Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում։
Ձկան յուղի 3 հատկություն, որոնց մասին գուցե չգիտեք
Առողջ մաշկ և մազեր։
Ձկան յուղը նվազեցնում է բորբոքումը, մաշկը սնուցում ներսից։ Այն կանխարգելում է կնճիռների առաջացումը և պայքարում ծերացման գործընթացի դեմ։
Ծնելիություն և հղիություն։
Ձկան յուղի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում թե՛ կնոջ, թե՛ տղամարդու վերարտադրողական առողջության վրա։ Այն օգնում է խթանել ձվազատումը։ Ըստ որոշ կարծիքների՝ այն կարող է օգնել նաև կանխարգելել վիժումը, վաղաժամ ծննդաբերությունը և ի ծնե արատները։ Ձկան յուղն օգնում է հավասարակշռել հորմոնները, կարգավորել դաշտանային ցիկլը։
Քաշի նվազում և տրամադրության անկումներ։
Հայտնի է, որ ձկան յուղը նվազեցնում է ճարպը։ Խոսքը հատկապես վերաբերում է որովայնի շուրջ կուտակված ճարպին։ Դա տեղի է ունենում ֆերմենտների օգնությամբ, որոնք անուղղակիորեն ազդում են ճարպի վրա։ Դրանք քայքայում են կուտակված ճարպը։
Ձկան յուղն ազդում է նաև ինսուլինի արտադրության վրա։ Որքան ցածր է ինսուլինի քանակը, այնքան փոքր է ճարպի քանակը։
Տարածել...