանգեցնում։ Զարմանալի է, բայց կալորիաներն այրելու համար օրգանիզմին կալորիաներ են հարկավոր։ 

Երբ կալորիաների քանակը չի բավարարում օրգանիզմին, այն սկսում է պահուստներ կուտակել և դժվարանում է լուծել հիմնական կենսաբանական խնդիրները։ Անվտանգ նիհարելու համար կանանց մեծ մասին օրվա ընթացքում հարկավոր է 1200-1500 կալորիա օգտագործել։ Ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին։



Ձեր բոլոր մտքերն ուտելիքի մասին են։ Ամենայն հավանականությամբ, շատ քիչ եք ուտում կամ ընտրում եք մթերք, որը մեծացնում է քաղցի զգացումը։ Իրավիճակը կփրկեն օգտակար ընդմիջումները՝ միրգ, ընդեղեն, չիր, յոգուրտ։

Հազվադեպ եք ուտում։ Կարծում եք, թե որքան հազվադեպ ուտեք, այնքան շուտ կազատվեք ավելորդ կիլոգրամներից։ Սխալվում եք։ Առողջ նիհարելու համար հարկավոր է ուտել օրվա ընթացքում 4 անգամ։ Հազվադեպ ուտելը հանգեցնում է նյութափոխանակության դանդաղեցման և դիետայի խախտման։

Դաշտանային ցիկլն անկանոն է։ Առողջ նիհարելն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չեն անդրադառնում դաշտանային ցիկլի վրա։ Բայց կալորիաների անբավարար քանակը կարող է դաշտանային ցիկլի խախտման կամ առհասարակ դրա բացակայության պատճառ դառնալ։ Օրգանիզմին ճարպեր են հարկավոր։

Ձեզ տանջում է միգրենը։ Գլյուկոզան հարկավոր է ուղեղի նորմալ աշխատանքի համար։ Այն արյան մեջ հայտնվում է ածխաջրերի միջոցով։ Կալորիաների և ածխաջրերի քանակը նվազեցնելը հանգեցնում է էներգիայի անբավարար քանակի, որը հարկավոր է ուղեղի աշխատանքի համար։ Դող, գլխապտույտ, գիտակցության մթագնում, թուլություն, միգրեն. սրանք անհանգստացնող նշաններ են, որ օրգանիզմին չի բավարարում օգտագործվող կալորիաների քանակը։

Գրգռվում եք ցանկացած առիթով։ Կալորիաների անբավարար քանակը նպաստում է կորիզոլի արտադրմանը. խոսքը սթրեսի հորմոնի մասին է։ Հենց դա էլ գրգռվածության առաջացման պատճառ է դառնում։

Միշտ քնելու ցանկություն ունեք։ Նոր եք արթնացել, բայց նորից ցանկանում եք քնե՞լ։ Մեծ է հավանականությունը, որ օգտագործվող կալորիաների քանակը ձեզ չի բավարարում։ Այս դեպքում օրգանիզմն անցում է կատարում «հանգստի ռեժիմի»։

Եթե նկատել եք թվարկված նշանները, ուշադրություն դարձրեք սննդակարգին։ Այն պետք է պարունակի օրգանիզմին անհրաժեշտ նյութերով հարուստ մթերք։

 

Տարածել...

Ընթերցվող․․․