6 վտանգավոր ուտելիք, որոնցից ազատվել է պետք


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



1․ Խնձորների կորիզների հետ մեկտեղ բալի կորիզները նույնպես պարունակում են ցիանական թթուներ։ Միգուցե մի քանի կորիզ ուտելուց հետո ձեզ հետ ոչինչ չպատահի, բայց, օրինակ, խնձորի կամ բալի մեկ բաժակ կորիզ ուտելը կարող է շատ վատ ավարտ ունենալ։

2. Չնայած սնկերը պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր, այնուամենայնիվ, դրանց ոչ բոլոր տեսակներն են ուտելի։ Խուսափեք ուտելու նպատակով անտառներում ինքնուրույն սունկ հավաքելուց, քանի որ սնկերի մի շարք տեսակներ չափազանց թունավոր են մարդու համար և կարող են մահվան պատճառ դառնալ։ Այդ պատճառով նախընտրեք սունկ գնել միմայն վստահելի խանութներից։

 

 

3․ Բնականաբար, առողջ կարտոֆիլը ոչ մի վնաս չի ներկայացնում իրենից, սակայն դրա տերևները, արմատները կամ ծիլերը շատ վտանգավոր են։ Դրանցում առկա է գլիցոակալոիդ տեսակի նյութը, ինչը թունավոր է մարդու օրգանիզմի համար։ Կանաչած կարտոֆիլը ևս պարունակում է այդ թունավոր նյութից, ուստի ազատվեք դրանցից։ Գլիցոակալոիդներ պարունակող կարտոֆիլ ուտելը կարող է հանգեցնել փորլուծության, թուլության, անկանոն գլխացավերի և անգամ մահվան։

4․ Կա երկու տեսակի նուշ՝ դառը և քաղցր։ Դառը տեսակի նշի մեջ կա մեծ քանակությամբ ցիանական թթու։ Ասում են՝ եթե ուտեք ընդամենը 7-10 դառը նուշ, ապա լուրջ խնդիրներ կունենաք, իսկ նույն քանակությունը երեխաների համար կարող է ճակատագրական լինել։

5․ Լոլիկի ցողունն ու տերևներն էլ իրենց մեջ պարունակում են ալկալինային թույն, ինչը կարող է առաջացնել ստամոքսի գրգռում։ Կանաչ, ոչ հասուն լոլիկների մեջ նույնպես կա այդ նյութից։ Չնայած այն ուտելը մահու չափ վտանգավոր չէ, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում չօգտագործել խակ լոլիկներ։

6․ Շատերն են սիրում հնդկական ընկույզ։ Բայց գիտե՞ք, որ խակ և հատուկ ձևով չմշակված հնդկական ընկույզը շատ վտանգավոր է, սակայն, բարեբախտաբար, խանութներում միայն մշակված հնդկական ընկույզ են վաճառում։ Բերքահավաքից հետո հնդկական ընկույզները հատուկ գոլորշային մշակում են անցնում, որպեսզի ուրուշոլ անունով թունայութը ոչնչանա։ Սակայն այս դեպքում անհանգստանալու կարիք չկա, քանի որ խանութներում վաճառվող չբոված հնդկական ընկույզները ևս մշակված են և չեն պարունակում ուրուշոլ։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․