Արագաչափն արձանագրել էր արագության գերազանցում. Ահա, թե «ով» էր խախտման հեղինակը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու համար գոյություն ունեցող բազմաթիվ միջոցների շարքում կան ամրակայված ռադարներ, որոնք որոշում են երթևեկող մեքենաների արագությունը, ավտոմատ կերպով առանձնացնում են խախտում կատարողին և լուսանկարում են նրան: Հետո ոստիկանությունը տպում է այդ լուսանկարները և ուղարկում է խախտում կատարողի հասցեով՝ տուգանքի անդորրագրով:

 

 

Որպես կանոն, խախտում կատարողի որոնումների հետ ոչ մի խնդիր չի առաջանում: Մեքենայի մակնիշն ու պետհամարանիշը երևում են լուսանկարում, և մեքենայի սեփականատիրոջը գտնելը շատ հեշտ է:

Սակայն, մայիսի սկզբին Անգլիայի Նորտգեպտոն քաղաքի ոստիկանները բախվել են կոնկրետ խնդրի: Վերլուծելով, դասավորելով ռադարի ավտոմատ տվյալները՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մի անսովոր բան են տեսել: Արագությունը գերազանցողների շարքում հայտնվել էր… Երկնագույն երաշտահավը: 



Կամ փոքրիկ թռչունին հաջողվել էր 130կմ/ժ արագություն հավաքել, կամ տեխնիկայի հետ ինչ-որ բան անսարք է եղել, բայց ամեն դեպքում զվարճալի լուսանկար է ստացվել: Ռեկորդ սահմանելով՝ աշխույժ թռչունը չի սահմանափակվել և որոշ ժամանակ շարունակել է թռչել տեսախցիկի դիմաց: Հավանաբար նա հպարտ է եղել իր ձեռքբերումով և ցանկացել է սելֆի անել:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․