Միսը եփելուց 2 գդալ քացախ ավելացրեք. ահա թե ինչու... Խոհարարական հնարքներ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Այս հոդվածում կպատմենք, թե ինչպիսի խորամանկությունները կօգնեն լավացնել կերակուրը, հաղորդել նրան նոր համ և երկարացնել պահպանման ժամկետը: Այս և այլ օգտակար խորհուրդներ՝ հաջորդիվ.

1. Նրանց համար, ովքեր սիրում են կարտոֆիլ՝ բաղադրատոմս: Կտրատեք 2 խնձոր, ցողեք այն կիտրոնահյութով և եփեք կարագի մեջ: Հետո ավելացրեք պատրաստի կարտոֆիլի պյուրեյի մեջ այս խնձորակարագային խատնուրդը, նաև կաթ և սերուցք: Նուրբ և համեղ:

2. Միսը եփելուց ավելացրեք երկու գդալ քացախ: Համը կլինի նուրբ և համեղ:

3. Իդեալական թափանցիկ մսային դոնդող (холодец) կստացվի, եթե եփելու ընթացքում արգանակի մեջ ավելացնեք 2-3 ձվի կճեպ:

 

 

4. Ձկան թարմությունը կարելի է որոշել սառը ջրով լցված ամանի միջոցով: Ոչ թարմ ձուկը կբարձրանա ջրի երես, իսկ թարմը՝ կիջնի ջրի հատակը: Մաքրելուց առաջ, ձկան վրա քացախ քսեք և թողեք մի քանի րոպե: Այդպես այն ավելի հեշտ կմաքրվի:

5. Ընդամենը 2 պտղունց լուծվող սուրճը մսի սոուսին կհաղորդի հավելյալ բարկահամություն: Ոչ մեկին մի բացահայտեք գաղտիքը և ձեր խոհարարական հմտությունը անպայման կգնահատեն:

6. Շամպայնի գազավորվածությունն ու համը կարելի է վերադարձնել՝ նրա մեջ ավելացնելով մի քանի հատիկ չամիչ:

7. Սննդային թաղանթը ավելի հեշտ կլինի օգտագործել, եթե այն պահեք սառնարանում: Այդպես այն չի պատռվի և չի կպնի ձեռքերին:

8. Որպեսզի կաթը երկար ժամանակ չթթվի, պետք է նրա մեջ ավելացնել շատ փոքր քանակությամբ սննդի սոդա: Բավարար է դանակի ծայրով:

9. Օմլետի մեջ, կաթի փոխարեն, ավելացնելով հանքային կամ սովորական ջուր, դուք կստանաք անհավանական փքուն կերակուր:

10. Որպեսզի կաթը եռացնելուց չկտրվի, նախքան եռացնելը, կաթսան ողողեք սառը ջրով, իսկ ծայրերին քսեք կարագ: Այդպես նաև եռալուց կաթը չի թափվի:




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․