Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի ձեր անունը. Ամբողջական

 



Աղբյուրը՝ Հայոց անձնանունների բառարան

Ձեր անունը հեշտությամբ գտնելու համար խորհուրդ ենք տալիս ստեղնաշարով հավաքել Ctrl-F, գրել ձեր անունը և սեղմել ENTER։


Աղջիկների անուններ - Անվանացանկ Ա


Ագապի- սեր (եբր․)

Ագնես- մաքուր, սուրբ, համեստ (հուն․)

Ադա- Ադելինա անվան կրճատ ձևն է, ազնվազարմ օրիորդ (ռուս․, հին գերմ․ adel

բառից)

Ադելաիդա- տարածվել է եվրոպական գրականության միջոցով

Ադելինա- ազնվազարմ օրիորդ (ռուս․, հին գերմ․ adel բառից)

Աթինե- հունալատինական անուն

Աիդա - տարածել է իտալացի կոմպոզիտոր Ջ․Վերդիի համանուն օպերայի

շնորհիվ 20-րդ դարի քսանական թվականներից

Ալինա- անմատչելի, անորսալի (ռուս․)

Ալիս- ֆրանս․ Alice անունից

Ալմա- խնձոր (թուրք․)

Ալվարդ- հայերեն վարդ և ալ՝ կարմիր, բառերից

Ալվինա- շիկահեր, սպիտակադեմ (ռուս․)



Ակներ- թանկարժեք քարեր (հայ․)

Աղավնի- հայերեն աղավնի թռչնի անունից

Ամալյա - տարածվել է եվրոպական գրականության միջոցով, Շիլլերի

«Ավազակները» ողբերգության հերոսուհու անունն է

Անա- մայր (թուրք․)

Անահիտ- անպիղծ, անարատ, անապական (հայ․)

Անամարիա- հնդկահայ անուն

Անաստասիա- հարուցյալ (հուն․)

Անգինե- գին չունեցող, շատ թանկարժեք (հայ․)

Անժելա- հրեշտակ (ֆրանս․)

Անի- հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից

Աննա- շնորհալի, ողորմած (եբր․)

Անուշ- քաղցր (հայ․)

Աստղիկ- աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է, գալիս

է Աստղիկ աստվասուհու անունից (հայ․)

Արաքսյա- Արաքս գետի անունից

Արմինե - կազմվել է Արմեն անունից

Արտեմիս- կատարյալ, անխախտ (հուն․)

Արուս- հարս (արաբ․)

Արուսյակ- Արուսյակ մոլորակի անունից (հայ․)

Արփենիկ- արեգակ (հայ․)

Արփինե- արեգակ (հայ․)

Արևիկ- հայերեն արև բառից՝ -իկ փաղաքշական ածանցով, ստեղծվել է 13-րդ

դարում

Արևշատ- նորահնար անուն է՝ կազմված է արև (այստեղ «կյանք» իմաստով) և

շատ բառերից, նշանակում է «երկարակյաց, «երկարատև»

****



Աղջիկների անուններ - Անվանացանկ Բ-Ե


Բ

Բալասան - սպեղանի, քնքշություն և բուրմունք (արաբ․)

Բեատրիչե - երջանիկ (հուն․)

Բեատրիսե - երջանիկ, բախտավոր (լատ․)

Բելլա- անկրկնելի (լատ.)

Բերտա - լուսափայլ (գերմ․)

Բերսաբե - աղբյուր երդման (եբր․)

Բյուրեղ - բյուրեղ (հայ․)

Բրաբիոն - հաղթության պսակ (հուն․)

Գ

Գաբրիելա- իմ ուժն Աստծո մեջ է (լատ.)

Գալինա- հանգիստ, խաղաղ, անվրդով (ռուս․)

Գայանե- հունալատինական անուն է, լատինական Գայանուս անվան իգ․ ձևն է

Գարուն- հայերեն գարուն բառից

Գեղեցիկ- հայերեն գեղեցիկ բառից

Գեղուհի- հայերեն գեղուհի՝ գեղեցկուհի բառից

Գիսանե- գես, մազ (հայ․)

Գյուլնարա- նռան ծաղիկ, նռնավարդ (պարսկ․)

Գոհար- գոհար, ակունք, թանկարժեք քար (հայ․)

Գոհարիկ- Գոհար անվան փաղաքշական ձևն է

Գրետա- Մարգարիտա անվան կրճատ ձևը

Գուլի- վարդագույն (պարսկ․)



Դ

Դանա-խելացի, ճշտապահ (արաբ.)

