Առողջության բաղադրատոմս հանրահայտ էքստրասենս-բուժակ Ջունայից․ Թույլ մի՛ տվեք ձեր սրտին ծուլանալ

 




Յուրաքանչյուր հիվանդություն, ինչպես կարծում էր Ջունան, չներված վիրավորանքի արդյունք է: Եթե մարդն իր մեջ չարություն է կուտակում, միշտ անհանգստանում է, ապա զարմանալի չէ, որ հիվանդություն է առաջանում:

Կարևոր է միշտ հետևել մարմնի ֆիզիկական վիճակին, բայց պակաս կարևոր չէ հետևել, թե ինչ է կատարվում հոգում: Եթե քեզ մոտ հեշտ ժամանակ չէ, դու շատ ես նյարդայնանում և չես կարողանում գտնել ներդաշնակության բանալին, անպայման կարդա Ջունայի այս խորհուրդները: Իմաստուն, արտասովոր մարդ էր Ջունան, և ահա թե ինչ էր նա անընդհատ կրկնում իր մոտիկ մարդկանց. Մեր կյանքն այն է, ինչ մենք մտածում ենք նրա մասին:




Ինչպես ձեռք բերել ներդաշնակություն

1. Ներում

Եթե քո կյանքում պրոբլեմներ են առաջանում, ընդհանրապես կարևոր չէ՝ որ ոլորտներում, ապա դա նշան է: Նշանակում է՝ պետք է ինչ-որ մեկին ներել:

2. Ակտիվություն

Թույլ մի տվեք Ձեր սրտին ծուլանալ: Օրը թեկուզ մեկ ժամ քայլեք, մի մոռացեք առավոտյան նախավարժանք կատարել:

3. Մերսում

Հպվելով սեփական մարմնին՝ դուք Ձեր սերն եք արտահայտում նրա նկատմամբ: Ամենօրյա դեմքի մերսումը, դեմքի մկանների թուլացումը կօգնի ազատվել լարվածությունից, կարող են դադարել գլխացավերը և անքնությունը:

4. Մտքեր

Հետևեք այն բանին, թե ինչ եք մտածում: Ոչ մի րոպե մի վատնեք մտածելով այն մարդկանց մասին, որոնք Ձեզ տհաճ են: Մի մտածեք վատ իրադարձությունների մասին, որոնցից վախենում եք: Ահա թե ինչպես է պետք ձեռք բերել հոգեկան հանգստություն. պետք է ձեզ ենթարկեցնեք սեփական մտքերը:

5. Հարգանք

Հարգեք ձեզ, հիշեք, որ ամբողջ աշխարհում չկա երկրորդ այնպիսի մարդ, ինչպիսին դուք եք: Չհարգելով ձեզ՝ դուք սպանում եք ձեզ կյանքի ընթացքում:

6. Ապագա

Գնահատիր քեզ ապագայում այնպես, ինչպես գնահատում ես այսօր: Ինչ է դա նշանակո՞ւմ: Պետք է կարողանաք հրաժարվել վայրկենական հաճույքից ապագա երջանկության համար: Դա նշանակում է՝ չխմել ալկոհոլի ավելորդ բաժակ, չծախսել գումարը չպլանավորված բաների վրա, հրաժարվել աղանդերից՝ ապագա գեղեցիկ կազմվածքի համար, և այլն:

Որպեսզի մարմինը մնա երիտասարդ և առողջ, Ջունան խմում էր բազուկի թուրմ՝ օրգանիզմը մաքրելու համար: Կուրսը՝ 2 շաբաթ, հետո՝ 2 շաբաթ ընդմիջում, և նորից կարելի է շարունակել: Այս թուրմը ոչ միայն օգնում է բարելավել մարսողությունը, այլ նաև իջեցնում է խոլեստերինի և շաքարի մակարդակն արյան մեջ, մաքրում է լյարդը:


Բազուկի թուրմ՝ ըստ Ջունայի բաղադրատոմսի

Բաղադրիչներ

1. Միջին բազուկ – 1 հատ

2. Եռացրած ջուր – 1 լ

3. Սև հաց


Պատրաստման եղանակը

1. Հում բազուկը մաքրել, կտրատել: Տեղավորել 1 լ բանկայի մեջ, ավելացնել 1 կտոր սև հաց:

2. Թրմել բազուկը 3 օրվա ընթացքում տաք տեղում: Վրայից վերցնել փրփուրը և թուրմը դնել սառնարանում:

3. Օգտագործել 125 գ հրաշք թուրմն օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ:

 

Տարածել...

Ընթերցվող․․․