Աղաջրի օգտակար հատկանիշները

 


Հավանաբար երբևէ չեք մտածել, որ աղաջուրը կարող է օգտակար լինել առողջության  համար և որ 7 օրվա ընթացքում կարող է կենդանացնել օրգանիզմի բջիջները: 

Աղաջրով մաքրում

Մեկ բաժակ տաք ջրի մեջ 1թ/գ կերակրի ծովի աղ լուծեք: Լավ խառնեք, փորձեք, եթե լուծույթը շատ աղի է՝ ջուր ավելացրեք:



7 օր շարունակ առավոտյան աղաջուր խմեք: Ապա մեկ շաբաթ դադար տվեք և շարունակեք պրոցեդուրան:

Ուշադրությու՛ն. Այս մեթոդն արգելված է բոլոր նրանց, ում մոտ երիկամների աշխատանքի խնդիր կա:

Աղաջրի օգտակար հատկանիշները

Ծովի աղով ջուրն օրգանիզմին անհրաժեշտ հանքանյութերի աղբյուր է: Քիմիկոսները նշում են ավելի քան 80 տարր: Եթե ցանկանում եք, որ օրգանները ճիշտ գործեն, երբեք անալի դիետա մի՛ պահեք:

Աղիների համար աղն իրական հակաբիոտիկ է: Աղաջրի օգտագործումն արագացնում է մարսողությունը:



Աղաջուրն օգնում է կանխարգելել օստեոպորոզն ու ոսկորների փխրունությունը:

Այն պահպանում է օրգանիզմում ջրային բալանսը:

Աղաջրի մեջ առկա մեծ քանակությամբ հանքանյութերի շնորհիվ, որոնք այդքան անհրաժեշտ են նյարդային համակարգին, այս լուծույթն օգնում է կարգավորել նյարդային վիճակն ու կանխարգելել անքնությունը: Աղը կարգավորում է սերոտոնինի և մելատոնինի մակարդակը:

Խթանում է թոքերի խորխի տարրալուծումը, այդ իսկ պատճառով հաճախ հարբուխների ժամանակ աղաջրով լվացումներ է պետք կատարել: Մեկ բաժակ աղաջուրն օգնում է մաշկին վերադարձնել հարթությունն ու թարմ գույնը:


 

Տարածել...

Ընթերցվող․․․