Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
• Երբեք մի՛ պառկեք քնելու խոնավ մազերով, քանի որ այդպես դրանք ավելի արագ են վնասվում:
• Եթե մազերը չորացնում եք վարսահարդարիչով, միշտ օգտագործեք սառն օդի ռեժիմը: Դա կօգնի խուսափել մազերի խճճվելուց: Երբեք վարսահարդարիչով մազերը մինչև վերջ մի՛ չորացրեք: Պարզապես մի փոքր խոնավ թողեք, որ հենց այդպես չորանան:
• Քնելուց առաջ միշտ սանրեք մազերը:
1. Քնելուց առաջ հյուսեք մազերը:
Այդպես դրանք չեն խճճվի և ավելի ենթարկվող կլինեն: Շատ կարևոր է մազերը չոր կամ կիսախոնավ հյուսել, սակայն չի կարելի դա շատ ամուր անել:
2. Օգտագործեք կոկոսի յուղ:
Կոկոսի յուղը սովորաբար քսում են մազերի ծայրերին: Այն օգնում է փայլուն մազեր ունենալ և չէլեկտրականանալ: Շատ կարևոր է հիշել, որ կոկոսի յուղը պետք է քսել շատ քիչ քանակությամբ և միայն մազերին, այլ ոչ՝ գլխամաշկին:
3. Մտածեք մետաքսյա անկողնային սպիտակեղեն գնելու մասին:
Մետաքսյա և ատլասե սավանների վրա քունը նվազեցնում է շփումը, ինչից մազերը կոտրատվում են, վնասվում: Ատլասի և մետաքսի կախարդանքին ենթարկվում են անգամ գանգուր մազերը:
4. Մի քանի կաթիլ ալոէի գել քսեք քնելուց առաջ:
Մի քանի կաթիլ ալոէի գել կաթեցրեք հանքային ջրի մեջ և լցրեք սփրեյի տարայի մեջ և ամեն օր` քնելուց առաջ, ցողեք մազերին: Այն թույլ չի մազերին էլեկտրականանալ և հիանալի միջոց է մազերի ծայրերը խոնավեցնելու համար:
5. Օգտագործեք մարմնի համար լոսյոն:
Մարմնի համար նախատեսված լոսյոնի կաթիլն իրականում կարող է սնուցել ձեր մազերը, քանի դեռ քնած եք: Մի փոքր լոսյոն կաթացրեք ձեռքի ափերի մեջ և պարզապես քսեք ձեռքերը մազերին, ապա՝ սանրեք մազերը:
6. Հավաքեք մազերը:
Եթե երկար մազեր ունեք, կարող եք հյուսելու փոխարեն՝ հավաքել դրանք: Նախ՝ բարձր պոչ կապեք, ապա հավաքեք առանցքի շուրջ: Առավոտյան դուք կարթնանաք փայլուն և ենթարկվող վարսերով:
7. Օգտագործեք մանկական կոսմետիկա:
Երեխայի խնամքի համար նախատեսված միջոցները, այնպիսիք, ինչպիսին են յուղերը, շամպուններն ու սփրեյները, բնական են և այդ պատճառով էլ՝ ավելի անվտանգ ու փափուկ, քան մեծերի համար նախատեսվածները: Փորձեք մազերը լվանալ մանկական շամպունով և մի փոքր մանկական յուղ քսել մազերի ծայրերին քնելուց առաջ:
8. Մանկական մաշկի խնամքի փոշին կօգնի ալիքներ ստանալ:
Եթե առավոտյան ուզում եք արթնանալ ալիքվող մազերով, մի փոքր մանկական մաշկի խնամքի փոշուց կարող եք ցանել մազարմատներին՝ դրանք ճարպազերծելու համար: Ապա սանրեք մազերը և հյուսեք: Առավոտյան կունենաք հոլիվուդյան ալիքներ:
9. Մազերի համար օգտագործեք միայն պլաստիկե աքսեսուարներ:
Եթե մազերը քնելուց առաջ ինչ-որ կերպ պետք է ամրացնել, հավաքել կամ կապել, օգտագործեք միայն պլաստիկե վարսակալներ: Մոռացեք մետաղյա աքսեսուարների մասին, քանի որ քնած ժամանակ դրանք հեշտորեն կարող են վնասել ձեր վարսերը: