Ձիթապտղի յուղի օգտակար հատկությունները, որոնց մասին հարկավոր է իմանալ

 



Ձիթապտղի յուղը հարուստ է ճարպաթթուներով, դրա սննդային արժեքը բավական բարձր է: Ներկայացնում ենք ձիթապտղի յուղի մի քանի առավելություն:

Մեծ քանակով ճարպաթթուներ է պարունակում: Ձիթապտղի յուղը 24 տոկոս հագեցած ճարպեր, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ է պարունակում: Այս ճարպերն օգնում են պայքարել բորբոքման դեմ:

 

 

Օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը: Մասնագետները խոլեստերինի երկու տեսակ են առանձնացնում՝ «վատ» և «լավ»: Առաջինը նպաստում է անոթներում ճարպերի կուտակմանը, ինչը սեղմում է անոթներն ու մեծացնում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Ձիթապտղի յուղը «լավ» խոլեստերին է պարունակում, որն օգնում է կանխարգելել անոթների նեղացումը, օրգանիզմից դուրս բերել «վատ» խոլեստերինը: Երբ «լավ» խոլեստերինի մակարդակն օրգանիզմում նորմայի սահմաններում է, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազում է:

Ձիթապտղի յուղն առողջ ճարպեր է պարունակում: Ճարպերն օրգանիզմում բազմաթիվ կարևոր գործառույթներ են կարգավորում: Միայն թե հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին և օգտագործել առողջ ճարպեր, որոնք հարկավոր են ուղեղի, ներքին օրգանների ճիշտ աշխատանքի համար:

Պաշտպանում է սրտի առողջությունը: Ձիթապտղի յուղի չափավոր օգտագործումը կօգնի պաշտպանել սրտի առողջությունը, նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը.

նվազեցնում է բորբոքումը,
կարգավորում է արյան մակարդելիությունը,
լավացնում է արյունատար անոթների աշխատանքը։

Հակաօքսիդանտներ է պարունակում: Հակաօքսիդատներն օգնում են պայքարել մի շարք խնդիրների դեմ, կանխարգելում վաղաժամ ծերացումը, պայքարում բորբոքման դեմ:

 

Տարածել...

Ընթերցվող․․․