Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Բանանի այս կոկտեյլը շատ արագ է պատրաստվում։ Անմիջապես նշենք, որ այդ հյութն ունի տարօրինակ համ և շատերին կարող է դուր չգալ: Սակայն իր ունեցած ազդեցությամբ բնական հզոր դեղամիջոց է:
Ակնթարթորեն կվերականգնի օրգանիզմը և ոտքի կկանգնեցնի: Հիմնական բաղադրիչը բանանն է, որը պարունակում է կալիում, մագնեզիում և ֆոսֆոր: Կալիումն օգտակար է բոլոր մկանների համար, այդ թվում նաև սրտի:
Ֆոսֆորն օգնում է օրգանիզմին հաղթահարել ածխաջրերի մարսումը (յուրացումը): Դարչինն օգնում է կանխարգելել Ալցգեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, սկլերոզը, տարատեսակ ուռուցքները և մենինգիտը: Կարևոր է, որ հյութի համար օգտագործեք դարչինը բնական վիճակում, հենց ձողիկները, այլ ոչ թե փոշին:
Այս հիանալի համեմունքն օգնում է նաև պայքարել անպտղության դեմ, քանի որ կնոջ օրգանիզմում հանգեցնում է կանացի և տղամարդկային հորմոնների հավասարակշռմանը: Բացի այդ՝ դարչինն էականորեն կիջեցնի արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակը:
Հրաշք հյութի օգտագործման արդյունավետությունը նկատելի կլինի արդեն երեք օր անց: Այն պատրաստելու համար կարելի է օգտագործել հասած բանաններ:
Բաղադրությունը՝ 1 լ ջուր, կտրատված 2 բանան, դարչինի 2 ձողիկ։
Պատրաստման եղանակը՝ Եռացնել դարչինով ջուրը: Տաք ջրին ավելացնել բանանը և թողնել, որ եռա: Խմել այդ կոկտեյլը քնելուց մեկ ժամ առաջ:
Լավ մարսողություն, հանգիստ քուն, հիշողության վերականգնում, հեմոգլոբինի բարձրացում․․․ դրանք ընդամենը չնչին մասն են այդ հյութի դրական ազդեցությունների: Հանգստացնում է նաև նյարդային համակարգը: Օրգանիզմի համար բանանի օգտակարությունը կասկածներ չի առաջացնում:
Խորհուրդ է տրվում այս ըմպելիքն օգտագործել առաջիկա շաբաթվա ընթացքում. այն աշնան և ձմռան ամիսներին փրկություն է, երբ օրգանիզմը թուլանում է: