Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Այս հորոսկոպը կօգնի քեզ ավելի լավ ճանաչել մտերիմներիդ, ընկերներիդ և ծանոթներիդ բնավորության գծերը: Այն հնարավորություն կտա նաև լավ հասկանալ ինքդ քեզ: Դու կարող ես կյանքդ փոխել դեպի լավը:
Խոյ. 21 մարտ - 20 ապրիլ
Մարսի և Արևի ազդեցությունը փայլ, անդադար շարժում և չափազանցության հակում է շնորհում: Խոյն ամեն ինչ անում է՝ խուսափելու կարոտից ու ճնշումից: Ավելի շատ զգում է, քան մտածում: Նա կարող է չափազանց մեծահոգի լինել. պաշտում է նվերներ և հրամաններ տալը: Առաջատարի և գյուտարարի նշանն է:
Թե´ կին, թե´ տղամարդ Խոյերը պոտենցիալ խենթեր են, հերոսներ, նվաճողներ, խաչակիրներ: Խոյերը ծարավի են ինքնահաստատման և պատասխանատվության:
Ցուլ. 21 ապրիլ - 20 մայիս
Վեներայի և Լուսնի երկակի ազդեցությունը ուժեղացնում են զգայունությունը և զգացմունքայնությունը, ինչը Ցուլին հանգստություն և վստահություն է հաղորդում: Սովորաբար Ցուլը խաղաղասեր և համբերատար է, սակայն սարսափելի է դառնում, երբ կորցնում է համբերությունը: Ցուլը չի սիրում վեճեր և տանել չի կարողանում աններդաշնակ կյանքը: Վստահում է իր ընկալմանը, ներքին համոզմանը՝ առավել շատ հիմնված զգացմունքների վրա, քան մտահանգումների:
Երկվորյակ. 21 մայիս - 21 հունիս
Գտնվում են միայն Մերկուրիի ազդեցության տակ: Սա նշանակում է բնազդային անտարբերություն, որը՝ որպես պաշտպանական մեխանիզմ, զարգանում է քննադատության, հեգնանքի, ցանկացած հումորի նկատմամբ հուզական ազդեցության դեմ: Մերկուրիի ազդեցության տակ ծնվածները ձգտում են ինքնատիրապետման, իրենց կյանքը հետաքրքրություններին համապատասխան կազմակերպելու: Նրանք փափկություն են փնտրում, խաղի մեծ հոտառություն ունեն, օժտված են ճկուն մտքով: Կենսուրախ են, ճարպիկ, հետաքրքրասեր, երբեմն անհաջողության են մատնվում անկայունության ու ցրվածության պատճառով:
Խեցգետին. 22 հունիս - 22 հուլիս
Խեցգետինն օժտված է ինտելեկտով, անհավանական հիշողությամբ: Լավ է, երբ նա իր հարուստ կենսափորձն օգտագործում է իբրև զենք, որով կարելի է «գրոհել», այլ ոչ թե իբրև բույն, ուր կարելի է «նահանջել»: Ոչ մի նշան այնքան սիրալիր չէ, որքան Խեցգետինը: Ոչ մի նշան այդպես չի կարոտում հայրական տունը, հայրենիքը, ինչպես նա: Խեցգետնին մտածելու ժամանակ է հարկավոր, նրան չի կարելի շտապեցնել: Կին Խեցգետինը սիրում է հոգ տանել սեփական մարմնի մասին:
Առյուծ. 23 հուլիս - 23 օգոստոս
Արևը կյանք է, կրակ, լույս, գիտակցություն, կարգուկանոն: Մարդկային գիտակցություն' ի հակադրություն «լուսնային» ենթագիտակցության: Նրանցից ոչ բոլորը կարող են արտաքնապես նման լինել կենդանիների արքայի հետ, սակայն բոլորն էլ ունեն նրա նկրտումները: Թե´ կին, թե´ տղամարդ Առյուծները հրաժարվում են լինել «երկրորդ ջութակ», իրենց պատկերացնում են տիեզերքի կենտրոն, աստղ, իրենց իսկ երևակայության արտացոլանք: Նրանք ցանկանում են մարդկանց ղեկավարել, ներշնչել, նվերներով ծածկել, պաշտպանել ու զբաղեցնել: Կարող են նաև խելահեղության աստիճան մեծահոգի լինել:
Կույս 24. օգոստոս - 23 սեպտեմբեր
Կույսը կենդանակերպի ամենաբարդ ու հարուստ նշաններից է: Նա մշակույթի, կատարելության, տրամաբանության, դեդուկցիայի միջոցով հասկանալու պահանջ ունի: Կասկածամիտ է, չի հավատում անկեղծությանն ու կանխազգացմանը: Կույսը հազվադեպ է չափազանցնում, նա վերլուծում է՝ կարծելով, որ ամեն ինչ շատ պարզ է պատկերացնում, ամեն ինչ իր վրա է վերցնում, քննադատում, ջանում է պարզեցնել: Նա, ինչպես կատուն, «կիսվում է» հետաքրքրասիրության և վախի միջև: Կույսը կատուների և ընդհանրապես փոքրիկ կենդանիների նշանն է:
Կշեռք. 24 սեպտեմբեր - 23 հոկտեմբեր
Կշեռքներին ղեկավարում է ամուսնությունը, մյուս նշաններից առավել նրանք զուգընկերոջ հետ կապի կարիք ունեն՝ իրենց լիարժեք զգալու համար: Կշեռքը կամուրջ է գիտակցությամբ ղեկավարվող Կույսի և ցանկություններով ղեկավարվող Կարիճի միջև: Կախված և տատանվող կամուրջ, որը նշանակում է նաև մարդկային ցեղի վերջը, ինչն էլ իր հերթին նշանակում է սահմանափակ էներգիա, կարճ շնչառություն, ֆիզիկական ուժի անբավարարություն:
Նա չի սիրահարվում առաջին հայացքից, նրա հիմնական գիծը հարաբերությունները հարթելու, հասարակությանը դուր գալու ունակությունն է:
Կարիճ. 24 հոկտեմբեր - 22 նոյեմբեր
Մահվան և սիրո, ուրիշների վրա ազդելու նշանն է: Կանացի է, կայուն, խելահեղ, փակբերան, ճկուն ու պտղաբեր: Կարգախոսն է՝ «Սիրո երգը՝ մարտի դաշտում»: Մարսի կողմից ղեկավարվող Կարիճը գտնվում է Պլուտոնի մոլորակներից ամենաերիտասարդի ազդեցության տակ: Կարիճի ջուրը «կանգուն» է՝ ի հակադրություն Ձկների (օվկիանոս) և Խեցգետնի (աղբյուր):
Կարիճը վատ հեղինակություն ունի: Նրան կապում են ութերորդ՝ մահվան տան հետ՝ մոռանալով, որ տունը հարստություն է, ժառանգություն, բարիք: Թե´ փոփոխական, թե´ կայուն Կարիճը տիրապետում է հսկայական դիմադրողականության և կարող է հառնել ինչպես Փյունիկ: Նրանց մեջ կարելի է հանդիպել «ճակատագրական» կնոջ տեսակին:
Աղեղնավոր. 23 նոյեմբեր - 21 դեկտեմբեր
Կարող են լինել պարզ մտքի տեր, վճռական, ովքեր կարող են մեծ լսարան ունենալ: Կարող են և վստահ ու անվախ, հզոր ու ճանաչված լինել, կամ էլ պարզապես «էգոմոլագարներ»: Նրանցից շատերն ինչպես մտքով են հեռուն ճամփորդում, այնպես էլ աշխատելիս, մյուսներն էլ զբաղված են լինում հավաքածուներ ստեղծելով: Որպես կանոն՝ բարեփոխիչներ են: Նրանք անհանգստանում են հասարակության վիճակով, ցանկանում են տպավորություն թողնել, և որ այդ տպավորությունը երկարատև լինի. նախընտրելի է, որ այն մարդկության ներդրման տեսքով լինի: Ծարավի են իրենց հետքը թողնել երկրի վրա:
Այծեղջյուր. 22 դեկտեմբեր - 20 հունվար
Ճակատագրի, հատուցման, փիլիսոփայության, աշխարհի սկզբի, ժամանակի անխնայության նշանն է: Առանձնակի շարժվում է բնազդներով ու չափավորություն և զսպվածություն է ցուցաբերում' որպես ինքնապահպանման ներքին համակարգ: Ընդհանուր առմամբ՝ Այծեղջյուրը չի հոգում հրապուրիչ երևալու մասին: Հազվադեպ են խոսում իրենց մասին և արժանապատվությունից ցածր են համարում հմայքը գործի դնելը: Նրանք չեն ցուցադրում իրենց արժանիքները:
Ջրհոս. 21 հունվար -19 փետրվար
Կան ուժեղ և թույլ Ջրհոսներ: Սա հրեշտակի և սատանայի հանրագումարի նշանն է: Նրանք ատում են դերասանությունը, չեն ցանկանում տպավորություն թողնել, սակայն դեմ չեն մարդկանց «շոկի մեջ» գցել: Ցանկանում են հաճելի բան անել, բայց հիմնականում' իրենց: Նրանց օտար են սեփական անձի հանդեպ պայմանականությունները, սակայն պահպանողական են ընտանեկան հարցերում: Չեն ցանկանում նմանվել որևէ մեկին, ցանկանում են ազատ լինել նյութական աշխարհի ծանրությունից, ձգտում են իշխանության, դիրքի, բարձր վարկանիշի:
Ձկներ. 20 փետրվար - 20 մարտ
Հասկանում են բոլորին, բացի իրենցից: Ողջ կյանքում կարող են սեփական «ես»-ը փնտրել շոշափելով և սայթաքելիս չիմանալ՝ ինչպես ընկալել այդ «ես»-ը: Ձկներին ղեկավարում և ուղղորդում է կյանքի անտեսանելի կողմը: Նրանք նման են հոսող «գազի»: Ձկները հոգնած են ծնվում, նրանք դժվարությունները հաղթահարելու, ամենօրյա հոգսերը հոգալու էներգիա չունեն: Նրանց կյանքը նման է առանց ապակիների պատուհանի, որոնց միջով տարբեր քամիներ են սուրում: