Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ձեզ ենք ներկայացնում կիտրոնից (կամ խնձորի քացախից) և մաղադանոսից (петрушка) պատրաստված լոսյոնը, որը կօգնի սպիտակեցնել մաշկը և մաքրել դեմքի անցանկալի պեպեններն ու մուգ կետերը:
Մաղադանոսը հարուստ է հանքանյութերով և վիտամիններով: Այս կանաչու հյութը պարունակում է կարևոր յուղեր, որոնք հարուստ են մագնեզիումով և կալիումով:
Այն կարող եք օգտագործել տենդի բուժման համար, միզուղիների հիվանդությունների, շաքարախտի, աչքի բորբոքման, երիկամային հիվանդությունների և նույնիսկ իմպոտենցիան բուժելու համար:
Մաղադանոսը կոսմետիկայի անբաժան մասն է իր՝ վերականգնող և սպիտակեցնող հատկության շնորհիվ:
Այն հրաշալիորեն հեռացնում է գրգռվածությունը, այտուցներն ու կարմրությունը: Սպիտակեցնում, թարմացնում և ձգում է մաշկը:
Հրաշալի միջոց է նաև աչքերի զգայուն հատվածը սնուցելու համար:
Օգնում է նաև մաշկի վրայից սև կետերի և ակնեի վերացման գործում:
Կարող եք հեշտությամբ պատրաստել այս լոսյոնը և ամեն օր օգտագործել այն՝ որպես դեմքի խնամքի միջոց:
Բաղադրատոմսը
2 ճ/գ մանր կտրատած մաղադանոս
1թ/գ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ
200մլ ջուր
Պատրաստման եղանակը
2ճ/գ մաղադանոսի վրա ավելացրեք 200մլ եռացրած ջուր: Խառնուրդը 15 րոպե եփեք ցածր կրակի վրա: Հեռացրեք կրակի վրայից և թողեք՝ սառչի: Այնուհետև խառնուրդը քամեք և ավելացրեք 1թ/գ խնձորի քացախ կամ կիտրոնի հյութ: Ստացված լուծույթը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում:
Օրական 2 անգամ օգտագործեք ստացված լոսյոնը՝ առավոտյան և երեկոյան: Տնական այս լոսյոնը կծածկի դեմքի ծակոտիները, նաև կմաքրի և կսպիտակեցնի մաշկը:
Մաղադանոսի բուժիչ հատկությունների շնորհիվ լոսյոնը կհեռացնի պեպեններն ու մուգ կետերը: Որոշ ժամանակ անց այն ձեր մաշկին կվերադարձնի բնական մաքրությունն ու բաց երանգ կհաղորդի: