5 բնական միջոց՝ ստամոքսի այրոցի, գաստրիտի և խոցերի բուժման համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Գաստրիտը ստամոքսի ամենատարածված հիվանդություններից մեկն է և բնորոշվում է օրգանի լորձաթաղանթի բորբոքմամբ: Չբուժված ու լուրջ դեպքերում այն կարող է դառնալ արյունահոսության պատճառ:

Գաստրիտի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն մեծ մասամբ կապված են սխալ սննդակարգի, սթրեսի, որոշ դեղամիջոցների չարաշահման, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման հետ:

Գաստրիտի ախտանշանների և մշտական այրոցի դեպքում հարկավոր դիմել բժշկին և սկսել բուժումը: Սակայն կան նաև ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն այդ բուժումն ավելի արդյունավետ դարձնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

· Բրնձի ջուր. 1 լիտր ջուրը եռացնել, ավելացնել 150 գրամ բրինձ, 5-7 րոպե եփել թույլ կրակի վրա, այնուհետև անմիջապես քամել, որպեսզի բրինձը չներծծի ջուրը: Ստացված հեղուկը խորհուրդ է տրվում խմել օրվա ընթացքում մի քանի անգամ՝ ուտելու ժամերի միջև՝ 100-ական մլ:

 

 

· Խնձորով ու երիցուկով թեյ. թարմ խնձորը կտրատել, ավելացնել 500 մլ ջուր և դնել կրակին: Երբ ջուրը եռա, ավելացնել 1 ճ.գ. երիցուկի ծաղիկներ, թողնել ևս մի քանի րոպե, այնուհետև վերցնել կրակից և թողնել թրմվի: Խորհուրդ է տրվում խմել առավոտյան նախաճաշից և ճաշից առաջ՝ 200-ական մլ:

· Կտավատի սերմերի եփուկ. բաժակի մեջ լցնել 1 ճաշի գդալ կտավատի սերմ, ավելացնել 250 մլ եռման ջուր և թրմել ամբողջ գիշեր: Խորհուրդ է տրվում խմել ամեն անգամ ուտելուց առաջ՝ 60-70 մլ: Եփուկը խորհուրդ է տրվում խմել 30 օր շարունակ՝ անգամ, եթե սուր ցավի նոպաներն արդեն անցել են:

· Կարտոֆիլի հյութ. կարտոֆիլի հյութը քամել և ընդունել ուտելուց 30 րոպե առաջ 1 ճաշի գդալ: Բուժման կուրսի տևողությունը կախված է հիվանդության տեսակից. այրոցի դեպքում այն տևում է 7-10 օր, գաստրիտի դեպքում՝ 15-20 օր, իսկ խոցային հիվանդության դեպքում՝ 30-40 օր:

· Չիչխանի յուղ. այս յուղը պատում է ստամոքսի պատերն ու օգնում է մեղմել ցավը: Այն խորհուրդ է տրվում օգտագործել օրական երկու անգամ՝ նախաճաշից ու ընթրիքից առաջ մեկական թեյի գդալ: Բուժման կուրսի տևողությունն է 1 ամիս, որից հետո հարկավոր է 2 շաբաթ տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը: Չիչխանի յուղը շատ արդյունավետ է գաստրիտի և խոցերի կանխարգելման համար: Այն հարկավոր է օգտագործել աշնանն ու գարնանը, քանի որ սովորաբար այդ ժամանակահատվածում են հիվանդությունները սրվում:




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․