Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Սա սովորական բանջարեղենային կոկտեյլ չէ, այն նաև՝ բուժիչ շիճուկ լյարդի համար։
Մի անգամ առողջական խնդիրներ ունեցա, և բժիշկը հակաբիոտիկների կուրս նշանակեց։ Հաբերի ընդունումից հետո ահավոր էի զգում, ծանրություն կողքերումս, բերանումս դառնահամ, ուտելուց հետո թեթև սրտխառնոց․ զգացողությունների այն ամբողջական փունջը, որ ծանոթ է բոլոր նրանց, ում լյարդը չարաճճիություններ է անում,- գրում է հոդվածագիրը։ Պատահաբար տեսնելով վերոնշյալ կոկտեյլի բաղադրատոմսը, ոգեշնչվեցի ու որոշեցի սարքել։
Օրգանիզմը մաքրող ամենահամեղ ըմպելիքը։
Ես մի շաբաթ ճիշտ էի սնվում ու ամեն օր խմում էի մի բաժակ այս բանջարեղենային ըմպելիքից, ի վերջո սկսեցի ինձ շատ լավ զգալ։ Խորհուրդ եմ տալիս փորձել․․․
Բանջարեղենային կոկտեյլ
Բաղադրամասեր 3 գազար, 2 կանաչ խնձոր, 1 բազուկ, 0,5 կիտրոն առանց կեղևի, Կոճապղպեղի մի կտոր թարմ արմատ, մի քանի թերթ կանաչ հազար կամ սպանախ։
Պատրաստում
Բոլոր բանջարեղենները մի լավ լվանալուց ու մաքրելուց հետո, մանրացնել բլենդերում։ Խիտ բանջարեղենային ըմպելիքին 2 բաժակ ջուր ավելացնել։ Օգտագործել սառը վիճակում, պատրաստին պահպանել սառնարանում։
Գազարը հարուստ է ֆլավոնոիդներով ու А վիտամինով, սնուցում է լյարդը։ Պեկտինը, որով հարուստ է խնձորը, նպաստում է թունավոր նյութերի հեռացմանը։ Հազարի կանաչ թերթերը ապահովում են արյուն լավ շրջանառությունը և ամրապնդում դիմադրողականությունը։ Կոճապղպեղն ու կիտրոնը նպաստում են աղեստամոքսային համակարգի աշխատանքին, ազատում գազային կուտակումներից ու լավացնում նյութափոխանակությունը։ Հում բազուկի մեջ կան ստամոքսի համար շատ օգտակար մանրաթելեր։
Հրաշալի բաջարեղենային կոկտեյլ է, բլենդերով պատրաստածներից՝ ամենալավը։ Փորձեք դրա բուժիչ ազդեցությունը․ լյարդը կմաքրվի ու այլևս չի անհանգստացնի։