Իմացեք, թե ով եք եղել նախորդ կյանքում՝ ըստ ծննդյան տարեթվի

 




Առաջարկում ենք պարզել, թե ով է կանխորոշված ձեզ համար ճակատագրով՝ հաշվի առնելով ձեր ծննդյան ամիսը։

1. Հունվար

Հունվարին ծնվածները հագեցած և վառ կյանք են վարում։ Դուք հաճախ եք ռիսկի դիմում և մեծ արագությամբ առաջ սլանում։ Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ ձեր երկրորդ կեսը ձեզանից հետ չմնա։ Երջանիկ կլինեք այն մարդու հետ, ով նույնքան կենսախինդ է։



2. Փետրվար

Անկանխտեսելի եք և սիրում եք ինքնաբուխություն՝ ցանկացած դրսևորմամբ։ Ձեր կողքին չի կարող լինել այնպիսի մեկը, ում հետ ձեր օրերը նման կլինեն մեկը մյուսին։

3. Մարտ

Ձեր բնույթով դուք հակված եք սիրելուն և հոգ տանելուն։ Հանուն հարազատների միշտ պատրաստ եք 100%-ով նվիրվել։ Հենց այդ պատճառով էլ ձեզ այնպիսի մարդ է պետք, ով կարողանում է հոգ տանել՝ ի պատասխան։

4. Ապրիլ

Բախումներից խուսափելիու համար ժամանակ առ ժամանակ ստիպված եք լինում հարմարվել ձեր շրջապատին։ Դա ձեզ չափազանց հոգնեցնում է։ Ձեր իսկական երկրորդ կեսը երբեք չի պահանջի, որ կեղծեք ինքներդ ձեզ։ Այդ մարդու կողքին դուք նա եք, ով կաք։

5. Մայիս

Դուք շատ հավակնոտ եք և շատ բանի եք ուզում հասնել։ Հենց այդ պատճառով էլ ձեր կողքին պետք է այնպիսի մարդ լինի, որը կհասկանա ձեր նպատակներն ու ձգտումները։ Ձեզ պետք է նա, ով կմոտիվացնի ձեզ՝ ավելի ջանասիրաբար աշխատել և առաջ գնալ։

6. Հունիս

Ձեր իրական երկրորդ կեսն այն մարդն է, ում հետ բացարձակ ազնիվ եք։ Նրան դուք կարող եք պատմել ցանկացած բան։ Նա ձեզ երբեք չի մեղադրի և թույլ չի տա, որ կասկածեք ձեր ուժերին։

7. Հուլիս

Ձեզ այնպիսի զուգընկեր է պետք, ով սիրո մեջ ձեզ նման ազատ է և չունի սահմաններ ու շրջանակներ։ Այդպես դուք երբեք չեք ունենա այնպիսի զգացողություն, կարծես ինչ որ բան պակասում է։

8. Օգոստոս

Դուք շատ գաղափարներ և ծրագրեր ունեք։ Պատրաստ եք ջանասիրաբար աշխատել։ Հետևաբար, ձեր կողքին չի կարող լինել այնպիսի մարդ, ով ամեն րոպե ցանկանում է, որ իրեն ուշադրություն դարձնեք։  Ձեզ ազատ տարածք է պետք։

9. Սեպտեմբեր

Դուք բառացիորեն ջերմացնում եք շրջապատի մարդկանց ձեր դրական էներգիայով։ Բարի եք, բայց գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են օգտվել ձեր բարությունից իրենց շահադիտական նպատակներով։ Հենց այդ պատճառով էլ ձեր երկրորդ կեսը պետք է այնպիսի մարդ լինի, ով կհարգի ձեզ և կպաշտպանի ձեր շահերը։

10. Հոկտեմբեր

Դուք հաճախ եք անհանգստանում, թե ինչ են մարդիկ մտածում ձեր մասին։ Ձեր կողքին այնպիսի մարդ պետք է լինի, ով հաճախ կհիշեցնի, թե որքան կարևոր է ինքներդ ձեր մասին հոգ տանելը և ուրիշների կարծիքին այդքան կարևորություն չտալը։

11. Նոյեմբեր

Շատ հագեցած կյանք ունեք։ Մշտապես աշխատում եք և ձգտում ինչ–որ բանի։ Դուք անհավանական երազանքներ ունեք, բայց չեք կարողանում արգելակել։ Այդ պատճառով ձեր կողքին այնպիսի մարդ է պետք, ով ձեզ կհիշեցնի, որ կարելի է ավելի հանգիստ ու ազատ ապրել։

12. Դեկտեմբեր

Ձեր կողքին այնպիսի մարդ պետք է լինի, ով պարզ ու բաց կլինի մարդկանց հետ, ինչպես դուք եք։ Հենց այդպիսի հարաբերություններն են բերում փոխադարձ վստահության, մտերմության և հավատարմության։

 

Տարածել...

Ընթերցվող․․․