Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Գաղտնիք չէ, որ սովորական սխտորը կարող է պայքարել մեծ քանակությամբ հիվանդությունների դեմ։ Այն կարող է ոչ միայն բուժել դրանք, այլև կանխարգելել։ Սխտորը լավագույն բնական հակաբիոտիկն է։
Զանազան վարակների դեմ պայքարելու համար սխտոր ուտելու ամենալավ ժամանակն առավոտն է։ Երբ քո ստամոքսում սնունդ չկա, բակտերիաներն ավելի խոցելի են։ Սխտորի կենարար ուժն օգնում է լավացնել բոլոր ներքին օրգանների աշխատանքը և մաքրում է արյունը։
Եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ ունես, քաղցած փորիդ սխտոր օգտագործիր։ Մարսողության գործընթացը միանգամից կկարգավորվի։ Սխտորը բացում է ախորժակը և արագացնում է սննդի յուրացումը։ Ոչ ավանդական բժշկությունը բացահայտել է սխտորի ուժը՝ վերակենդանացնելով առողջության հնագույն բաղադրատոմսերը։
Այն հայտնի միջոց է ճիճուների և այլ մակաբույծների դեմ պայքարում։ Տիֆը, շաքարախտը և ընկճախտը քեզ համար սարսափելի չեն, եթե դու կանոնավոր կերպով սխտոր ես օգտագործում։ Եթե քեզ սարսափեցնում է սխտորի սուր հոտը, ապա մանր պճեղները կուլ տուր ամբողջությամբ։ Այսպես ոչ մի հոտ էլ չի լինի, բայց բուժման էֆեկտը չի տուժի։
Սխտորը շատ օգտակար է նաև շնչուղիների բուժման համար, արդյունավետ կերպով օգնում է հաղթահարել տարատեսակ ռեսպիրատոր հիվանդությունները, բրոնխների, թոքերի և կոկորդի խնդիրները։ Բրոնխիտի նկատմամբ հակվածությամբ և ասթմայով տառապող անձինք պետք է անընդհատ սխտոր ուտեն։ Շատ օգտակար է նաև թոքախտով տառապող հիվանդների համար։
Բրոնխիտի դեպքում վերցնել 200 գ ճզմած սխտոր, 700 գ շաքարավազ և 1 լիտր ջուր, խառնել։ Այս օշարակից մի քանի ճաշի գդալ խմել օրական 3 անգամ։ Վիճակն ավելի արագ բարելավելու համար օշարակը խմելու հաճախությունը կարելի է ավելացնել։ Ասթմայի դեպքում ճզմիր սխտորի 2 ատամիկ, վրան լցրու եռման ջուր։
Սուր հոտով ըմպելիք է ստացվում, բայց այն հիանալի կերպով օգնում է ասթմայի նոպաների ծայրահեղ դեպքերում։ Երբ դու տաք սխտորային ըմպելիք ես խմում, ոչ միայն բնական հակաբիոտիկ ես ընդունում, այլև շնչում ես սխտորային գոլորշիները, ինչը ասթմայի դեպքում շատ օգտակար է։