Քրքումի լիմոնադ՝ ընկճախտի դեմ

 




Բազմիցս խոսել ենք քրքումի օգտակար հատկությունների մասին: Սակայն վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քրքումը նաև հրաշալի կերպով պայքարում է ընկճախտի դեմ:

Ապացուցվել է, որ քրքումի բաղադրության մեջ մտնող կուրկումինն օգնում է դեպրեսիվ խանգարումների դեպքում, այն էլ՝ առանց կողմնակի ազդեցության:

 

 

Ընկճախտով տառապող մարդկանց ուղեղում բորբոքումների մակարդակն ավելի բարձր է: Նաև այս մարդկանց մոտ ցածր է ուղեղի նեյրոգենեզիսը, ինչն էլ նշանակում է, որ ուղեղն ավելի քիչ է նոր բջիջներ ստեղծում: Կուրկումինը հակաբորբոքային նշանակություն ունի, այդ իսկ պատճառով էլ խթանում է նեյրոգենեզիսը:

Բազմաթիվ հետազոտություններ հաստատել են, որ քրքումի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները: healthyfoodhouse կայքը ներկայացնում է քրքումի լիմոնադ, որը չափազանց արդյունավետ է, և, բացի այդ՝ հեշտ է պատրաստվում:

Բաղադրություն

2 ճ/գ թարմ աղացած քրքում
4 ճ/գ մեղր
5 կիտրոնի հյութ
4 բաժակ սառը ջուր
1 կարմիր նարնջի հյութ


Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք: Հյութը մատուցեք մի կտոր կիտրոնով:

 

Տարածել...

Ընթերցվող․․․