Այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերական օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։
Թեյերի շրջանում այն ամենաշատ վիտամիններն է պարունակում։ Բացի վիտամիններից՝ նռան թեյը հարուստ է նաև միկրոէլեմենտներով, օգտակար թթուներով։
Հարկավոր է նռան թեյ խմել, եթե օրգանիզմին չեն բավարարում հետևյալ նյութերը.
- վիտամիններ C, B1, B2, B6, B15, PP,
- ամինաթթուներ (նուռը շուրջ 15 ամինաթթու է պարունակում),
- օրգանական թթուներ,
- երկաթ, կալիում, կալցիում և այլն։
Նռան թեյն օգտակար է հետևյալ դեպքերում.
- որպես հակաբորբոքային միջոց,
- որպես հակավիրոսային միջոց (օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական կարողությունները մեծ քանակով վիտամինների, հատկապես՝ վիտամին C-ի պարունակության շնորհիվ),
- որպես իմունիտետը բարձրացնող միջոց,
- որպես միջոց, որն օգնում է վերականգնել ուժերը հիվանդությունից հետո,
- որպես աղեստամոքսային տրակտի աշխատանքը լավացնող միջոց,
- որպես նյութափոխանակությունը լավացնող միջոց, որն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու շլակները,
- անեմիայի դեպքում (բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը՝ արյունը հարստացնելով երկաթով),
- սրտի լավ աշխատանքի համար (կալիումի շնորհիվ),
- դիարեայից ազատվելու համար,
- հորմոնալ խանգարումների դեպքում (եթե թեյը պատրաստեք նռան կեղևից),
- որպես հանգստացնող միջոց (օգնում է արագ քնել, ազատվել անհանգստությունից),
- որպես ախտահանող միջոց բերանի խոռոչի և կոկորդի համար,
- որպես հակաօքսիդանտ,
- որպես միզամուղ։
Հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որոշ դեպքերում նռան թեյի օգտագործումն առհասարակ խորհուրդ չի տրվում, քանի որ այն կարող է սրել վիճակը և կողմնակի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։
Որ դեպքերում է հակացուցված նռան թեյը.
- հղիություն և կրծքով կերակրման շրջան
- երեխաներին,
- գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում,
- պանկրեատիտի դեպքում,
- մշտական փորկապության դեպքում,
- ալերգիայի հակվածության դեպքում։
Որպեսզի նռան հյութը չվնասի առողջությանը, հարկավոր է օրվա ընթացքում սահմանափակվել մեկ բաժակով։
Ինչպես պատրաստել։
1 թեյի գդալ նռան չորացրած ծաղիկների ու կեղևի վրա մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք։ Թողեք թրմվի 15 րոպե։ Եթե թեյը խիտ է ստացվել, կարող եք եռացրած ջուր ավելացնել։ Ցանկության դեպքում կարող եք մեղր օգտագործել, իսկ շաքարի ավելացում խորհուրդ չի տրվում։
Տարածել...