Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մոռացեք այն ամենը, ինչ գիտեք հարեմնների մասին թուրքական ֆիլմերից: Չինաստանն ուներ իր սովորույթներն ու ավանդույթները, և որ ամենակարևորն է՝ հարճերը պետք է կարողանային ոչ միայն ծառայել կայսրին, այլև տիրապետեին մի շարք հմտությունների:
Դիտարկվում էին այս հիմանական մտությունները. երաժշտական գործիքներ նվագելու, երգելու, պարելու, հագուստ կարելու և ասեղնագործելու ու սնունդ պատրաստելու կարողությունը: Եվ ամենակարևորն այն էր, որ կարողանաս ուտելիք պատրաստել ձեռքի տակ եղած մթերքներով, մինչդեռ պատրաստի ուտեստը պետք է իսկապես արժանի լիներ կայսրին:
Ուստի վերապատրաստման յուրաքանչյուր փուլից հետո հարեմում անցկացվում էին քննություններ, և դրանցից վերջինին՝ խոհարարականին, ներկա էր ինքը՝ կայսրը: Ցաոն հիանալի անցավ բոլոր փորձությունները, և դրա համար նրան ատում էր կայսեր առաջին կինը՝ Լինը և նրա սկեսուրը: Երբ սկսվեց վերջին փորձությունը, բոլոր աղջիկներին տարան խոհանոց և 2 ժամ ժամանակ տվեցին մթերք հավաքելու, ուտեստը պատրաստելու և զարդարելու համար:
Աղջիկները պարտավոր էին ոչ միայն մտածել, թե ինչ պատրաստել, այլև ժամանակ ունենային բոլոր անհրաժեշտ բաղադրիչները վերցնելու համար. իհարկե, դրանց թիվը սահմանափակ էր: Եվ երբ փորձությունը սկսվեց Ցաոյի համար, նրանք ամբողջ ուժով փորձեցին կանխել նրա մուտքը խոհանոց, բայց աղջիկը մտավ այնտեղ և վրդովվեց. մթերքներից մնացել էր միայն աղը:
Սակայն, Ցաոն չէր պատրաստվում հանձնվել և նա սկուտեղի վրա պարզապես աղ լցրեց և այդպես մատուցեց կայսրին: Սակայն աղջիկը կարողացավ չոր դուրս գալ այդ ամենից, բացատրելով, որ աղ պետք է յուրաքանչյուրին և յուրաքանչյուր գավառի: Ինչպես յուրաքանչյուր ուտելիք առանց աղի չի կարող լինել, այնպես էլ առանց կայսր անհնարին է:
Այս խոսքերը այնքան գրավեցին երիտասարդ կայսրին, որ հենց Ցաոյին էլ հաղթող համարեց և հայտարարեց ամուսնության մասին: Առաջին գիշերից հետո կայսրը հայտարարեց իր նշանադրության մասին, և Ցաոն շուտով դարձավ նրա օրինական կինը: Այսպիսով, աղը, հնարամտությունն ու անվախությունը օգնեցին աղքատ գավառի աղջկան դառնալ կայսրության հզոր կին: