Կենդանակերպի յուրաքանչյուր նշան, բացի թալիսմանից, ունի նաև սեփական գույները, որոնք ընդգծում են նրա լավագույն գծերը:
Երբեմն դրանց առկայությունը կամ բացակայությունը նույնիսկ որոշում է աշխատունակությունը և տրամադրությունը:
Խոյ
Կենդանակերպի տվյալ նշանի ներկայացուցիչներին գերազանց հարմար է կարմիր գույնը և դրա բոլոր երանգները: Այս գույնը հին ժամանակներից ասոցիացվում է բարձր ակտիվության, էներգիայի, արիության և ուժի հետ:
Ցուլ
Ձեզ համար հիմնական գույնը կապույտն է, որը կրում է իր մեջ խաղաղություն և վստահություն: Հանգստացնող ազդեցություն ունի վարդագույնը. հանդիսանալով կարմիրի և սպիտակի խառնուրդ՝ այն ցույց է տալիս հարմարավետության ձգտումը:
Երկվորյակներ
Երկվորյակների համար ամենամոտ գույնը հանդիսանում է դեղինը, որովհետև այն ակտիվ է, վառ և հանդիսանում է շարժման խորհրդանիշ: Կանաչը նույնպես շատ հարմար է այս նշանի համար, որն ամրապնդում է առողջությունը, ինքնահարգանքը և համառությունը:
Խեցգետին
Խեցգետնի հիմնական գույներն են հանդիսանում արծաթագույնը և մոխրագույնը: Ոգու բարձրացման համար լավ կլինի նարնջագույնը՝ որպես բավականին լավատեսական գույն:
Առյուծ
Ոսկեգույնն առաջացնում է ծաղկման և գեղեցկության զգացողություն, ինչպես նաև այն բնութագրում է Առյուծների առատաձեռնությունը: Լիարժեք ինքնադրսևորման համար ձեզ հարմար կլինի սպիտակը, իսկ նարնջագույնն անպայման կբարձրացնի ձեր տրամադրությունը:
Կույս
Ազնվաբարո շագանակագույնն ամենից լավ կսազի պրակտիկ Կույսերին, որովհետև այն զուգահեռվում է իրատեսական մտածողության, ինչպես նաև՝ հողի և նրա բարիքների հետ: Կանաչը լավ է ազդում մտքի վրա և համարվում է բարգավաճման խորհրդանիշ:
Կշեռք
Կշեռքներին նախընտրելի է ընտրել պաստելային երանգները, առաջին հերթին՝ երկնագույնը, կանաչը և ծովի ալիքի գույնը: Տվյալ նշանի համար հիմնական գույնը հանդիսանում է երկնագույնը, որն օգնում է գտնել հավասարակշռություն և ներդաշնակություն:
Կարիճ
Կարիճի հակասական և ծանր բնավորությանը գերազանց կհամապատասխանեն ծիրանագույնը և կարմիրի բոլոր մուգ երանգները: Դրանք զուգահեռվում են հզորության ու խորհրդավորության հետ: Սև գույնը նույնպես շատ հարմար է ձեզ:
Աղեղնավոր
Այս նշանի ներկայացուցիչներին արժե ընտրություն կատարել հօգուտ մանուշակագույնի խորը երանգների, որոնք զուգահեռվում են հավակնոտ ցանկությունների դրսևորման, իշխանության և շքեղության հետ:
Այծեղջյուր
Այծեղջյուրի կայուն բնավորությանը համապատասխանում է շագանակագույնը: Կենդանակերպի տվյալ նշանին սկզբունքորեն համապատասխանում են մուգ գույները, քանի որ դրանք զուգահեռվում են զսպվածության հետ, որն Այծեղջյուրի համար հատկանշական որակ է:
Ջրհոս
Նախընտրելի են ոչ վառ երանգները, առաջին հերթին՝ երկնագույնը և կանաչը: Եվս մեկ գույն կենդանակերպի այս նշանի համար համարվում է արծաթագույնը:
Ձկներ
Կենդանակերպի այս նշանի համար շատ հարմար կլինեն մանուշակագույնի բոլոր երանգները:
Տարածել...