Կինը, որը մահացած է եղել 27 րոպե, պատմել է այն աշխարհի մասին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի բնակչուհին կլինիկական մահ է տարել և պատմել իր զգացողությունների մասին: Նրա պատմությունը հրապարակել է The Mirror-ը:

2018 թ. փետրվարին Թինա Հայնսը սրտի կաթված է ստացել: Նրա ամուսինը՝ Բրայանը, սիրտ-թոքային վերակենդանացում է արել, սակայն կնոջ սիրտը շուտով նորից կանգ է առել: Տղամարդը շտապ օգնություն է կանչել, դեպքի վայր ժամանած բժիշկներն արդեն հիվանդանոցի ճանապարհին մի քանի անգամ վերականգնել են կնոջ սրտի աշխատանքը:

 

 

Բժիշկների խոսքով՝ 27 րոպե ամերիկուհին «գործնականում մահացած է եղել»: Հիվանդանոցում բժիշկները դեֆիբրիլյատոր են կիրառել և կինը, որին թոքերի արհեստական օդափոխման և կաթիլային սարք էր միացված, գիտակցության է եկել:

Նա բժիշկներից թուղթ ու գրիչ է խնդրել և գրել. «Դա ճշմարիտ է»: Թինային հարցրել են, թե ինչ նկատի ունի և նա ցույց է տվել երկինքը: Երբ ամերիկուհին կարողացել է խոսել՝ նա անդրշիրիմյան կյանքը նկարագրել է այսպես. «Ամեն ինչ այնքան իրական էր, գույները շատ պայծառ էին»:

Կինը պնդում է, որ տեսել է Հիսուսին նման մի կերպար՝ սև դարպասների դիմաց, որից դեղին լույս էր հորդում: Թինա Հայնսի պատմությունը ներկայացրել է նրա զարմուհին՝ Մեդի Ջոնսոնը: Նրան այնքան է տպավորել մորաքրոջ պատմությունը, որ նա իր դաստակին այդ գրառմամբ դաջվածք է արել:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․