Եթե սովի մշտական զգացում ունեք, հարկավոր է հասկանալ դրա պատճառը։
Իրականում ցանկանում եք խմել։
Եթե քիչ առաջ եք ճաշել, բայց կրկին ուտելու ցանկություն է առաջացել, փորձեք հիշել, թե երբ եք վերջին անգամ ջուր խմել։ Մեկ բաժակ ջուր խմեք և որոշ ժամանակ սպասեք։ Մեծ է հավանականությունը, որ քիչ անց այլևս ուտելու ցանկություն չեք ունենա։
Դատարկ կալորիաներ։
Անառողջ սնունդը՝ նույնիսկ փոքր քանակով, գրգռում է ախորժակը, ընդ որում, օրգանիզմին ոչ մի սննդարար նյութով չի ապահովում։ Սննդակարգում նվազեցրեք արագ յուրացվող ածխաջրերի քանակը, աշխատեք առողջ սնունդ օգտագործել։
Քնի պակաս։
Եթե քնեք 7-8 ժամ, քաղցի զգացումը ձեզ այդքան հաճախ չի անհանգստացնի։ Գիշերն օրգանիզմը մելատոնին հորմոն է արտադրում, որը պատասխանատու է ոչ միայն՝ օրգանների աշխատանքի, այլև՝ արտաքին տեսքի համար։
Պահվածքը սթրեսային իրավիճակում։
Սթրեսային իրավիճակներում մարդիկ իրենց տարբեր կերպ են դրսևորում։ Նրանց մի մասը պարզապես չի կարողանում նայել մթերքին, մյուս մասը կարծում է, որ քաղցրավենիքն օգնում է նմանատիպ իրավիճակներում։ Կարևոր կանոն. հիշեք, որ սթրեսն առիթ չէ քաղցրավենիքը չարաշահելու համար։ Նման իրավիճակներում խոսեք մտերիմների հետ, սպորտով զբաղվեք, գիրք կարդացեք։
Սխալ ընդմիջում։
Ալկոհոլը խթանում է ախորժակը։ Ընտրեք թեթև, առողջ ընդմիջման տարբերակներ։
Սպիտակուցների անբավարար քանակ։
Մի՛ մոռացեք սննդակարգ ներառել սպիտակուցներ։ Հենց դրանք են օգնում էներգիա ստանալ, թարմության և հագեցածության զգացում ունենալ։ Միրգն ու բանջարեղենը, իհարկե, օգտակար են, բայց սպիտակուցը սննդակարգի հիմքն է։
Ճիշտ ճարպերի բացակայություն։
Արագ սնունդը, տապակած, ալյուրից պատրաստված մթերքը ճարպեր են պարունակում, որոնք, սակայն, ոչ մի կերպ չեն նպաստում առողջությանը։ Սննդակարգ հարկավոր է ներառել առողջ ճարպեր՝ ձիթապտղի յուղ, ձուկ, ընդեղեն, ավոկադո, սերմեր և այլն։ Նիհարելու ճանապարհին չի կարելի հրաժարվել օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող առողջ ճարպերից։
Ռեժիմի բացակայություն։
Իդեալական տարբերակում հարկավոր է սնունդ ընդունել օրվա ընթացքում 5 անգամ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք և երկու թեթև ընդմիջում։ Չի կարելի բաց թողնել սրանք։
Ուտելիք՝ Instagram-ից։
Ուտելիքը նկարելու թրենդը ստիպում է մշտապես մտածել դրա մասին։
«Ոտքի վրա» ուտելու սովորություն։
Ուտելիս չի կարելի շտապել։ Հարկավոր է լավ ծամել մթերքը։