Դարիկո- թագուհի, տիրուհի (վրաց․)

Դիանա-խորհրդավոր (լատ.)

Դոնարա- ազատագրված ժողովրդի զավակ

Դուսյա- բարի, փառապանծ (ռուս․)

Ե

Ելենա (Հեղինե, Լենա, Էլեն)- արևային (ռուս․)

Եղիսաբեթ- աստված է նրա երդումը (եբր․)

Եպրաքսյա- հաջողություն, բարեբախտություն (հուն․)

Եսթեր- գաղտնի կործանող (եբր․)

Եվա- կյանք (եբր․)

Եվգինե- բարեծնունդ, ազնվազարմ (հուն․)

Երանուհի- երանի, երջանիկ (հայ․)

Երինազ- նազելի, հրապուրիչ (արաբ․)

Երմոնե- կապվում է Հերմես աստծու անվան հետ (հուն.)

Երջանիկ- երջանիկ (հայ․)


Աղջիկների անուններ - Անվանացանկ Լ-Հ

Լ

Լալա- ծաղիկ (պարսկ․)

Լառա- ճայ (հուն․)

Լարիսա- հաճելի, բուրավետ (հուն․)

Լաուրա- դափնի (լատ․)

Լեյլի- գիշերային շուշան (արաբ.)

Լիա- գերի կին նաև այծեղջյուր (հուն․)

Լիանա- երիտասարդ (լատ․)

Լիդա- աֆրիկուհի (ռուս․)

Լիզա-աստվածապաշտ (անգլ․)

Լիկա- քաղցր (հուն․)

Լիլիթ- կրակից ծնված (եբր․)

Լյուբա- սեր (ռուս․)

Լյուդմիլա- մարդկանց հաճելի (ռուս․)

Լորետա- նուրբ, ջահել կին (իտ․)

Լուիզա- լուսավոր (լատ․)

Լուսինե- լույս բերող, լուսավոր, լուսին (հայ․)

Ծ

Ծովինար- ծովի աստվածուհի, ջրահարս (հայ․)

Կ

Կատարինե- մաքուր (հուն․)

Կարինե- ռուսական Եկատերինա անվան հայկական տարբերակը, նշ․ է քնքուշ,

գեղեցիկ, դյութիչ

Կարոլինա- թագուհի (սլավ.), ճստիկ-պստիկ (ֆրանս.)

Կեկել- գեղուհի (վրաց․)

Կիմա- Կիմ (ռուսերեն հապավում՝ երիտասարդության կոմունիստական

ինտերնացիոնալ) անվան իգական ձևն է

Կիրա- տիրուհի (հուն․)

Կլավդիա- թաքցնել (լատ․)

Կլարա- պայծառ (լատ․)

Կլեոպատրա- փառավոր, հռչակավոր հոր դուստր (հուն․)



Հ

Հայկուհի- հայի աղջիկ (հայ․)

Հասմիկ- Ժասմինա անվան հայկական տարբերակը, առաջացել է հասմիկ

ծաղկի անվանումից

Հեղինե- պայծառ, լուսավոր (հուն․)

Հերմինե- Հերմեսի ժողովուրդ (հուն․)

Հռիփսիմե- մեծ խորհուրդ (լատ․)

Հրաչուհի – հուր աչքեր ունեցող (հայերեն)

Հրածին- լուսափայլ, լուսաշող (հայ․)

Հուրի- փերի (արաբ․)

Աղջիկների անուններ - Անվանացանկ Զ-Ի

Զ

Զաուր- օգնող, աջակցող (պարսկ․)

Զարե (Զարուհի)- ոսկի (պարսկ․)

Զարմանդուխտ- ծերունու դուստր (պարսկ․)

Զինաիդա- կատարյալ, գեղանի (հուն․)

Զոյա- կյանքով լեցուն (ռուս․)

Է

Էթերի, Էթերա- մաքրություն, հստակություն (վրաց․)

Էդիտա- սուրբ պատերազմ (անգլ.), դավաճան (եբր․)

Էլլա-հույն (հուն.)

Էլեն (Ելենա, Հեղինե, Լենա)- արևային (ռուս․)

Էլինա-պայծառ շող (իսպ.)

Էլվիրա- շիկահեր (ռուս․)

Էմիլիա- քնքուշ (հուն.), անհամբեր, խանդոտ, կրքոտ (լատ.)

Էմմա- թանկագին, խորհրդավոր (լատ․)

Էռնա-լուրջ, խիստ (լատ․)

Էվա, Էվելինա- կենսական ուժ (իտալ.)

Թ

Թամարա- արմավենի, արմավ (եբր․)

Թագուհի- հայերեն թագուհի՝ արքայի կին, բառից

Թելլի- ոսկեհյուս (արաբ․)

Թերեզա- պահպանություն (հուն․)

Թեհմինե- ծագումն անհայտ է

Թինաթինա- լուսաշող (վրաց․)

Ժ

Ժաննա- հոգի (պարս.), քնքուշ (սլավ.)

Ժասմինա-հասմիկ ծաղկի անունից

Ժենյա- ռուսերեն Ժենյա անունից, որ Եվգենիա անվան գգվականն է

Ի

Իդա- հեռատես, կանխատեսող (ռուս․)

Իզաբելլա- ծագումն անհայտ է

Ինգա- օժտված, ընդունակ (լատ․)

Ինեսա (Իննա)- շարժուն, աշխույժ (ռուս․)

Իշխանուհի- հայերեն իշխան բառից

Իսկուհի- ճշմարիտ, անխարդախ (հայ․)

Իրինա- խաղարարար (հուն․)



Աղջիկների անուններ - Անվանացանկ Մ-Ռ

Մ

Մագդաղինե, Մագդա, Մագթաղ- աշտարակ, մեծություն (եբր․)

Մանան- մանանա (լատ․)

Մանե- առավոտ (լատ․)

Մանյա, Մանիկ, Մանի- ծովային (լատ․)

Մարգարիտա- մարգարիտ (հուն․)

Մարթա- ազնվական տիկին (արամեերեն)

Մարիամ- դառնության ծով (եբր․), տիրուհի, Աստծո սիրեցիալ (եգիպտ․)

Մարիետա- Մարիամ անվան ձևափոխված տարբերակ է

Մարինե- ծովի դուստր (լատիներեն)

Մարիա- Mare՝ ծով բառից (լատ․)

Մարիաննա- լքյալ, շնորհ ունեցող (լատ․)

Մարիցա- ծով (լատ․)

Մելանյա- թուխ, թխահեր (հուն․)

Մելինե- քաղցր, հաճելի (հուն.)

Մելսիդա- Մելս արական անվան իգական ձևն է (տես՝ Մելս)

Մերի- ուրախ (անգլ․)

Մոնիկա- միայնակ հաղթանակած (հուն․)

Ն

Նադեժդա- հույս (ռուս․)

Նազելի- քնքուշ, նազանքով (հայ․)

Նաիրա- Նաիրի երկրի անունից

Նանա- Աստծո սիրեցյալ (անգլ․), անանուխ (հայ․), յոթերորդ (ճապոն․)

Նանե- հին հայկական աստվածուհի

Նատալյա- հարազատ (լատ․)

Նարե- մայրություն, հայուհի (հին հայ․)

Նարինե- նուռ (պարսկ․), կրակից ծնված, հրեղեն (արաբ․)

Նելլի- խիստ, բռնկուն (լատ․)

Նինա-ծոռնիկ (հուն․), երազկոտ

Նինել- Լենին անվան հակառակ դասավորությունը

Նոյեմի- չքնաղ (եբր․)

Նոննա- միանձնուհի (լատ․)

Նորա- «Նա ոսկուց է», Էլեոնորա անվան կրճատ ձևը (ֆրանս․)

Նվարդ- նոր վարդ (պարսկ․)

Նունե- սրբուհի, մաքրուհի (ասոր․)

Շ

Շահանե- արքայադուստրերի արքայադուստր (պարսկ.)

Շուշանիկ- շուշան ծաղկից առաջացած անուն (հայ.)

Շաքե- ծագումն անհայտ է

Ջ

Ջավահիր- գոհար, թանկարժեք քար (արաբ․)

Ջեմմա- թանկագին քար, գանձ (իտալ․)

Ջուլիետա- հավերժ երիտասարդ (լատ․), գանգրահեր (հուն․)

Ռ

Ռաիսա, Ռայա- անհոգ, թեթևամիտ (հուն․), առաջնորդ, արքայադուստր (արաբ․)

Ռեբեկա- հակառակություն (եբր․)

Ռեգինա- թագուհի (լատ․)

Ռիմա- հռոմեացի աղջիկ (լատ․), սպիտակամաշկ գեղեցկուհի (եբր․)

Ռիտա- Մարգարիտա անվան կրճատ ձևը, համարձակ (հնդկ․), երջանիկ (լատ․)

Ռոզա, Ռոզի- վարդ, վարդենի (լատ․)

Ռուբինա- կարմիր սուտակ (թաթար․)

Ռուզան, Ռուզաննա- փայլող (պարսկ․), երջանիկ (արաբ․)



Աղջիկների անուններ - Անվանացանկ Ս-Ֆ

Ս

Սաթենիկ- սաթե (հայ․)

Սալբի- նոճի (պարսկ․)

Սանամ- կուռք, աննման (արաբ․)

Սառա- թագուհի (եբր․)

Սեդա- տիրուհի (արաբ․)

Սիլվա- անտառ, այգի (լատ․)

Սիմա- դեմք, նաև այրող, բոցեղեն (արաբ․)

Սիրանուշ- սիրելի, անուշ (հայ․)

Սիրարփի- արեգակ սիրո (հայ․)

Սյուզաննա- սպիտակ ջրային շուշան (հին եբր․)

Սոնա- բարձրահասակ, նրբիրան (հայ․)

Սոֆյա- իմաստուն (հուն․)

Սվետլանա- լուսավոր, մաքուր (ռուս․)

Ստելլա- աստղ (լատ․)

Սուսաննա- ճերմակ, սպիտակամորթ (ռուս․)

Վ

Վալենտինա- ուժեղ, կայտառ, առողջ (լատ․)

Վարվառե- բարբարոս կին, ոչ հելլեն (հուն․)

Վարդուհի- ծագել է վարդ՝ ծաղիկ, բառից

Վերա- հավատ, կրոն (ռուս․)

Վերգինե- անաղարտ, կույս (լատ․)

Վերոնիկա- իրական սրբապատկեր (լատ․)

Վիկտորյա- հաղթանակ (լատ․)

Վիոլետա- մանուշակ (լատ․)

Տ

Տաթևիկ- Աստված թևեր տվեց (հայ․)

Տալիթա- աղջիկ (հուն․)

Տիգրանուհի- Տիգրան անվան իգական ձևը

Փ

Փառանձեմ- ծագումն անհայտ է

Փերինե- հայերեն փերի բառից

Փերուզ- փիրուզակ, երկնագույն արժեքավոր քար (պարսկ․)

Ք

Քրիստինե- Քրիստոսին նվիրված, Քրիստոնյա (հուն․)

Օ

Օլգա- արևափայլ, լուսավոր, պայծառ (սկանդ․)

Օվսաննա- օրհներգություն, փրկություն (եբր․)

Օֆելյա- օգնական (հուն․)

Ֆ

Ֆաինա- զվարթ, կենսախինդ, պայծառ (հուն․)

Ֆարիդա- մարգարտահատ (արաբ․)

Ֆեյա- ըձձանուշ, փերի (ֆր․)

Ֆլորա- ծաղիկ (լատ․)

---

Տղաների անուններ - Անվանացանկ Ա


Աբել- սուգ (եբր․)

Աբրահամ- բազմության հայր (եբր․)

Ազատ- ազատ (հայ․)

Ալեն- համաձայնություն (ֆրանս․)

Ալբերտ- ազնվափայլ (գոթ․)

Ահարոն- իմացող, ուսուցանող (եբր․)

Աղասի- տեր, տիրակալ, իշխան (թուրք․)

Այվազ- փոխանորդ, փոխարինող (արաբ․)

Անդրանիկ- անդրանիկ, ավագ, մեծ (հայ․)

Անտոն- առաջնորդ (լատ․)

Անդրեաս- առնական, խիզախ (հուն․)

Անուշավան- անմահ հոգի (զենդ․)

Առաքել- առաքյալ բառից, ուղարկված, պատգամավոր (հայ․)

Առնակ- քաջ տղամարդ (հայ․)

Ասատուր- Աստվածատուր անվան կրճատ ձևն է (հայ․)

Աստվածատուր- Աստծու տված, Աստծու պարգև (հայ․)

Ավագ- մեծ (հայ․)

Ավետ- Ավետիք անվան կրճատ ձևն է, հաճելի լուր (հայ․)

Ավետիք- հաճելի լուր, աչքալուսանք (հայ․)



Ատոմ- անբաժանելի (հայ․)

Արամ- հանգիստ (պարսկ․)

Արայիկ- հայկական Արա անունն է՝ փաղաքշական իկ ածանցով (հայ․)

Արարատ- հայոց մեծ լեռան անունն է, որ ըստ էության ստուգաբանված չէ

Արեգ- արև (հայ․)

Արեն- ծագել է հունական Արիստոս անունից, նշանակում է լավ, լավագույն

(հուն․)

Արթուր- եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել

գեղարվեստական գրականության շնորհիվ

Արզուման- կարոտող, փափագող (պարսկ․)

Արծրուն- մկրտված (հայ.)

Արման- իղձ, կարոտ (պարսկ․)

Արմեն- Արմենակ անվան կրճատ ձևն է (հայ․)

Արմենակ- հայկական դիցաբանության անուններից է (Արամանյակ)(հայ․)

Արշալույս- լուսաբաց (հայ․)

Արշակ- արջուկ (պարսկ․)

Արշավիր- հայկական հնագույն անուններից է, ըստ Հյուբշմանի՝ նշանակում է

տղամարդ

Արսեն- առնական, ամրակուռ (պարսկ․)

Արտակ- սրընթաց (պահլ․)

Արտաշես- լույս, եռանդ ուրախության (պահլ․)

Արտավազդ- պահլավերեն Artavazd անունից

Արտեմ- ռուս․ Артемий անունից, որ փոխառյալ է հունարենից, նշանակում է

առողջ (հուն․)

Արտյոմ- ծագել է Արտեմ անունից


Տղաների անուններ - Անվանացանկ Բ-Գ


Բ

Բաբաջան - հոգյակ, հոր հոգեհարազատը (արաբ․)

Բաբիկ - Բաբ անվան փաղաքշական ձևն է, նշ․ է հայրիկ (պարսկ․)

Բաբկեն - կազված է Բաբ անունից

Բագրատ - աստծո պարգևած (պարսկ․)

Բադալ - փոխանորդ, փոխարինող (արաբ․)

Բալաբեկ - փոքր իշխան (թուրք․)

Բախշի - նվեր (պարսկ․)

Բակուր - աստվածորդի (պարսկ․)

Բաղդասար - ասորեստանյան անուն է

Բարխուդար - բախտավոր (պարսկ․)

Բարսեղ - թագավոր (հուն․)

Բենո- գեղեցիկ (իտալ․)

Բորիս - մարտիկ, փառահեղ պայքարի ոլորտում (ռուս)

Գ

Գաբրիել- այր և մարդ, աստվածայր (եբր․)

Գագ- իշխան (ասոր․)

Գագիկ- Գագ անվան փաղաքշական ձևն է

Գալուստ (Գալի, Գալիկ)- կրճատված է հոգեգալուստ բառից

Գառնիկ- հայերեն գառ բառի փաղաքշական ձևն է

Գասպար- արևելյան ծագման անուն է

Գարեգին- ծագումն անհայտ է

Գարիկ- գանձ, հարստություն (գերմ.)

Գարուն- հայերեն գարուն բառից

Գեդեոն- խորտակել, ջախջախել (եբր․)

Գեղամ- կամ հյ․ գեղ՝ գեղեցկություն բառից է, կամ խալդիական ծագում ունի

կամ էլ Գեղամա տեղանունից է

Գենյա- ազնիվ, բարեկիրթ (ռուս․)

Գերասիմ- արժանավոր, պատվավոր (հուն․)

Գնել- գնեալ՝ գնված բառից (հայ․)

Գոռ- հպարտ (հայ․)

Գրիգոր- զգոն, արթուն (հուն․)

Գրիշա- առույգ (հուն․)

Գուրգեն- գայլի պես քաջ (պարսկ․)

Գևորգ- հողագործ, երկրագործ (հուն․)



Տղաների անուններ - Անվանացանկ Դ-Զ

Դ

Դանիել- «Աստված ինձ դատավոր» (եբր․)

Դավիթ - գեղեցկատես կամ սիրեցյալ (եբր․)

Դերենիկ- Դերեն՝ վանքի սան, որդի վանաց (հայ․)

Դմիտրի- ռուսերեն Дмитрий անունից

Ե

Եգոր-ռուսերեն Егор անունից, որ նշանակում է երկրագործ

Եդիգար- պարսկերեն Yadigar՝ հրեշտակ բառից

Եղիշե - եբրայերեն Elisa անունից, որ ծագել է El՝ աստված բառից

Եսայի- նշանակում է փրկություն

Երանոս- խաղաղասեր, խաղաղարար (հուն.)

Երեմիա- բարձրություն

Երվանդ- արագ, սլացիկ

Եփրեմ- պտղաբեր, աճող, փարթամ

Զ

Զավեն- պարսկերեն Zav անունից, նշանակում է աջակցող, օգնող

Զաքարիա- լավ հիշող, մտապահող (եբր․)

Զոհրաբ- պարսկերեն անձնանուն է, նշանակում է կարմրափայլ

Զորավար- հայերեն Զորավար բարդ բառից է, որ նշանակում է զորքը կռվի

տանող

Զորիկ- հայերեն Զոր բառից է` իկ փաղաքշական ածանցով, նշանակում է

զորեղ, հզոր

Զորո- աղվես (իսպ.)


Տղաների անուններ - Անվանացանկ Է-Ժ

Է

Էդգար-քաղաքի պահապան (գերմ․)

Էդիլ-արդար (արաբ․)

Էդուարդ-ունեցվածքի պահապան, պահակ (ֆրանս․)

Էմին-ապահով, վստահ (արաբ․)

Էմիլ-աշխատասեր, տքնաջան (լատ․)

Էմմանուել-«Աստված մեզ հետ է» (եբր․)

Թ

Թադևոս- գովաբանող (հուն․)

Թաթուլ- հայերեն Թաթ բառից

Թովմաս- երկվորյակ

Թորգոմ- եբրայական անուն է, նշանակում է ոսկրյա, կորովի

Թորոս- Թեոդորոս անվան կարճ ձևն է, նշանակում է աստվածանվեր (հուն․)

Ժ

Ժան- Հովհաննես անունն է ֆրանսիական տառադարձությամբ

Ժակ- ուսանող (լեհ.)

Ժիրայր- հայերեն Ժիր և այր՝ տղամարդ, բառերից, նշանակում է ժիր, աշխույժ

տղամարդ

Ժոզեֆ- հայերեն Հովսեփ անվան ֆրանսիական ձևն է

Ժորժ- ֆրանսերեն George անունից

Տղաների անուններ - Անվանացանկ Ի-Խ

Ի

Իգիթ- թուրքերեն Igit բառից է, նշանակում է կտրիճ, երիտասարդ

Իգոր- ռուսերեն անուն է

Իլյա- հաստատ, ամուր (ռուս․)

Իսահակ- խնդություն (եբր․)

Իսկանդար- պաշտպան (հուն․)

Լ

Լեոնիդ- հայերեն Ղևոնդ, առյուծիկ (հուն․)

Լիպարիտ- ազատագրված (լատ․)

Լյուդվիգ- նշանավոր մարտիկ (գերմ․)

Լևոն- առյուծ (հուն․)

Խ

Խաժակ- հայերեն խաժ՝ կապտականաչ և ակն՝ աչք բառերից, նշանակում է

խաժ աչքեր ունեցող

Խաչատուր- խաչի տված (հայ․)

Խաչիկ- փոքրիկ խաչ (հայ․)

Խոսրով- բարեհամբավ (պահլ․)

Խորեն – արևիկ (պարսկ․)



Տղաների անուններ - Անվանացանկ Կ-Ղ

Կ

Կամսար- խոռ, պակասավոր գագաթ (պարսկ․)

Կարապետ- առաջնորդ, ռահվիրա, առաջընթաց (հայ․)

Կարո- տղամարդ (լատ.)

Կարեն- առատաձեռն, մեծահոգի (պարսկ․)

Կարլեն- հապավում է Կարլ Մարքս և Լենին անուններից

Կարլոս- գերմաներեն անձնանուն է

Կարպիս- պտուղ (հուն․)

Կիմ- ռուսերեն հապավում է՝ երիտասարդության կոմունիստական

ինտերնացիոնալ

Կիրակոս- տերունական (հուն․)

Կոմիտաս-երկար մազեր ունեցող, գիսավոր (հուն․)

Կոստանտին- ամուր, դիմացկուն (լատ․)

Կորյուն- առյուծի ձագ (հայ․)

Հ

Հակոբ- խաբող (եբր․)

Համազասպ- շատ ձի ունեցող (պարսկ․)

Համբարձում- հայերեն համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին

Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին)

Հայկ- հսկա (հայ․)

Հայկազ- Հայկի ցեղից (հայ․)

Հարություն- վերածնունդ (հայ․)

Հենրիկ- գերմաներեն Henrich անունից

Հերմես- ճարտասան, թարգմանիչ (hուն․)

Հմայակ- օրհնյալ (զնդ․)

Հովակիմ- պատրաստություն, հաստատություն (եբր․)

Հովասափ- տեր դատավոր (եբր․)

Հովհաննես- հնազանդություն (hուն․)

Հովնաթան- տիրոջ պարգև, աստվածատուր (եբր․)

Հովսեփ- Աստված բազմապատկի (եբր․)

Հրայր- հայերեն հուր և այր բառերից` կրակի մարդ

Հրաչ, Հրաչյա- հայերեն հուր և աչք բառերից, նշանակում է հրափայլ աչքերով

Հունան- եբրերեն Jona անունն է, որ հայերեն տառադարձությամբ դարձել է

Հովնան

Ղ

Ղազար- Ղազարոս անվան կրճատ ձևն է,օգնական Աստծո (հուն․)

Ղուկաս- հարություն (hուն․)

Ղևոնդ- հունարեն Leontios ձևից, որ leon՝ առյուծ, բառի հոլովված ձևն է


Տղաների անուններ - Անվանացանկ Մ-Ռ

Մ

Մադաթ- պարգև (եբր․)

Մաթևոս- երգ կենաց (հուն․)

Մալխաս- ընտիր ապրանք (պարսկ․)

Մակար- երջանիկ, բախտավոր (հուն․)

Մամբրե- ապստամբ (եբր․)

Մանաս- մոռացում (եբր․)

Մանգասար- մնուկների գլխավոր (լատ․)

Մանվել- աստված մեզ հետ (եբր․)

Մասիս- մեծ լեռ (հայ․)

Մավրիկ- թուխ․ սև (հուն․)

Մարկոս- փայլուն, ողորկ (հուն․)

Մելս- հապավում՝ Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին

Մարտիրոս- նահատակ (հայ․)

Մելիտոս- քաղցր, մեղրածոր (հուն․)

Մեհրաբ- արեգնափայլ (պարսկ․)

Մերուժան- արևազոր (պարսկ․)

Միհրան- արևային, արևի պարգև (պարսկ․)

Միսաք- քարշող, պարսպող (եբր․)

Միքայել- զորություն աստծո, հարված աստծո (եբր․)

Մովսես- ջրից հանած (եբր․)

Մուրադ- իղձ, փափագ (արաբ․)

Յ

Յուրի- հողագործ (հուն․)



Ն

Նադիր- հազվագյուտ (արաբ․)

Նազար- հայացք, նայվածք (արաբ․)

Նազարեթ- ծաղկյալ, պսակյալ (եբր․)

Նաթան- նվեր, պարգև (եբր․)

Նարեկ- Նարեկ գյուղի անունից (հայ․)

Նարիման- առնական միտք ունեցող, քաջասիրտ (պարսկ․)

Նիկոլայ- ցեղերի հաղթող (ռուս․)

Նժդեհ- պանդուխտ, օտարական (հայ․)

Շ

Շահաբ (Շաապունի)- ասուպ (արաբ․)

Շահազիզ- արքայի սիրելին (պարսկ․)

Շահբազ- արքայաբազե (պարսկ․)

Շահնազար- արքայի հայացքին արժանացած (պարսկ․)

Շավասպ- սև ձի (զենդ․)

Շարա- որկրամոլ, շատակեր (պարսկ․)

Պ

Պետրոս- վեմ, քար (հուն․)

Պիոն- բարեպաշտ, առաքինի (հուն․)

Պողոս- ընտրյալ (հուն․)

Ջ

Ջալալ- մեծություն, փառք (արաբ․)

Ջամալ- գեղեցկություն (պարսկ․)

Ջանան- տարփածու (պարսկ․)

Ջիվան- իտալերեն Giovanni՝ Հովհաննես անունից

Ջիվանշիր- մատաղ առյուծ, կորյուն (պարսկ․)

Ջոն- ծագումն անհայտ է

Ռ

Ռազմիկ- մարտնչող, մարտիկ (հայ․)

Ռաշիդ- դաստիարակ, խրատատու (արաբ․)

Ռաֆայել- բժշկություն աստծո (եբր․)

Ռոբերտ- փառք ու փայլ (գերմ.)

Ռոման- հռոմեացի (հուն.), ռոմանտիկ (լատ.)

Ռոմանոս- զորեղ (հուն․)

Ռոստամ- ուժգին հեղեղ (պահլ․)

Ռուբեն- որդուն տեսնող (եբր․)

Ռուսլան- գանգրահեր (ռուս․)

Ռուդոլֆ- կարմիր գայլ (գերմ․)

Ռուշան- լուսավոր, փայլուն (պարսկ․)


Տղաների անուններ - Անվանացանկ Ս-Ֆ

Ս

Սահակ- ծաղր, խնդություն (եբր․)

Սաղաթել- հարցումն առ աստված (եբր․)

Սամվել- աստվածակոչ, տուրք աստծո (եբր․)

Սամսոն- արեգակն նորա (եբր․)

Սայադ- որսորդ (արաբ․)

Սարդար- զորագլուխ, զորավար (պարսկ․)

Սարուխան- շեկ խան (թուրք․)

Սևիլ- սիրելի (թուրք․)

Սեթ- մխիթարություն (եբր․)

Սեղբոս- անտառային (լատ․)

Սեյրան- զվարճավայր, զբոսատեղի (թուրք․)

Սերգեյ- բարձր, արժանավոր ()ռուս․

Սերոբ- բոցեղեն, հրեղեն (արաբ․)

Սիմոն- լսող (եբր․)

Սիսակ- ուրախություն քո (եբր․)

Սոկրատ- անխորտակելի զորություն (հուն․)

Սպիրիդոն- հոգենվեր (լատ․)

Ստեփան- պսակ (հուն․)

Սուրեն- ուժեղ (պահլ․)

Սուքիաս- հանդարտ, խաղաղ (հուն․)

Վ

Վազգեն- արքայի հետնորդ (հուն.)

Վահան, Վահագն- կրակ տարածող (հայ.)

Վահե- լավագույն, վեհ (պարսկ․)

Վահրամ- գարուն (պահլ․)

Վահրիճ- արագորեն, արագահոս (պարսկ․)

Վառլամ- ժողովրդի զավակ (ասոր․)

Վասակ- ազատ, ինքնիշխան (պարսկ․)

Վասիլ- թագավոր (հուն․)

Վարդան- իշխանավոր (հայկ.)

Վարդգես- վարդի պես մազ ունեցող (հայ․)

Վարոս- կորացած (լատ․)

Վիգեն- հաղթանակ (լատ․)

Վշնասպ- հովատակ, արու ձի (պահլ․)

Վռամ- հրեղեն, ամպրոպային (պարսկ․)



Տ

Տարոն- Մեծ Հայքի գավառի անունից

Տաճատ- պարգև (պարսկ․)

Տելեմաք- նետաձիգ, հեռամարտիկ (հուն․)

Տիգրան- իրանական անուն է

Տրդատ- Տիր աստծո տվածը (պարսկ․)

Ր

Րաֆֆի- վսեմ, ականավոր (արաբ․)

Փ

Փանոս- լուսավոր, փայլուն (հուն․)

Փավստոս- երջանիկ (հուն․)

Փարսադան- ֆարսերեն իմացող, ֆարսագետ (պարսկ․)

Փիլիպոս- ձիասեր (հուն․)

Փոլադ- պողպատ (պարսկ․)

Ք

Քալանթար- տանուտեր, ավագ (պարսկ․)

Քերովբե- հրեշտակ (հայ․)

Օ

Օթար- արածացնող (թուրք․)

Ֆ

Ֆելիքս- երջանիկ (լատ․)


ՑԱՆԿ 2





Եթե չգտաք ձեր անունը, փորձեք փնտրել այստեղ․ 


 

Տարածել...

Ընթերցվող․․․