Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հիշեք ավելուկի ջուրը խմում են թոքախտի, փորացավի, միզակապության, իսկ սերմի թուրմը` թոքաբորբի ու հազի ժամանակ։ Հաճախ էլ մարդիկ բողոքում են աղիքային խնդիրներից՝ չիմանալով, որ կարող են ազատվել դրանից ավելուկի շնորհիվ: Այն հրաշալի միջոց է փորացավի ու միզակապության ժամանակ:
Հայկական բժշկության մեջ ավելուկն օգտագործել են մելամաղձության, սրտխփոցի, վարակիչ հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, ստամոքսի գերթթվայնության, նյութափոխանակության խանգարման, մակերիկամների հիվանդությունների, պարանոցի ուռուցքների, ականջաբլթակի խոցի, արյունախխման բուժման նպատակով:
Առողջարար բաղադրատոմսեր՝ ավելուկով․
5 գ ավելուկի սերմը ծեծել, խառնել 100 մլ գինու հետ և խմել՝ ջերմությունից առաջացած սրտխփոցի, մելամաղձոտության բուժման համար։
Ավելուկի սերմը տերևների հետ միասին ծամել և ուտել՝ լնդախտի, ատամների թուլացման, լյարդի վարակիչ հիվանդությունների բուժման համար։
Ավելուկի տերևը ծեծել և դնել ականջաբլթակի խոցի վրա։
1 կգ ավելուկի արմատն աղալ, 1 լ գինու քացախով շաղախել և օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ ուտել՝ արյունախխման, ստամոքսաաղիքային ուղու խանգարումների, գերթթվայնության, նքոցի, նյութափոխանակության խանգարման, սրտխառնոցի, մակերիկամների բորբոքային հիվանդությունների բուժման համար։ Այդ նույն պատրաստուկը կարելի է օգտագործել քսելու ձևով՝ բորոտության, պարանոցային ուռուցքների բուժման համար։