Կանայք պետք է սա ամեն օր խմեն. 3 ըմպելիք՝ հորմոնները կարգավորելու համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Շատ կանայք են, անկախ տարիքից, տառապում հորմոնալ խանգարումներով կամ էնդոկրին համակարգի հետ կապված հիվանդություններով։ Սակայն ոչ բոլորը հնարավորություն ունեն հատուկ դեղեր ընդունելու կամ խիստ սննդակարգերի հետևելու։

Երեք ըմպելիք ենք ներկայացնում, որոնք կարգավորում են հորմոնալ դաշտը։

Բաղադրատոմս №1: Լիմոնով ջուր

Քչերը գիտեն, որ այս ըմպելիքը հրաշալի կերպով կարգավորում է հորմոնալ ֆոնը։ Այս դեպքում սակայն խոսքը լեպտին հորմոնի մասին է, որի բացակայության դեպքում մարդը սկսում է ուժեղ սով զգալ։ Իսկ դա նպաստում է ճարպերի կուտակմանը։

Այս ըմպելիքը շատ հեշտ է պատրաստվում։ Ձեզ պետք է գոլ ջուր և կես լիմոն։ Պետք է միայն լիմոնն ավելացնել ջրի մեջ և խմել առավոտյան և երեկոյան՝ քնելուց առաջ։

 

 

Բաղադրատոմս №2: Ազնվամորու տերևներով թեյ

Այս թեյը կարելի է համարել ամենաընդունվածներից մեկը, միգուցե ավելին, քան լիմոնաջուրն է։ Իսկ պատճառն այն է, որ այն կարգավորում է կնոջ վերարտադրողական համակարգը։ Այն նաև որոշ գինեկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններ է բուժում։ Զուր չէ, որ հենց ազնվամորին են կնոջ բույս համարում։

Այս թեյը պատրաստելու համար պետք է ազնվամորու մեկ ճ.գ. չորացրած տերևների վրա 200 մլ եռացրած ջուր լցնել և թողնել 15-20 րոպե։ Թեյը խմեք օրվա ընթացքում, քանակությունը սահմանափակ չէ։ Բայց քնից առաջ լավ կլինի այն չխմել, քանի որ կարող է անքնություն առաջացնել։

 

 

Բաղադրատոմս №3: Կաթ և քրքում

Արևելքում և Ասիայում սա «ոսկե» կաթ են անվանում՝ համապատասխան գույնի պատճառով։ Այն կարգավորում է հորմոնալ ֆոնը, ամրապնդում է իմունիտետը, կարգավորում է մարսողական տրակտի աշխատանքը, բուժում է մրսածությունն ու վիրուսային հիվանդությունները։ Այն նաև կարգավորում է քունը, պայքարում է նևրոզների դեմ։

Այս ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է 200 մլ տաք կաթ և կես թեյի գդալ քրքում։ Խառնել և խմել։ Եթե քաղցրի կարիք ունեք, կարող եք մի քիչ մեղր ավելացնել կամ քիչ շաքարավազ։ Այն կարող եք խմել քնելուց առաջ։ Այն նաև հագեցածության զգացում է տալիս, այնպես որ կարող եք խմել դիետաների ժամանակ որպես սնունդ։



Տարածել...

 

Ընթերցվող․․․