Այս իմաստուն մտքերը պատմաբանները վերագրում են Խան Սյան-Ցզիին՝ դաոսական պանթեոնի Ութ անմահներից մեկին:
1. Եթե դու հարց ես տալիս, նշանակում է, արդեն գիտես պատասխանի կեսը:
2. Միակ բանը, որը մարդ միշտ անկեղծ է անում՝ մոլորվելն է:
3. Ուշադրություն մի՛ դարձրու նրան, թե ինչպես են մարդիկ քեզ վերաբերվում, այլ ուշադրություն դարձրու, թե դու ինչպես ես նրանց վերաբերվում:
4. Այն ամենը, ինչ կարևոր է, չի լինում շտապ: Այն ամենը, ինչ շտապ է, միայն դատարկություն է:
5. Իմաստունը նա չէ, ով շատ է մտորում վեհի մասին, այլ նա, ով քիչ է մտածում մանրուքների մասին:
6. Եթե լինել՝ ինչպես բոլորը, ապա ինչո՞ւ լինել:
7. Նոր ճշմարտության հասնելու համար պետք է հեռանալ հին ստից:
8. Ծիծաղելի է կատաղության մեջ գոռացողը, բայց սարսափելի է վիրավորանքի մեջ լռողը:
9. Հիմարն այն մարդն է, ով չի կարողանում հիմարություններ անել, բայց անում է:
10. Խելացին այն մարդն է, ով կարողանում է հիմարություններ անել, բայց չի անում:
11. Իմաստունն այն մարդն է, ով կարողանում է անել հիմարություններ և անում է:
12. Իսկ նա, ով չի կարողանում հիմարություններ անել և չի անում, ապա ոչինչ չի կարողանում և ոչինչ չի անում:
13. Յուրաքանչյուր սուր բան ժամանակի ընթացքում կորցնում է սրությունը, և միայն բթությունն է դառնում ավելի բութ:
14. Եթե կյանքից դժգոհ է ուժեղ մարդը, ապա նա պահանջ է ներկայացնում ինքն իրեն, իսկ եթե դժգոհ է թույլը, ապա պահանջ է ներկայացնում մարդկանց:
15. Ծաղիկը գեղեցիկ է, քանի դեռ ձեռք չեն տվել:
16. Օգնելով ծույլերին՝ դու օգնում ես նրանց նստել քո պարանոցին:
17. Ցանկանում ես լինել՝ ինչպես բոլորը, կլինես ոչ մեկը:
18. Ցանկանում ես կարգ ու կանոն հաստատել ամբողջ աշխարհում, սկզբում հավաքիր քո տունը:
19. Եթե մտածում ես՝ ինչպես բոլորը, դու արդեն սխալվում ես: Բոլորը տարբեր ձևով են մտածում:
20. Կառավարչի իմաստնությունը պետք է գնահատել՝ ըստ այն կործանիչ սխալների, որոնք նա կարողացել է թույլ չտալ:
21. Եթե մտածում ես բոլորի համար, դու սխալվում ես: Յուրաքանչյուրն իր հոգսն ունի:
22. Չներելով սխալը՝ դու ինքդ ես սխալ թույլ տալիս:
23. Բարությունն անպաշտպան է և դրա համար գոյություն ունի:
24. Ներելով ստորությունը՝ դու օգնում ես նորը կատարել:
Տարածել...