Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ընդեղենի պարբերական օգտագործումը հնարավորություն է տալիս.
- խոլեստերինի դուրսբերման շնորհիվ նվազեցնել աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը
- խթանել վերարտադրողական առողջությունը
- լավացնել նյութափոխանակությունը
- օրգանիզմը հագեցնել երկաթով
- ամրացնել անոթների պատերը
- ամրացնել իմունային համակարգը
- կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը
- օրգանիզմը մաքրել տոքսիններից
- վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը:
- Միայն հաշվի առեք, որ ինչպես ցանկացած այլ մթերք, ընդեղենը ևս կարող է օգտակար լինել բացառապես չափավոր քանակով օգտագործելու դեպքում:
* Նկարները՝ հոլովակում․
Գետնանուշ
Հարուստ է B1, B2, C վիտամիններով, կալցիումով, մագնիումով, երկաթով, նատրիումով, ֆոսֆորով: Կարգավորում է սրտի, լյարդի, նյարդային համակարգի աշխատանքը: Խորհուրդ չի տրվում երակների վարիկոզ լայնացման դեպքում:
Նուշ
Հարուստ է A, C, E, B խմբի վիտամիններով, կալցիումով, մագնիումով, ֆոսֆորով: Հանգստացնող, թույլ լուծողական ազդեցություն ունի: Չի կարելի օգտագործել մեծ քանակով, ինչպես նաև՝ սրտի, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում:
Մայրի ծառի ընկույզներ
Պարունակում է E, P, B խմբի վիտամիններ, յոդ, ֆոսֆոր, ցինկ: Օգտակար է աղեստամոքսային տրակտի, մաշկային հիվանդությունների դեպքում, երիտասարդացնում է օրգանիզմը:
Պեկան
Պարունակում է A, B4, B9, E վիտամիններ, կալիում, մագնիում, ֆոսֆոր: Օգտակար է քրոնիկ հոգնածության դեպքում: Կարող է ալերգիա առաջացնել:
Բրազիլական ընկույզ
Հարուստ է B6, E վիտամիններով, երկաթով, կալիումով, սելենով, ցինկով: Օգնում է իջեցնել արյան մեջ խոլեստերինի, շաքարի մակարդակը: Կարող է ալերգիա առաջացնել, օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2 ընկույզ:
Ընկույզ
Պարունակում է A, E, K, PP վիտամիններ, երկաթ, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, ֆոսֆոր: Նպաստում է ուղեղի ակտիվությանը, լավացնում հիշողությունը, բարձրացնում դիմադրողականությունը: Խորհուրդ է տրվում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում: Աղեստամոքսային հիվանդությունների դեպքում օրական նորման կազմում է 60 գրամ, խորհուրդ չի տրվում արյան բարձր մակարդելիության դեպքում:
Պիստակ
Պարունակում է B6, E վիտամիններ, պղինձ, ֆոսֆոր, մանգան: Հակաօքսիդանտ է, լավացնում է աղիների անցանելիությունը, իջեցնում խոլեստերինի մակարդակը: Կարող է ալերգիայի պատճառ դառնալ:
Պնդուկ
Հարուստ է E վիտամինով, երկաթով, կալիումով: Հակաօքսիդանտ է, օգնում է հսնգստացնել նյարդային համակարգը, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում:Խորհուրդ չի տրվում լյարդի հիվանդությունների դեպքում:
Քեշյու
Պարունակում է E, PP, B խմբի վիտամիններ, կալիում, կալցիում, սելեն, ցինկ: Ամրացնում է առողջությունը, դրական ազդում արյունատար, շնչառական համակարգերի վրա: Որոշ մարդկանց օրգտանիզմում քեշյուն կարող է դժվարությամբ յուրացվել: