Ջինսերի մասին 12 հետաքրքիր փաստ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Արդեն երկար տարիներ ջինսերը տղամարդկանց և կանանց զգեստապահարանում կարևոր դեր են խաղում:

Ներկայացնում ենք հետաքրքիր մանրամասներ ջինսերի մասին: Հետաքրքիր 12 փաստ ջինսերի մասին։

1. Առաջին անգամ ջինսե կտորեղենի մասին հիշատակվում է XVI դարի Անգլիայի նավահանգստային գրքերի մեջ: Այդ ժամանակ ջինսե կտորը ներկրում էին Գենուայից, հետագայում այն սկսեցին արտադրել նաև Եվրոպայում:

2. Ջինսերը հատուկ կտորից են պատաստվում: Այն թելերի հատուկ հյուսվածք ունի: Արտաքին կողմից այն ներկված է, իսկ ներքին կողմից՝ ոչ:

3. Դենիմը ներկելու հիմնական գույնը կապույտն է, որը նախկինում մոխրից է պատրաստվել: Նման ձևով ջինսերը ներկելը ծախսատար չէր, այդ պատճառով էլ դրանք թանկ չէին:

 

 

4. Ժամանակակից ջինսերի մշակման իրավունքը պատկանում է Լիվայ Սթրոսսին, ով Ամերիկա տեղափոխվելուց հետո ստացել է Լևի Սթրաուս անունը: Այսօր Levi Strauss & Co. Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության վաճառքի ցուցանիշը տարեկան 7 միլիարդ դոլար է կազմում:

5. 40-ականներին ջինսերի դիզայնը փոքր ինչ փոփոխվել է: Որոշում է կայացվել հեռացնել պղնձե աքսեսուարը, որը փակցվում էր փորի շրջանում: Ջինսերի երկրպագուներն անհանգստանում էին, որ կրակի մոտ տաքանալիս այն կարող է վնասել առողջությանը:

6. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում ջինսերը հատուկ նշանակություն են ստացել: Տեղեկություններ կան, որոնք վկայում են այն մասին, որ ջինս կարող էր գնել միայն պատերազմին մասնակցած մարդը:

7. Ջինսերի առավել տարածմանը աջակցել է նաև Օզի Օսբորնը: Նրա շնորհիվ էլ ջինսերն այդքան տարածվել են երիտասարդների շրջանում:

8. Հիփփիները ջինսերի տարածման հաջորդ «մեղավորներն» են: Նրանց ջինսերը զարդարված էին ուլունքներով, փայլերով, ասեղնագործությամբ: Մինչև այժմ էլ այդ դետալները տարածված են:

9. 60-ականների դիզայներ Լուի Ֆերրոն ներկայացրել է ջինսերի իր հավաքածուն: Այս ցուցադրությունից հետո ջինսերը շատ մոդելյերների հավաքածուների հիմնական տարրն են կազմել:

10. Սովետական շրջանում ջինսերի նորաձևությունը հայտնվել է 1958թ.: Այս նորույթը միանգամից դուր է եկել սովետական երիտասարդությանը:

11. Դենիմի մշակման համար արտադրողները գրեթե 20 միլիոն դոլար են ծախսում Մեքսիկայից, Հունաստանից և Թուրքիայից պեմզա ներկրելու համար:

12. Մինչև մեր ժամանակներն ամբողջ աշխարհում ավելի քան 250000000 ջինսե տաբատներ են արտադրվել:




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․