Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ժամանակակից աղջիկները սովոր են տղամարդկանց թաշկինակի նման փոխել: Սակայն, շատ տղամարդկանց համար դա այդքան էլ նորմալ չէ, երբ կնոջ կյանքում 5-ից ավել տղամարդ է լինում:
Ներկայիս կանայք ավելի համարձակ են ու չեն ամաչում խոսել իրենց նախկին հարաբերությունների մասին: Շատ կանայք, կարծում են, որ ունեցած հարաբերությունների թիվը բացարձակ ոչինչ չի նշանակում: Ժամանակի ընթացքում կանայք սկսում են լավ հասկանալ տղամարդկանց հոգեբանությունը:
Սակայն իրո՞ք այդպես է: Կինը ավելի ինքավստահ է դառնում յուրաքանչյուր նոր զուգընկերոջ հետ: Այո, փորձ ձեռք բերելու հետ, կանայք ավելի ինքնավստահ են լինում:
Շատերը նաև կարծում են, որ որքան շատ հարաբերություն է ունենում կինը, այնքան բաց, շփվող ու զարգացած է դառնում: Սական, կա նաև կարծիք, երբ շատ զուգընկերներ ես ունենում, ապա ընտրությունը սկսում է դժվարանալ:
Բարձր ինքնահավանություն կամ նույնիսկ եսասիրություն է զարգանում: Հարուստ մարդու հետ հարաբերությունները դրախտի են նման, բայց լիարժեք փոխըմբռնում և վստահություն չկա: Ընդհանուր լեզու գտնել ավելի հեշտ է հասարակ տղայի հետ, բայց գեղեցիկ կյանքի մասին երազանքները խանգարում են հոգուն: Ինչևէ, յուրաքանչյուր կին անգիտակցաբար համեմատում է յուրաքանչյուր նոր զուգընկերոջը նախորդի հետ:
Թվում է, թե տղամարդկանց հետ կյանքի փորձը օգնում է ավելի լավ կապ հաստատել: Փորձը լավ է պարզ շփման մեջ, բայց սիրային հարաբերություններում զգացմունքները մթագնում են, և կյանքի զուգընկերոջ ընտրությունը դժվար է:
Նկատելի է, որ շատ հարաբերություններ ունեցած կանայք ժամանակի ընթացքում կամ ընդհանրապես ոչինչ չեն ուզում, կամ իրենք չգիտեն, թե իրենց ինչ է պետք: Նրանք չափազանց ծույլ են ժամադրության գնալու համար, չեն ցանկանում մեկ անգամ ևս բացել իրենց հոգիները, գերագնահատում են տղամարդկանց պահանջները և չեն հավատում տղամարդկանց:
Տղամարդիկ էլ իրենց հերթին լուրջ չեն վերաբերվում այն կանանց, ովքեր շատ հասանելի են: Նման աղջիկները վստահություն չեն ներշնչում: Ներկայումս հավատարմությունը ոսկուց էլ թանկ է: Գեղեցիկ սեռի պատշաճ ներկայացուցիչները մրցակցությունից դուրս են:
Հարաբերությունների հարուստ փորձը լա՞վ, թե՞ վատ է: Որքան շատ մարդ, այնքան շատ կարծիք: Ամեն ինչ անհատական է: Սակայն կարևոր է ոչ թե քանակը, այլ որակը: Կարևոր է փոխհարաբերությունների վրա աշխատելու փորձը, այլ ոչ թե անմտորեն զուգընկերոջը փոխելը: Դուք պետք է հարաբերությունների մեջ մտնեք, երբ արդեն հասուն եք: