Գլխուղեղի անոթների մաքրումը ժողովրդական միջոցներով


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Գլխուղեղի անոթների մաքրելը շատ կարևոր ու օգտակար գործընթաց է, որի արդյունքում զգալիորեն բարելավվում է ինքնազգացողությունը: Այն նաև օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում (աթերոսկլերոզ, օստեոխոնդրոզ և այլն):

Անոթների կանոնավոր մաքրումը օգնում է ազատվել գլխում ծանրության զգացողությունից, գլխացավերից, բարելավում է տրամադրությունը, հիշողությունն ու ուշադրությունը:

Ներկայացնում ենք գլխուղեղի անոթների մաքրման 5 արդյունավետ ու փորձված մեթոդներ:

1. Մեղր ու հունական ընկույզ

Մանրացրեք 5 հատ հունական ընկույզ և մանրակրկիտ այն խառնեք 1 ճ/գ բնական մեղրի (липового меда) հետ, որից հետո ավելացրեք մեկական պտղունց աղացած դարչին ու կոճապղպեղ, խառնեք ու դրեք այն մեկ օր սառնարանում: Օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ ընդունեք 1-ական ճ/գ այդ խառնուրդից:

 

 

2. Սոխի հյութ ու մեղր

Վերցրեք 1/3 բաժակ սոխի հյութ ու խառնեք այն 1 բաժակ բնական մեղրի հետ: Օրական 3 անգամ, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ օգտագործեք 1-ական թ/գ: Այն կօգնի ոչ միայն արդյունավետ մաքրել անոթները, այլ նաև կամրապնդի իմունիտետը:

3. Բնական հյութեր

Ամեն օր, ճաշելուց ու ընթրելուց կես ժամ առաջ օգտագործեք 1 բաժակ նռան հյութ (հաջորդեցրեք այն խնձորի ու գազարի հյութի հետ): Խորհուրդ չի տրվում օգտագործել փաթեթավորված հյութեր, ցանկալի է օգտագործել թարմ քամած հյութեր:

4. Կռատուկի թուրմ

Եռացրած ջրի մեջ լցրեք մի բուռ (մոտ 10 գրամ) չորացրած կռատուկի արմատներ, թողեք այն թրմվի 8-10 ժամ, որից հետո քամեք ու դրեք սառ տեղում: Թուրմն ընդունեք 4 ճ/գ նախաճաշից կես ժամ առաջ: Բուժման կուրսը 1 ամիս:

5. Օգտակար մթերքներ

Օրգանիզմի ընդհանուր վերականգման ու անոթների մաքրման համար խորհուրդ է տրվում ամեն օր, նախաճաշից կես ժամ առաջ ուտել մեկ մանդարին, մեկ բուռ չամիչ ու հունական ընկույզ: 15-20 րոպե հետո խմեք 1 բաժակ ջուր, որի մեջ ավելացրեք 1 թ/գ մեղր ու մի շերտ կիտրոն:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․