Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ներկայացնում ենք ավելորդ քաշի հետ կապված 7 խնդիր, որոնք ոչ մի կերպ կապված չեն արագ սննդի և ծուլության հետ:
1. Հորմոնալ փոփոխություններ
Ամբողջ կյանքում կնոջ օրգանիզմը մշտապես փոխվում է, այդ փոփոխությունները կարող են ավելորդ քաշի խնդիր առաջացնել:
Քայլ 1. Աստիճանաբար ավելացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածության ծավալը և ինտենսիվությունը: Բազմազան դարձրեք մարզումը, զբաղվեք յոգայով, լողով, ֆիթնեսով, սպորտային խաղերով և այլն:
Քայլ 2. Մի անտեսեք բժշկական խորդակցությունները:
2. Մրգերի նկատմամբ սեր
Մրգերը պարունակում են շատ շաքարներ (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա), ինչն ազդում է կալորիաների քանակի վրա:
Քայլ 1. Վնասակար քաղցրեղենը փոխարինեք մրգերով: Բայց մրգերի դեպքում էլ չափը չանցնեք:
Քայլ 2. Հիշեք, որ մրգերը տարբեր սննդային արժեք ունեն: Ամենաքիչ կալորիաներ պարունակում են կանաչ խնձորը, գրեյփֆրուտը, նուռը, անանասը:
3. Առողջական խնդիրներ
Ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքի խախտումը, փորկապությունը, ձվարանների պոլիկիստոզը, վահանաձև գեղձի դիսֆունկցիան կարող են ավելորդ քաշի պատճառ լինել:
Քայլ 1. Հետևեք ֆիզիկական անհարմարություններին, որոնք ամեն օր անհանգստացնում են ավելորդ քաշից բացի:
Քայլ 2. Շտապ մասնագետի դիմեք:
4. Դեղամիջոցների ընդունում
Հակադեպրեսանտները, օրալ հակաբեղմնավորիչները, ստերոիդները և այլ դեղամիջոցներ առավել հաճախ են ավելորդ քաշ առաջացնում:
Քայլ 1. Ուշադիր ուսումնասիրեք յուրաքանչյուր դեղի կողմնակի ազդեցությունները Հետևեք ձեր վիճակին ընդունումը սկսելուց հետո:
Քայլ 2. Եթե կասկածում եք, որ դեղամիջոցն ազդում է ձեր քաշի վրա, մասնագետի դիմեք:
5. Հուզականորեն չափից շատ ուտել
Քայլ 1. Սովորեք տարբերել՝ իսկապես քաղցած եք, թե հուզական ֆոնին եք ուտել ուզում:
Քայլ 2. Սննդին ադեկվատ փոխարինիչ գտեք: Հասկացեք, որ իրականում տոնուսի և լավ տամադրության կարիք ունեք:
6. Սթրես
Քայլ 1. Սովորեք թուլանալ, ամեն օր հանգստացեք, մի քիչ զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես հանգստացնում է:
Քայլ 2. Մասնագետի դիմեք:
7. Ոչ լիարժեք քուն
Քայլ 1. Վերանայեք ձեր առաջնայնությունները: Համացանցում ավելի քիչ մնալու, բազմոցին պառկելու կամ հեռուստացույց դիտելու փոխարեն կարող եք քնել:
Քայլ 2. Ռեժիմ պահպանեք: Որքան ուշ եք պառկում քնելու, այնքան պակաս արդյունավետ կլինի ձեր քունը: