Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հայտնի դերասան և շոումեն Դմիտրի Նագիևը հայտնի է առնական մաչոյի իր կերպարով։
Նրա փայլուն խելքը, անհավանական խարիզման և հումորի յուրահատուկ զգացումը անտարբեր չեն թողնում շատերին։ Նագիևի բեմական կերպարի գաղտնիքն այն է, որ նա չի խաղում իր դերը։ Նա իրականում այնպիսին է, ինչպիսին կա։
Ներկայացնում ենք Նագիևի 15 սուր մտքերը։
• Շատ արարքներ ավելի բարոյական են թվում, եթե դրանց նայում ենք փող բռնած մատների արանքով։
• Չար մարդը ածուխի է նման, եթե չի կարողանում այրել, գոնե սևացնում է։
• Կյանքում սերը կարող է տղամարդուն դրդել ցանկացած հերոսության, բայց դրանք անիմաստ են դառնում, եթե կնոջ դուռը փակ է։
• Ասում են, որ ազնիվ զղջումը կարող է փոխարինել ցանկացած լավ արարքի։
• Երբեմն թակարդը չընկնելու լավագույն միջոցը ձևացնելն է, թե դու արդեն թակարդում ես։
• Եթե անկեղծ լինեմ՝ ես երկու կուռք ունեմ կյանքի երկու իրավիճակների համար․ երբ ես մարզասրահ եմ գնում, իմ կուռքը Տարզանն է, իսկ երբ ուտում եմ երեկոյան վեցից հետո՝ Սաշա Ցեկալոն։
• Եթե ես պատուհանից նետվեի ամեն անգամ, երբ ինչ որ բան ինձ մոտ չստացվեր, ողջ կյանքս պետք է թռիչքի մեջ անցկացնեի։
• Մենք հաճախ ենք բախվում նրան, որ շրջապատը մեզ չի հասկանում։ Բայց պետք չէ մտածել, թե այդ մարդիկ մեր դեմ են, ավելի շուտ նրանք պարզապես իրենց կողմից են։
• Եթե ձեզ համար բամբասանքը բաժանվելու առիթ է, մի բաժանվեք։ Եթե զգացմունքներն ավելի ուժեղ են, դա մի՛ արեք։
• Աշխարհում մարդկային հիմարության անսպառ պաշարներ կան։
• Ընկերության մեջ, ինչպես և սիրո մեջ, մարդիկ երջանիկ են լինում, քանի որ չեն իմանում մտերիմի մասին ողջ ճշմարտությունը։
• Ասում են, որ ամուսնության տևողությունը հակադարձ համեմատական է հարսանիքի ծախսերին։
• Եթե մարդն ամեն ինչում թշնամանք է տեսնում, կա միայն մի միջոց նրան մի քիչ ավելի սիրալիր դարձնելու՝ սիրել նրան։
• Յուրաքանչյուր տղամարդու կյանքում երկու մարդ պետք է լինի․ ընկերն է և սիրած կինը, և ես չեմ հասկանում, թե ինչպես դրանք կարելի է համատեղել մեկ մարդու մեջ։ Բայց եթե ես դա չեմ հասկանում, չի նշանակում, թե դա հնարավոր չէ։
• Ռոմեոյի և Ջուլյետի ժամանակները վաղուց անցել են, իսկ ծնողներն առաջվա նման փորձում են լուծել երեխաների անձնական կյանքի խնդիրները։