Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ահա, թե որ ծաղիկն է ձերն ըստ ծննդյան ամսի և դա ինչ է ասում ձեր մասին:
1. Հունվարին ծնվածների ծաղիկը նարգիզն է
Ձեզ համար կարևոր են՝ հավատը, սերը, քաջությունը:
Գիտեք՝ ինչպես ուրիշներին երջանկացնել: Հանրության մեջ առավել հաճախ լռում եք, խոսում եք, երբ իսկապես ասելու բան ունեք: Հոգ եք տանում ուրիշների մասին, նվիրված եք և բարեկամական, բայց երբեմն դժվարանում եք զգացմունքներն արտահայտել: Ցանկացած իրավիճակում հետևում եք ձեր սկզբունքներին և հայացքներին:
2. Փետրվարին ծնվածների ծաղիկ՝ սակուրա
Ձեզ համար կարևեր են՝ խաղաղությունը, հոգևորականությունը, բարությունը:
Միշտ մարդկանց ցնցում է ձեր սեքսուալությունը և գրավչությունը: Սրամիտ եք, լայն աշխարհայացաք ունեք, երազկոտ եք: Գնահատում եք ազնվությունը և նվիրվածությունը, բայց չեք սիրում, երբ ստիպված եք լինում սահմանափակել ձեզ ինչ-որ նորմերով և կանոններով:
Սիրում եք նոր ընկերներ ձեռք բերել: Երբ մարդիկ ձեզ ավելի լավ են ճանաչում, ձեր մեջ ընկեր են տեսնում:
3. Մարտին ծնվածների ծաղիկը՝ քրքումի ծաղիկ
Ձեզ համար կարևոր են՝ քաջությունը, ճշմարտությունը, ստեղծագործությունը:
Շատ ձգող եք, բայց ամաչկոտ: Ազնիվ եք, առատաձեռն, կարեկցող, նախընտրում եք հանգիստ հարաբերություններ, ոչ թե սիրային դրամա կամ բուռն սիրավեպ:
4. Ապրիլ՝ դաշտային երիցուկ
Ձեզ համար կարևոր են՝ ռոմանտիկան, քաջությունը, առատաձեռնությունը:
Գրավիչ և նուրբ եք, ուրիշներին սիրով և ուշադրությամբ եք վերաբերվում: Միշտ ինչ-որ բանով զբաղված եք, լավ եք հիշում առանձնահատուկ օրերը և պահերը: Շատ առատաձեռն եք, ձեր զուգընկերը ձեզ շատ սեքսուալ է համարում:
5. Մայիս՝ անեմոնաստրում
Ձեզ համար կարևոր են՝ հավատը, վստահությունը, առատաձեռնությունը:
Գրավիչ և քնքուշ եք, ուրիշներին սիրով և ուշադրությամբ եք վերաբերվում: Շատ առատաձեռն եք:
6. Հունիս՝ շուշան
Ձեզ համար կարևեր են՝ ռոմանտիկան, անկախությունը, երազանքները:
Սեքսուալ եք, գրավիչ: Սրամիտ եք, լայն աշխարհայացք ունեք, գնահատում եք ազնվությունը, նիվիրվածությունը:
7. Հուլիս՝ ջրաշուշան
Ձեզ համար կարևոր են բարեկամությունը, ժամանցը, ազնվությունը:
Գիտեք՝ մարդկանց ինչպես ստիպել ծիծաղել: Առանձնանում եք սրամտությամբ, բարությամբ:
Ագրեսիվ չեք, բայց վիրավորանքը չեք մոռանում:
8. Օգոստոս՝ կակաչ
Ձեզ համար կարևոր են՝ հումորը, ընկերությունը, բարությունը:
Ազնիվ եք, առատաձեռն, կարկեցող:
Սիրում եք կատակել ընկերների հետ: Իրականում շատ բարի և դաստիարակված եք:
9. Սեպտեմբեր՝ տերեփուկ
Ձեզ համար կարևոր են՝ վստահությունը, նվիրվածությունը, բարությունը:
Հետաքրքիր մարդ եք, սիրում եք մենակ մնալ: Առատաձեռն եք և օգնող:
Ձեզ համար երբեմն դժվար է ճշմարտությունն ասել, հատկապես երբ գիտեք, որ դա կարող է վնասել: Սիրում եք ակտիվ լինել, միշտ աշխատում եք կատարելագործվել:
10. Հոկտեմբեր՝ գեորգին
Ձեզ համար կարևոր են՝ ընկերությունը, սերը, երեխաները:
Նվիրված եք նրանց, ովքեր ձեզ իսկապես սիրում են: Ագրեսիվ չեք, բայց վիրավորանքը չեք մոռանում:
Ձգտում եք արտաքին և ներքին գեղեցկության: Շատ առատաձեռն եք, սեքսուալ:
11. Նոյեմբեր՝ վարդ
Ձեզ համար կարևոր են՝ քաջությունը, որոշակիությունը, բարությունը:
Վառ և յուրահատուկ եք: Սուր միտք ունեք: Գնահատում եք ազնվությունը և նվիրվածությունը:
12. Դեկտեմբեր՝ մանուշակ
Ձեզ համար կարևոր են՝ նվիրվածությունը, հավակնությունները, սերը
Գիտեք՝ ուրիշներին ինչպես ստիպել ծիծաղել: Սրամիտ եք, բարի:
Ուրիշների մասին հոգ եք տանում, նվիրված եք: