Չինական այս հորոսկոպը եկել է հնուց և շատ ճշգրիտ է. ստուգիր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Ըստ Չինական Հորոսկոպի՝ ձեր դրական ու բացասական հատկանիշները, նախընտրելի մասնագիտությունները, բնավորության գծերը, ճակատագիրը, սերը, համատեղելիությունը և այլն:

Առնետի չինական անունը` Շու

Չինական հորոսկոպի առաջին նշանն է
Առնետի ղեկավարության տակ օրվա ժամերը` 23:00-01:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ջրհոսը
Տարրը` ջուր
Ուղղվածությունը` դրական
Հաջողակ թվերը՝ 1, 4, 5, 10, 11, 14, 41, 45, 51, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հմայիչ է և բարեկամական, ճարպիկ, ճկուն ու խելացի է, էներգետիկ և ուշադիր, ունի վառ երևակայություն և նրբազգացության զգացում:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հաշվենկատ է, ագահ, եսասեր, դրա հետ մեկտեղ՝ բռնկվող ու միամիտ, սիրում է շահագործել ուրիշներին:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Այն բնագավառները, ուր նա կարող է կիրառել իր հմայքն ու շատախոսությունը` շոու բիզնես, լրագրություն, քաղաքականություն, գրականություն:

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Ուրախ են, երջանիկ, հարգանք են ներշնչում շրջապատում, սիրում է կյանքը և մարդկանց հետ հեշտ լեզու է գտնում։ Մարդիկ նրանց հաճախ են դիմում խորհրդի համար, նրանց հետ կիսում իրենց դժբախտություններն ու անձնական գաղտնիքները: Անկասկած, նրանք պատրաստ են շատ աշխատել իրենց նպատակներին հասնելու համար: Դրա հետ մեկտեղ՝ անսովոր գաղափարների անսպառ աղբյուր են: Հաճախ նրանց ուժն ու վստահությունը չի հերիքում դրանք իրականացնելու համար: Եթե երիտասարդ տարիքում ինքնահաստատվի, հեռուն կգնա: Շատ ուշադիր են և սիրում են հիշել ամենը ինչ կատարվում է շուրջը:
Այնուամենայնիվ, կարող են լինել շատ եսասեր ու միայն իրենց մասին մտածելով՝ ձեռք բերել թշնամիներ: Ընդհանուր առմամբ՝ ճիշտ են վերաբերվում դրամին և նույնիսկ սիրում են այն: Առատաձեռն է նրանց նկատմամբ, ում սիրում է: Շատ խելացի են փոխադարձ վստահությունը իրենց օգտին օգտագործելու համար: Կարող են տալ օգտակար խորհուրդ: Երբեմն լինում են կոպիտ, բայց նրանց ներում են իրենց չափազանց հմայքի շնորհիվ:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Կարողանում են կյանքում չնչին բաներից ուրախանալ, սրտանց սիրում են բարեկամներին: Երջանիկ են զգում, եթե իրենց հասկանում և աջակցում են:

ֆԻՆԱՆՍԸ`
Բավական խելացի են՝ պահպանելու և ամրապնդելու համար այն, ինչ ունեն: Հետաքրքրությունները, որոնց կարևորություն չեն տալիս, կարող են լինել եկամտաբեր:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Սիրում են մարդկանց և ատում մենակությունը: Կարող են զբաղվել ցանկացած աշխատանքով, որը կապված է մարդկանց հետ:

ՍԵՐԸ`
Ռոմանտիկ են և զգայուն, բացի այդ՝ նրբորեն հոգ են տանում իրենց սիրելիների մասին: Հմայքը նրանց դարձնում է անգերազանցելի սիրախաղի վարպետ, և դա պետք է հիշել: Շատ քչերը կարող են դիմանալ նրանց կախարդանքին:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն լավ առողջություն և տարիների ընթացքում այն ավելի է ամրանում: Առնետի տարում ծնվածները դիմացկուն են և երկար են ապրում:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
վիշապի, կապիկի, օձի, ցլի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
նապաստակ, ձի:

Ցլի չինական անունը` Նյու

Չինական հորոսկոպի երկրորդ նշանն է
Ցլի ղեկավարության տակ օրվա ժամերը`1:00-3:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Այծեղջյուրը
Տարերքը` ջուրը
Ուղղվածությունը` բացասական
Հաջողակ թվերը՝ 1, 3, 5, 12, 15, 33, 35, 51, 53

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Շատ ջանասեր են, հակված սովորելու, առաքինի, ճշտգրիտ, հավատարիմ և շատ համբերող:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Շատ հաստատակամ են, հեշտությամբ հուսախաբ են լինում, պահպանողական են և կարող են շատ եսասեր լինել:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Կարող են հաջողության հասնել որպես քաղաքական գործիչ, ընդհանուր ֆերմերային, ինժեներային և այլ գործունեություններում, ուր կարող են իրենց դրսևորել որպես առաջնորդ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Զարմանալի չէ, որ ցուլն իր կարողությամբ՝ հաղթահարել ցանկացած արգելք և հարգանք ներշնչել, իր օրինական տեղն է գրավում աշխարհի բեմում: Այս նշանի տակ ծնվածին վիճակված է դառնալ հզոր և իր հետքը թողնել,որպես առաջնորդ: Ցլին հասկանալու փորձերը ապարդյուն և անշնորհակալ ջանքեր են: Քանի որ նա ծնված է որպես առաջնորդ, երբեք չի խոստովանի իրեն և ուրիշներին իր վախերն ու անվստահությունը: Ինչպես և սպասելի է, հավակնոտ ցուլը չի հանդուրժում, երբ իրեն հակասդրվում են, հատկապես, եթե հակադրվողն ուրիշ ցուլ է: Այսպիսով՝ այս նշանի տակ ծնվածները աշխատասեր ու համբերատար են, սիրում են իրենց տունը: Նրանց դուր է գալիս շատ աշխատել և քայլ առ քայլ հասնել գագաթին:

Երբեմն լինում են շատ գաղտնապահ և գերադասում են իրենց մտքերը պահել իրենց մեջ: Սիրում են խաղաղ, համեստ միջավայրը և պահպանում հանգստությունը, եթե իրենց չբարկացնեն: Բավական է՝ նրանց բարկացնեն, և ցլերը դառնում են հրեշներ․ ամենավտանգավոր կենդանիները ոչ թե առյուծներն ու վագրերն են, այլ ցլերը:

Հուսալիության և ճշտապահության շնորհիվ՝ հասնում են իրենց առջև դրված խնդիրների լուծմանը` պայմանով, որ ամեն ինչ պետք է անեն ինքնուրույն: Գարնանը ծնված ցլերն ավելի հաջողակ են, քան ամռանը կամ աշնանը ծնվածները: Ձմռանը ծնվածներին նույնպես հեշտ կլինի, բայց պետք է ուշադիր լինեն, որ ուրիշների համար ճաշ չդառնան:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Նրանք գնահատում են կյանքի մանրուքները և ունենում են մեծ բավարարության զգացում, երբ տեսնում են իրենց աշխատանքի արդյունքները: Շատ աշխատասեր են, և նրանց անպայման հաջողություն է սպասվում:

ֆԻՆԱՆՍԸ`
Գնահատում են այն, ինչ ունեն: Ինչ որ անում են, կարող է իրենց բերել մեծ ճանաչում և հարստություն։ Նույնիսկ այն, ինչ սովորել են մանկուց, կարող է տալ իր պտուղները:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք սիրում են համատեղ աշխատանքը, եթե դա անհրաժեշտ է, և բավականին լավ կարողանում են ազդել իրավիճակի վրա: Սիրում են առանձին աշխատել, բայց մեծ բավականություն են ստանում ավագի դերից և սիրում են ամեն ինչ հսկողության տակ պահել:

ՍԵՐԸ`
Բնույթով շատ ռոմանտիկ են, նրանց դուր է գալիս հանդիպել նրա հետ ում սիրում և ում մասին հոգ են տանում: Գիտեն ինչպես ուշադրություն գրավել: Մարդիկ գնահատում են նրանց հաստատունությունը:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն ամուր առողջություն, ինչը բնորոշ է ցլերին: Եթե վարեն ճիշտ կենսակերպ, հիվանդությունները նրանց կշրջանցեն, և կունենան հաջող ու հիանալի կյանք:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
իդեալական է աքլորի, ինչպես նաև օձի, առնետի, ճագարի և խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
վագրի, այծի հետ:

Վագրի չինական անունն է Խու

Չինական հորոսկոպի երրորդ նշանն է
Վագրի ղեկավարության տակ օրվա ժամերը` 3:00-5:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Աղեղնավորը
Տարրը` ծառ
Ուղղվածությունը` դրական
Հաջողակ թվերը՝ 4, 5, 7, 9, 13, 34, 44, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Աչքի են ընկնում ուժով, քաջությամբ, մեծ երևակայությամբ, ձգտումներով։ Ունեն որակներ, որոնց շնորհիվ կարող են դառնալ լավ առաջնորդ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհանգիստ են, բռնկվող, անկարգապահ, ագրեսիվ, նրանց հետ դժվար է համագործակցել:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Նրանք ծնվել են որպես առեջնորդ և կարող են գլուխ հանել ցանկացած իրավիճակից՝ կապված կառավարման հետ: Կարող են լինել լավ անձնական քննիչ կամ ոստիկանական տեսուչ, քանի որ տեսնում են մարդկանց ներսը: Սիրում են ճանապարհորդել և շփվել:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Վագրերը հայտնի են իրենց ուժով ու վճռականությամբ: Ոչ մի ուրիշ կենդանի իր մեջ չի համատեղում այդքան ուժ, գեղեցկություն, էներգիա, որքան նրանք: Ավելացրեք դրան քաջություն և կստանաք նախանձելի հատկանիշներով մի ցուցակ՝ տրված նրան, ով ծնվել է վագրի տարում:

Ֆիզիկական և հոգևոր ոլորտում ունեն շատ թշնամիներ: Ոչ մի միջավայրում վագրը չի կարող լինել նա, ով հեռանում է աննկատելի: Նա ակտիվ հեղափոխական է, ով չի կարող կողքից նայել շրջապատի անարդարությանը: Ոչ ոք չի համարձակվի վախեցնել նրանց: Որպես վագր՝ նրանք իդեալիստ են և արագ գտնում են ուրիշի սխալները: Լինելով վագր՝ նրանք կարող են կատարել ցանկացած աշխատանք, որը հնարավորություն կտա ցուցադրել իրենց քաջությունն ու երևակայությունը: Շատ են անհանգստանում իրենց հեղինակության համար, սիրում են իշխել բոլորին և լինել ուշադրության կենտրոնում:

Կարողանում են լավ ներկայացնել իրենց և հրապարակայնորեն պնդել իրենց իրավունքները: Կին վագրերը շատ ակտիվ ու զվարճալի են: Նրանք սիրում են հյուրեր ընդունել, միջոցառումներ կազմակերպել: Բացի այդ՝ նրանք լավ տնտեսուհի են և լավ մայր՝ չնայած որ երբեմն շատ խիստ են: Վագրերն ունեն բնավորության լավ գծեր` արդար են և քաջ, ճառագում են էներգիա, և մարդիկ նրանց նկատում են: Եթե կարողանան իրենց մեջ համբերություն դաստիարակել, ապա կունենան իրենց բավարարություն պատճառող կյանք:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Կյանքում նրանց հաջողություն է սպասվում, բայց հակված են չափազանցել այն, և եթե ռիսկային ծրագրեր կազմեն, չունենալով ամուր հիմք, կարող են ամեն ինչ կորցնել:

ՖԻՆԱՆՍԸ`
Եթե կասկածելի ծրագրերից խույս տան, կարող են լինել շատ հարուստ ու ազդեցիկ:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք լավ առաջնորդ են, բայց շրջապատում ոմանք կարող է նրանց կոպիտ ու տարօրինակ համարեն:

ՍԵՐԸ`
Շատ ռոմանտիկ են և նրանց մեծ հաճույք է պատճառում հետապնդման բերկրանքը: Նրանք երբեք չեն բավարարվում, ում էլ որ իրենց ցանցը գցած լինեն: Չեն կարող լինել միայն մեկի հետ, նրանց միաժամանակ մի քանի հոգի է անհրաժեշտ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն ամուր առողջություն՝ չնայած երբեմն կարող է գերագնահատեն իրենց ուժն ու վիճակը:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Իդեալական վիշապի, նաև ձիու և շան հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
ցլի, օձի, կապիկի, խոզի հետ:

Ճագարի չինական անունն է Տու

Չինական հորոսկոպի չորրորդ նշանն է
Ճագարի ղեկավարության տակ օրվա ժամերը` 5:00-7:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կարիճը
Տարրը` ջուր
Ուղղվածությունը` բացասական
Հաջողակ թվերը՝ 1, 3, 5, 9, 15, 19, 35

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
խելացի, ուշադիր, զարգացած, խաղաղասեր, ընկերասեր են և շատ նվիրված նրանց, ում սիրում են:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
անհանգիստ են, հիվանդոտ, մանրախնդիր և չափից դուրս իրենցով տարված:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
նրանք կարող են լինել լավ դիվանագետ, ուսուցիչ, դերասան կամ հոգևորական, կամ որևէ բիզնեսում մենեջեր:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
ճագարները իրենց բնույթով բարեգործներ են, օժտված են հատուկ ներքին գաղտնիքով, որը ոմանց գերում է, ոմանց վախեցնում: Շատ ընդունակ են և զգույշ, մանրակրկիտ են կառուցում իրենց հարաբերությունները շրջապատի հետ: Ճագարները լսում են ուշադիր այն, ինչ իրենց ասում են, և կարող են ամենայն մանրամասնությամբ հիշել ցանկացած խոսակցություն կամ քաղաքավարի բանավեճ: Իրենց երկար ականջներով և հանգիստ նստելու կարողությամբ նրանք կլինեն լավ դիվանագետներ, իսկ իրենց օբյեկտիվ կարծիքի շնորհիվ կարող են լինել լավ իրավաբան: Չեն սիրում անիմաստ վեճերը, և եթե տանից դուրս որևէ մեկի հետ բախվում են,
աշխատում են հարցին խաղաղ լուծում տալ: Քանի որ ճագար են, այդ պատճառով ունեն լավ հոտառություն բիզնեսում և եթե չափազանց մրցակցությունից խույս տան, կարող են իրենց անունը բարձրացնել: Նրանց ունակությունը՝ հեշտ շփվել մարդկանց հետ, գեղեցիկ պահվածքը ճագարներին դարձնում է երազելի գործընկեր, իսկ դա մեծ առավելություն է սոցիալական ոլորտում: Ճագարները չեն փայլում իրենց խելքով, այդ պատճառով պետք է համագործակցեն լավ երևակայությամբ օժտված և խորաթափանց միտք ունեցող մեկի հետ:

Կին ճագարները կարգապահ են, նրանք շատ ժամանակ կարող են ծախսել իրենց շքեղ մազերը հարդարելու համար: Շատերը գերադասում են համեստ ապրել միայնության մեջ, քան ամուսնանալ, բայց թախծում են, եթե տղամարդկանց ուշադրության պակաս են ունենում: Կին ճագարներն ամեն ինչ անում են, որ իրենց մտերիմներն իրենց լավ զգան, բայց միանգամից շատ հոգս են վերցնում իրենց վրա և հաճախ չեն հասցնում ամեն ինչ: Չինաստանում ճագարի հետ են կապում երջանկությունն ու հաջողությունը, և ճագարների մոտ միշտ ամեն ինչ չնչին ջանքերով ստացվում է: Նրանք տաղանդավոր են, և եթե աշխատանքը հաճույքից բարձր դասեն, կյանքում հեռուն կգնան: Նրանք հանգիստ են, ինքնավստահ և հմայիչ, բայց երբեմն կարող են շատ կենտրոնանալ իրենց անհատականության վրա, և կողքից կթվա, թե բացակայում են:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
սիրում են խաղաղությունն ու հանգիստը, վեճերն ու տարաձայնությունները նրանց կյանքը հանում են հավասարակշռությունից և վերին աստիճանի ճնշում նրանց:

ՖԻՆԱՆՍԸ`
Հաջողության հասնելու համար նրանց անհրաժեշտ է այլ մարդկանց աջակցությունը, բայց եթե ճագարները գտնեն մեկին, ով հասկանում է և համաձայն է օգնել, ապա կարող են հասնել ստեղծագործական բարձունքների:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Ճագարները շատ են սիրում մարդկանց, բայց ամաչկոտ են: Նրանք սիրում են աշխատել միայնության մեջ, իրենց առանձին աշխատասենյակում:

ՍԵՐԸ`
Ճագարները շատ ռոմանտիկ են և զգայուն, պատրաստ ծառայելու նրան ում ընտրել են իրենց զուգընկեր: Տիրապետում են հմայելու և սիրախաղի արվեստին, միշտ էլեգանտ են հագնված: Եթե չվախենան դուրս գալ «բաց նավարկություն», ապա կգտնեն իրենց արժանի կյանքի ուղեկցին, չէ որ նրանք այնքան հմայիչ են:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Որպես կանոն՝ ունեն շատ նուրբ մարմին, որը պահանջում է խնամք ու հոգատարություն: Ճագարները պետք է լավ հոգ տանեն իրենց մասին և խուսափեն հիվանդություններից:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի, շան հետ, նաև խոզի և ցլի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Աքլորի և օձի հետ:

Վիշապի չինական անունն է Լուն

Չինական հորոսկոպի հինգերորդ նշանն է
Վիշապի ղեկավարության տակ օրվա ժամերն` 7:00-9:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կշեռքը
Տարրը` ծառ
Ուղղվածությունը` դրական
Հաջողակ թվերը՝ 3, 4, 5, 6, 15, 21, 34, 35, 36, 45

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Ուժեղ են, խելացի, աշխատասեր, ունեն վառ երևակայություն և անբասիր ճաշակ: Նրանց բնորոշ է ազնվությունն ու արդարությունը:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհամբեր են, բռնկվող, հեգնական և եսասեր, չափազանց պահանջկոտ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Ամեն մասնագիտություն, որտեղ կարտահայտվի նրանց առաջատարությունը` կինոաստղ, պրոդյուսեր, ուսուցիչ, քաղաքագետ:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Վիշապի տարում ծնվածները երջանիկներ են, քանի որ վիշապը Չինաստանում խորհրդանշում է երջանկություն: Վիշապները վսեմ են և կյանքով լի, ունեն բարձր ինքնատիրապետում: Իհարկե, նրանք խելացի են և արագ նկատում ու կայծակնային արագությամբ օգտագործում են իրենց տրված հնարավորությունը՝ գործի համար: Ինչ էլ որ անում են, անում են շատ լավ ու գրեթե անսխալ: Բայց նրանց գործողություններում ու խոսքում միշտ առկա է հեգնանք ու գոռոզություն: Վիշապները շատ պահանջկոտ են իրենք իրենց նկատմամբ և ձգտում են հասնել կատարելության: Չափազանց լուրջ են, տանել չեն կարողանում թեթևամտությունը:

Ուղիղ են և անզիջում իրենց հայացքներով, ընդունակ ամեն գործ ավարտին հասցնելու համար: Մյուս կողմից էլ միամիտ են, բայց եթե սկսեն չվստահել մեկին, ապա դա կլինի ընդմիշտ: Նրանց վայելչությունը և գրավչությունը անհնար է չնկատել: Վիշապներին դուր է գալիս փայլել, լուծել տարբեր խնդիրներ և լինել իրադարձությունների կենտրոնում:

Դրված նպատակին հասնելու համար վիշապները կարող են երկար, տքնաջան աշխատել, և երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ նրանց էներգիան անսպառ է: Հունից հանում է սպասողական վիճակը` նրանք չեն կարող հանգիստ նստել ու տեսնել, որ իրենց շուրջը ոչինչ չի փոխվում: Անձնականում շատ ագրեսիվ են և ուժեղ կամքի տեր: Վիշապները հարգում են իրենք իրենց և չափազանց հավատում իրենց ուժերին: Դա երբեմն բերում է նրան, որ վիշապները թույլ են տալիս սխալներ, չնայած անմիջապես էլ ուղղում են դրանք: Երբեք չեն լսում ուրիշների խորհուրդները: Վիշապները սիրում են լիովին անկախ լինել և բոլորին ի ցույց դնել իրենց ուժեղ կողմերը:

Կին վիշապին բնորոշ են պատասխանատվության զգացումը, պողպատյա կամքը և այնպիսի էներգիա, որին կնախանձեն այլ տղամարդիկ: Սիրում են զբաղվել սպորտով, զբոսնել բացօթյա: Սիրում են արկածներ: Կին վիշապները լավ տնային տնտեսուհիներ են և երբեք խնդիրներ չեն ունենում տնային հոգսերում:
Հաճախ մարդիկ նրանց մեջ են գտնում իրենց մուսային: Վիշապները հմայիչ են, լավատես, գործունյա: Շրջապատում նրանց համարում են չափազանց շիտակ և դժվար են համագործակցում նրանց հետ:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Փոքրիկ ուրախություններն ու հաջողությունները նրանց խորթ չեն, բայց միշտ ձգտում են հասնել ավելիին:

ՖԻՆԱՆՍԸ`
Վիշապները տաղանդ ունեն դրամ վաստակելու: Ինչին դիպչում են, վերածվում է ոսկու: Եթե սովորեն ամեն ինչ չփոշիացնել՝ կդառնան հայտնի և հարուստ:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Սիրում են շրջապատը, բայց երբեմն չեն կարողանում զսպել իրենց ցանկությունը իշխել նրանց վրա, հատկապես եթե դա իրենց ձեռնտու է:

ՍԵՐԸ`
Շատ ռոմանտիկ են և մագնիսի պես ձգում են հակառակ սեռին: Իրենց սիրելիների համար միշտ պատրաստ են հերոսությունների: Նրանք լավ ծանոթ են հմայելու արվեստին և կարող են այնպես անել, որ իրենց երբեք չմոռանան: Նրանց հմայքը մահացու զենք է, որի շնորհիվ միշտ հաղթող են դուրս գալիս:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն ամուր առողջություն և երբեք չեն բողոքում: Վիշապի տարում ծնվածները այնքան դիմադրողական են, որ կարող են ապրել երկար կյանք իրենց սիրելիների հետ:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Նրանց մեծ ուրախություն ու երջանկություն կարող են բերել ճագարը, աքլորը, կապիկը և օձը:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Շան և վագրի հետ:

Օձի չինական անունն է Շի

Չինական հորոսկոպի վեցերորդ նշանն է
Օձի ղեկավարության տակ օրվա ժամերը` 9:00-11:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կույսը
Տարրը` կրակ
Ուղղվածությունը` բացասական
Հաջողակ թվերը՝ 1, 2, 4, 6, 13, 24, 42, 46

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նրբանկատ են, իմաստուն, լուրջ, համբերատար,
կազմակերպված, զգայուն, սրամիտ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Պահանջկոտ են, սիրում են հրամայել, շատ խանդոտ են, երբեմն՝ շատ ծույլ: Երբեմն շատ ինքնամփոփ են, զուսպ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Կարող են շատ լավ դերասան, քաղաքագետ կամ լավ խորհրդատու լինել: Կամ աշխատել այնպիսի ոլորտում, որը կապված է ապագան գուշակելու հետ:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Օձերը միևնույն աստիճանի օժտված են և՛ խելքով, և՛ գեղեցկությամբ: Նրանց ուղեղը միշտ աշխատում է, քանի որ միշտ փնտրում են գլոբալ հարցերի պատախաններ: Միշտ կազմակերպված են, հավաքված և մտածկոտ: Այս նշանի տակ ծնվածները գեղեցիկ են ու էլեգանտ: Օձերը երջանիկ կլինեն, եթե տանը խաղաղություն լինի:

Օձերն օժտված են լավ ինտուիցիայով: Նրանք բնազդաբար զգում են այն, ինչ պիտի տեղի ունենա և զրույցի ժամանակ հասկանում են դիմացինի մտքինը: Այդ ամենը նրանց վառ երևակայության և խելացիության հետ նրանց դարձնում է լավ զինված կյանքի պայքարում: Օձերը շատ հանգիստ և զուսպ են, սիրում են ներդաշնակությունը և կայունությունը: Կարողանում են իրենց հավասարակշռել՝ կամքի ուժի շնորհիվ: Եթե անելու բան չունեն, դառնում են ծույլ, ամեն ինչին նայում են մատերի արանքից: Հաջողությունը միշտ նրանց կողմն է:

Օձերը անհաջողություններն ընդունում են ինչպես սեփական հասցեին արված վիրավորանք և չեն հանդուրժում վիրավորանքը: Շատ լավ օգնական ու խորհրդատու են: Կարող են օգնել իրենց մտերիմներին այնքան ժամանակ, քանի դեռ հերթը դրամին չի հասել, քանի որ շատ գծուծ են: Բայց սիրում են, երբ իրենցից օգնություն են խնդրում: Ունեն թերություն` չեն սիրում լսել և երբեք ուրիշների խորհուրդները չեն ընդունում:

Կին օձերը շատ խանդոտ են, սիրում են իրենց զուգընկերոջ համար լինել տիեզերքի կենտրոնը: Հավատարմության մասին ունեն իրենց սեփական տեսակետը և դեպքերի մեծամասնությունում աշխատում են պահպանել իրեն ազատությունը և անկախությունը: Ուշադիր են, ունեն լավ զարգացած ինքնատիրապետում, բայց կարող են լինել դատարկ ու ինքնասիրահարված: Բայց պետք է հիշեն, որ անհրաժեշտ է մտածել նաև շրջապատի մասին: Նրանք օձի նման արագաշարժ են ու զգայուն:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Սիրում են, որ ամեն ինչ իրենց ձևով լինի և դրա համար ջանքեր չեն խնայում: Շատ հազվադեպ են խնդիրներ ունենում: Նրանց միշտ հուզում է հակառակ սեռի կարծիքը:

ՖԻՆԱՆՍԸ`
Ամենալավը նրանք աշխատում են իրենց մեթոդներով և լավ են հոգ տանում իրենց ֆինանսների մասին: Կյանքի ուշ տարիներին նրանք կհարստանան:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Օձերը լավ մենեջերներ են, որոնք կարողանում են իրականացնել իրենց պլաննները: Նաև լավ խորհրդատու են, քանի որ տեսնում են իրերի երկու երեսն էլ:

ՍԵՐԸ`
Շատ պահանջկոտ են և շատ ժամանակ են ծախսում իրենց զուգընկերոջը գտնելու համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն լավ առողջություն, բայց ընկալունակ են ալերգիաների նկատմամբ և հաճախ են սթրեսների մեջ ընկնում: Կարող են ունենալ խնդիրներ ստամոքսաղիքային տրակտի հետ կապված:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ցլի, աքլորի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վագրի, ճագարի, խոզի և հատկապես օձի հետ:

Ձիու չինական անունն է Մա

Չինական հորոսկոպի յոթերորդ նշանն է
Ձիու ղեկավարման տակ օրվա ժամերը`11:00-13:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Առյուծը
Տարրը` կրակ
Ուղղվածությունը` դրական
Հաջողակ թվերը՝ 1, 3, 4, 8, 13, 14, 41, 43

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Ձիերը դաստիարակված են,ստեղծագործ, ընկերասեր, օժտված են լավ հումորի զգացումով և սուր լեզվով:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհանգիստ են, կռվարար, անհամբեր, չափազանց տարված են իրենք իրենցով, հաճախ փոփոխվող տրամադրությամբ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Նրանք կարող են լինել լավ քաղաքագետ, մարզիկ, վաճառող և ցանկացած գործունեություն, որտեղ կարող են ցուցաբերել իրենց սեփական նախաձեռնությունը:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ մարդամոտ են, սիրում են հասարակական կյանքը և երազում հրավերների մասին, սիրում են հաճելի շրջապատ և պերճախոս զրուցընկերներ: Ձիերը կարողանում են ուրախացնել և իրենք էլ ուրախանում են դրանից: Շրջապատում լավ համբավ ունեն և գիտեն ինչպես ուշադրություն գրավել:

Ձիերի մանկությունն ու երիտասարդությունը դժվար կլինի, նրանք հաճախ տեղից տեղ կտեղափոխվեն, հաճախ ստիպված կլինեն վաճառել ամեն ինչ և նոր գործ սկսել: Հասուն տարիներին կհասնեն հանգստի, հավասարակշռության՝ իմաստնության և համառության շնորհիվ: Կունենան խաղաղ ծերություն։

Կին ձիերը կրքոտ են և ապրում են սրտի թելադրանքով, որը նրանց շատ հեռու է տանում։ Դա երբեմն երևում է նաև նրանց հագուստից: Զգայուն են, անհամբեր, ծարավ են սիրո։ Միշտ գտնվում են հաղթանակների փնտրտուքների մեջ: Սիրում են ակնթարթորեն ուշադրություն գրավել, սիրահարվում են առաջին հայացքից` մի ժպիտ, մի հայացք, և նրանք արդեն սիրահարված են: Ձիերը շատ իրատես են և պրագմատիկ: Ֆինանսապես հաջողակ են, կյանքը նրանց հետ հետաքրքիր է ու լի արկածախնդրությամբ: Նրանք արդյունավետ աշխատող են, բայց հավակնոտ են։

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Ծնված են երջանիկ աստղի տակ, շատ լավատես են և հեռուն կգնան: Միևնույն ժամանակ շատ հետաքրքրասեր են և սիրում են մասնակից լինել այնպիսի գործերի, որոնցում կա մրցակցություն:

ՖԻՆԱՆՍԸ`
Ցանկացած տեսակի բիզնեսում, որում կա մրցակցություն, նրանք կարող են մեծ փողեր կուտակել, հատկապես կարող են լինել փողային խաղերում լավ խաղացող:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Ձիերը սիրում են ամբողջությամբ տրվել աշխատանքին, եթե հատկապես գործում կա մրցություն և դա ընդունում են մեծ բարյացակամությամբ: Կարող են լինել լավ բանկիր կամ բրոքեր կամ այնպիսի մասնագետ, որն իրականացնում է փողային գործարքներ:

ՍԵՐԸ`
Ձիերը նորաձև են և էլեգանտ, բայց սիրո մեջ սիրում են մեկից անցնել մյուսին: Դա կարող է խնդիրներ առաջացնել, բայց դրանք անցողիկ են:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ունեն լավ առողջություն, զբաղվում են սպորտով, որն էլ հենց ատողջության գրավականն է:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի, վագրի, շան հետ, ինչպես նաև խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Առնետի, աքլորի հետ:

Այծի չինական անունն է Յան

Չինական հորոսկոպի ութերորդ նշանն է
Այծի ղեկավարության տակ օրվա ժամերը` 13։00-15։00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է խեցգետինը
Տարրը` հող
Ուղղվածությունը` բացասական
Հաջողակ թվերը՝ 3, 4, 5, 12, 34, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Ունեն վառ երևակայություն, ընկերասեր են, կենսասեր, ճկուն և ունեն դերասանական ունակություններ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ, կամակոր են, վատատես, մի փոքր կեղծավոր և հակված են անվստահության:

ՆԱԽՏՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Բժիշկ, դայակ, քահանա, սոցաշխատող, քաղաքագետ, դերասան կամ նկարիչ։ Կամ՝ ցանկացած մասնագիտություն,որտեղ կարող են գործի դնել իրենց ունակությունները:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Կամակոր են այծերի պես: Նրանց դժվար է հասկանալ, ինտուիտիվ են, հոգատար և ունակ ինքնազոհողության: Նրանց մանկական տարիքը ամենախոցելին է, նրանց համար մեծ նշանակություն ունի ընտանիքի անվտանգությունը: Մյուս կողմից՝ հասուն տարիքում կլինեն հաջողակ, իսկ ծերության տարիքում ոչնչի կարիք չեն ունենա:

Ստեղծագործող են, հայտնագործող, օժտված են հարուստ երևակայությամբ: Այս նշանի տակ ծնվածներն իրենց ազատ ժամանակը սիրում են նվիրել մշակույթին, ինչը նրանց համար հավասարազոր է հավատքին: Գործնականում նրանց անհրաժեշտ է առաջնորդ, ով իր վրա կվերցնի կազմակերպչական հարցերը և հնարավորություն կտա այծերին ստեղծագործելու: Նրանք դրամի կարիք ունեն, բայց գերադասում են ստիպված չլինել այն վաստակել: Ամենալավ միջոցն են համարում գտնել մեկին, ով իրենց ֆինանսները կկարգավորի և կօգնի:

Կին այծերն ունեն հատուկ շնորհ՝ իրենց շուրջը ստեղծել հաճելի մթնոլորտ, ինչն ամրացնում է սոցիալական դիրքը: Նրանք կլինեն հավատարիմ, քանի դեռ իրենց չեն նեղացրել։ Կամ էլ իրենց հավատարմության դիմաց սպասում են ինչ-որ նվիրատվության: Բավական է մի փոքր ֆլիրտ, որպեսզի համոզվեն, որ իրենց կախարդանքը չի խամրել: Արտիստիկ են, քնքուշ ու հոգատար, կարող են լինել անվստահ, երբեմն հակված են խառնվել սեփական երազանքներում:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Եթե հաղթահարեն իրենց անվստահությունը, ապա հաջողությունը կժպտա նրանց:

ՖԻՆԱՆՍԸ`
Ունեն հնարավորություն վաստակել դրամ իրենց սեփական ուժերով, եթե կամենան: Բայց հավանականություն կա, որ ժառանգություն կստանան բարեկամներից:

ԱՇԽԱՏԱՆՔ`
Կարող են լինել լավ բժիշկ կամ դայակ, կամ զբաղվել այնպիսի գործով, որը կապված է մարդկանց հետ:

ՍԵՐԸ`
Նրանք մեծ ուշադրության են արժանանում :Բայց պետք է զգույշ լինեն ,որ չափազանց մեծ ուշադրություն չգրավելու համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ֆիզիկապես առողջ են այծերը, բայց ունեն շատ նուրբ ու խոցելի մարմին, որի մասին պետք է հոգ տանեն:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի, ձիու և խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Շան հետ:

Կապիկի չինական անունն է Խոյ

Չինական հորոսկոպի իներորդ նշանն է
Կապիկի ղեկավարության տակ օրվա ժամերն`15:00-17:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Երկվորյակը
Տարրը` հող
Ուղղվածությունը` դրական
Հաջողակ թվերը՝ 3, 4, 5, 7, 16, 23, 34, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Օժտված են հարուստ երևակայությամբ, ընկերասեր են, վառվռուն, սրամիտ: Շատ խելացի են և ծիծաղաշարժ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Եսասեր են, խորամանկ, ինքնասիրահարված: Երբեմն այնքան կարող է խորամանկեն, որ վերջ ի վերջո իրենք իրենց խաբեն:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Կապիկներն օժտված են մի շարք տաղանդներով, և ի զորու են ցանկացած աշխատանքի: Կարող են լինել մեծ քաղաքագետ, վաճառող, գրող կամ լրագրող:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Կապիկները շատ խորամանկ են, բայց դա կարող է հանգեցնել խարդախության: Ճարպիկ են ու զավեշտալի: Կապիկը համարվում է նախագծերը խափանող էակ, որը շարունակում է զարմացնել մարդկանց և նրանց դնել փակուղի: Միշտ նորի փնտրտուքների մեջ են:

Վաղ մանկությունը շատ ուրախ ու անհոգ կանցնի: Պատանեկությունը` լի փոփոխություններով և հոգեկան դժվարություններով: Նրանց հասուն տարիքը ավելի հանգիստ կլինի, բայց պետք է ծեր տարիքում զգուշանան մենակ մնալուց:
Կին կապիկները շատ շնորհալի են և բարի: Նրանք կամենում են դուր գալ բոլորին և ունեն գաղտնի վախեր, որ կարող է որևէ մեկին դուր չգան: Արագ են հրապուրվում ամեն մի նոր սիրով և գլխապատառ նետվում են դեպի նոր սերը: Փնտրում են գայթակղություններ և առանց մտածելու հետևում են հակառակ սեռի առաջին իսկ պատահածին:

Չափազանց խելացի են և արագ են ըմբռնում, բայց նրանց չի հերիքում համբերությունը և մի գործից մյուսին են անցնում առանց ավարտելու և չեն երկմտում:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Մեծ երջանկություն և հաջողություն կլինի նրանց համար գտնել նրան, ով կհասկանա իրենց և կմասնակցի իրենց գործունեությանը:

ՖԻՆԱՆՍԸ`
Նրանց բախտը կբերի կյանքում, բայց պետք է ճիշտ ժամանակին ճիշտ տրամաբանություն և խելք ներդնեն:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Նրանք անհաջողությունների դեմ պայքարող են և նրանց կհամապատասխանի ցանկացած աշխատանք, որը պահանջում է մտածողություն և խնդիրների ստեղծագործական լուծում:

ՍԵՐԸ`
Շատ ռոմանտիկ են և հրապուրված հակառակ սեռով: Դժբախտաբար շատ հավատարիմ չեն և հաճախ են փոխում իրենց զուգընկերներին:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ուժեղ են մարմնով և հոգով, այնքան են երբեմն զբաղված լինում, որ մոռանում են սեփական առողջության մասին: Պետք է մի փոքր կանգ առնեն․ նրանք դրա կարիքն ունեն:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վիշապի և առնետի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վագրի, օձի հետ, քանի որ նրանք կարող են կործանարար լինել:

Աքլորի չինական անունն է Ցզի

Չինական հորոսկոպի տասերորդ նշանն է
Աքլորի ղեկավարության տակ օրվա ժամեր`17:00-19:00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ցուլը
Տարրը` հող
Ուղղվածությունը` բացասական
Հաջողակ թվերը՝ 1, 5, 6, 12, 15, 16, 24, 51

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Նվիրված են, մեծահոգի, արդար, հոգատար և կոլորիտային, ունի շատ արտիստիկ տաղանդներ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Բռնկվող են, մակերեսային, շահամոլ են և երբեմն անտակտ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Աքլորները կարող են լինել լավ դատավորներ, ոստիկաններ, քաղաքագետներ, գործարարներ, լրագրողներ կամ դերասաններ, կամ նույնիսկ երգիչներ:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Աքլորը ամենավառ արևային նշանն է: Աքլորներն իրենց մեջ մարմնավորում են ուժը, երիտասարդությունը, հույսը և մաքրությունը: Աքլորի մանկությունը, պատենեկությունը և հասուն տարիները լի են խնդիրներով: Նրանց կյանքն իրենից ներկայացնում է թռիչքներ ու անկումներ, և դրա շնորհիվ նրանք սկսել են հասկանալ մեծագույն ուրախությունները և անվերջանալի տանջանքները:

Ժամանակ առ ժամանակ կլինեն հարուստ և աղքատ: Մի օր աքլորները լավ ընկերներով են շրջապատված, մյուս օրը նորից միայնակ են: Բայց հենց կարողանան գտնել հուզական հավասարակշռվածություն, հենց ձեռք բերեն մասնագիտություն, նրանց կյանքը կսկսի հանդարտվել: Ամեն դեպքում՝ կունենան հանգիստ և անհոգ ծերություն:

Կին աքլորները հմայքի պակաս չունեն: Երիտասարդ տարիներին կարող են մատների վրա պտտեցնել շատերին: Անհանգստանալու կարիք չունեն, քանի որ գործնական են և խելացի, կարող են գտնել տաղանդավոր մարդու, ով ի վիճակի է պահել իրենց ընտանիքը: Աքլորներն ընտանիքին վերաբերվում են իմաստությամբ և հումորով:

Կին աքլորը ընկերասեր է, ակտիվ, մարդամոտ և կենսուրախ: Նրանք շատ են գնահատում իրենց ազատությունը և թույլ չեն տա, որ որևէ մեկը խառնվի իրենց կյանքին:

ԱՇԽԱՏԱՆՔԸ

Աքլորի տարում ծնվածները կարող են աշխատել այնպիսի մասնագիտություններով, որոնցում պահանջվում է ինքնավստահություն և տաղանդ: Իրենց պրոֆեսիոնալիզմի և մարդկանց համոզելու ունակության շնորհիվ՝ կարող են հասնել շատ բաների: Նրանք գնահատում են հարմարությունն ու անվտանգությունը, այդ պատճառով ջանք չեն խնայում, որ ստանան բարձր վարձատրվող աշխատանք: Բայց նրանք կաշխատեն միայն այնտեղ, որտեղ իրենց դուր է գալիս: Նրանց կյանքը ձանձրալի չէ: Աքլորները պետք է մի փոքր համբերատար լինեն և կհասնեն իրենց երազած հարստությանը:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Սովորաբար շատ հաջողակ են ու միշտ կստանան օգնություն ընկերներից և գործընկերներից:

ՖԻՆԱՆՍԸ`
Կարող են հայտնվել տհաճության մեջ, եթե շարունակեն իրենց ֆինանսական գործերը վարել նույն ձևով, քանի որ որքան արագ աշխատում են նույնքան արագ ծախսում են:

ՍԵՐԸ`
Կյանքում կհանդիպեն իրենց մեծ սիրուն և կկառուցեն լավ փոխհարաբերություններ, չնայած դա երբեմն շատ ծանր կլինի աքլորների համար: Ստիպված կլինեն ի ցույց դնել իրենց զգացմունքները, որպեսզի ամեն ինչ ստացվի:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Եթե նրանք ուժեղ էլ են, ապա հակում ունեն մրսածությունների, քանի որ նրանց թույլ տեղը կոկորդն է: Պետք է ուշադրություն դարձնել նաև երիկամներին:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ցլի, օձի հետ, իդեալական է վիշապի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի, ձիու հետ, ամենավատը՝ առնետի հետ:

Շան չինական անունն է Գոու

Չինական հորոսկոպի տասնմեկերորդ նշանն է
Շան ղեկավարության տակ օրվա ժամերը` 19։00-21։00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Խոյը
Տարրը` մետաղ
Ուղղվածությունը` դրական
Հաջողակ թվերը՝ 1, 4, 5, 9, 10, 14, 19, 28, 30, 41, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Հավատարմ են մեծահոգի արդար, գործունյա:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Անհանգիստ են, վատատես և մի փոքր թափթփված:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Մաքսատան աշխատող, ոստիկան, ուսուցիչ, դերասան կամ լրագրող:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Շան տարում ծնվածները վատատես են, միշտ ինչ-որ բանից անհանգստացած, չնայած նրանց անհանգստության պատճառն անհայտ է: Շների կյանքը միշտ փոփոխական է, եթե հաշվի չառնվի մանկությունը: Պատանեկությունը միշտ վատ հիշողություններով է լինում, կապված սիրային գործերի հետ:

Հասուն տարիներին հաճախ է վատ երազներ տեսնում, ծերությունը կլինի լի ափսոսանքով բացթողումների համար: Բայց կան շան տարում ծնվածների տարբեր տիպեր` նրանք, ովքեր ծնվել են օրվա լույս ժամերի, պետք է միշտ զգույշ լինեն, իսկ մութ ժամերին ծնվածները պետք է միշտ պահապան լինեն:

Կին շները ավելի մաքրասեր են, աշխատասեր և ձգտում են նյութական ապահովության: Շնորհալի և ստեղծագործ են, բայց միշտ նպատակասլացության պակասը ստիպում է գործը կիսատ թողնել: Շուն կանայք հմայիչ են, անհամբեր և ավելի մարդամոտ քան պարոն շները: Նրանք իրենց զգում են աշխարհի երջանիկը, երբ շրջապատված են լինում ընկերներով, երեխաներով, ընտանի կենդանիներով` լինի դղյակում, թե խրճիթում:

Նրանց միակ թերությունն այն է, որ որոշ հարցերում իրենց սահմանափակում են և չեն գնահատում այն, ինչը հենց իրենց կյանքի մի մասն է:
Հավատարիմ են և հակված են մեծ շրջահայացության և վատատեսության, չնայած ճիշտ կլիներ, եթե նախօրոք չանհանգստանային:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Կամ շատ հարուստ են կամ շատ աղքատ: Տարբեր շների ճակատագրերը տարբեր են, բայց մեծամասնությանը դրական են։ Մեծ հավատով ապրելով՝ կարող են հասնել մեծ հաջողությունների:

ՖԻՆԱՆՍԸ`
Տաղանդ ունեն փողի հետ շփվելու, և ճիշտ կլիներ, եթե զբաղվեին բիզնեսով: Եթե հետևեն իրենց ներքին ձայնին, մեծ հնարավորություն ունեն կյանքում հեռուն գնալուն:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Լավ աշխատող են և կարող են հասնել բարձունքի, քանի որ նաև լավ կազմակերպիչ են: Քիչ ժամանակ է հարկավոր, որ նրանք դառնան տնօրեն:

ՍԵՐԸ`
Նրանց շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի գտնեն նրան, ում կսիրեն, քանի որ շատ պահանջկոտ են: Բայց բավական է շները գտնեն իրենց երկրորդ կեսին, և կվայելեն ռոմանտիկ կյանք:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ`
Նրանք ամուր առողջությամբ են առանձնանում և հազվադեպ են հիվանդանում: Ժամանակ առ ժամանակ շատ լարված են լինում։ Եթե զգույշ չլինեն, կարող են ունենալ հոգեկան խնդիրներ:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Վագրի, ձիու, ճագարի հետ, իդեալական է խոզի (վարազի):

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Այծի, վիշապի:

Խոզի չինական անունն է Չժու

Չինական հորոսկոպի տասներկուերորդ նշանն է
Խոզի ղեկավարության տակ օրվա ժամերը` 21։00-23։00
Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է՝ Ձկներ
Տարրը` մետաղ
Ուղղվածությունը` բացասական
Հաջողակ թվերը՝ 1, 3, 4, 5, 8, 16, 18, 34, 41, 48

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Մեծահոգություն, համբերատարություն, հարգանք ինչպես նաև արդար են ուրախ, հոգատար, հաճելի և խելացի

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ`
Միամիտ են եսասեր, համառ, սիրում են շողոքորթել և փոփոխական տրամադրություն ունեն:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
Դերասան, ֆերմեր, նկարիչ, ինչպես նաև՝ մասնագիտություններ, որոնցում կարող են զգալ, որ ծառայում են ուրիշներին:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ`
Մարմնավորում է տղամարդկություն, վեհանձնություն, բարեկեցություն: Խոզի մանկությունը կլինի հանգիստ, խաղաղ և պաշտպանված, պատանեկությունը ծանրաբեռնված կլինի հուզական դժվարություններով, իսկ հասունությունը ընտանեկան խնդիրներով:

Խոզերը պետք է ամեն ինչ անեն հուզական հաստատունության համար, փոխարենը նրանց ծերությունը կլինի հանգիստ ու խաղաղ: Խոզերը ամենարդարն ու ամենաանթերին են չինական հորոսկոպի նշաններից: Խոզի տարում ծնվածները կյանք են մտնում՝ իրենց հետ բերելով` մեծահոգություն, ինքնազոհողություն, ներողամտություն, համբերատարություն, լավատեսություն։ Մեծ հավատ ունեն, որ մարդկությունը կարող է հասնել կատարելության: Այդ պատճառով՝ մարդիկ մտածում են, որ նրանք միամիտ են, վստահող: Նրանց հեշտ է խաբել, քանի որ ամեն ինչում լավն են տեսնում և իրենց դնում են ուրիշների տեղը՝ արդարացնելու համար նրանց վատ արարքները: Խոզերը հավատում են, որ ինչ-որ տեղ վառվում է բարության կրակը:

Կին խոզեր բնույթով վստահելի են, բայց շատ պահանջկոտ են, խանդոտ և զգացմունքներում՝ շատ եսասեր: Երբ բավարարված են, երջանիկ իրենց փոխհարաբերություններում, շատ հուսալի են, հանգիստ և լավատես:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)`
Ծնվել են հաջող աստղի տակ, նրանց պակասում է միայն ինքնավստահությունը:

ՖԻՆԱՆՍԸ`
Կարող են շատ հարուստ լինել` շրջապատին ուրախություն պատճառելով:

ԱՇԽԱՏԱՆՔԸ`
Սիրում են մարդկանց և պատրաստ են յուրաքանչյուր աշխատանքի՝ կապված մարդկանց ծառայելու հետ: Բարեխիղճ և լավ աշխատողներ են:

ՍԵՐԸ`
Խոզերը շատ ռոմանտիկ են և անտաարբեր չեն հակառակ սեռի նկատմամբ։ Քանի որ ծնվել են երջանիկ աստղի տակ, հնարավորություն ունեն գտնել իրենց սիրուն և սիրել իսկական սիրով:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ`
Ամուր առողջություն ունեն, բայց պետք է զգույշ լինեն, քանի որ կարող են ունենալ խնդիրներ քաշի հետ: Խոզերը սիրում են համեղ ուտել և երբեմն չեն կարողանում զսպել իրենց ախորժակը:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Ճագարի, ձիու, իդեալական` այծի հետ

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ`
Օձի հետ:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․