Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ջղակծկումը մկանների կամ մկանների խմբի ինքնաբերաբար կծկումն է, որն ուղեկցվում է ցավով: Դրա առաջացման պատճառները բավականին շատ են՝ սթրեսներ, գերհոգնածություն, օրգանիզմում մագնիումի անբավարար քանակություն, վարիկոզ և այլն
Հաճախ այն կարող է առաջանալ գիշերը, երբ օրգանիզմն ամբողջությամբ թուլացած է: Դա տեղի է ունենում մարմնի սխալ դիրքից ու մկաններում արյան վատ մատակարարումից:
Ցավից ազատվելու համար բավական է, որ նստեք անկողնում ու մի քանի անգամ կսմթեք ցավոտ հատվածը, ապա ոտքերի այդ հատվածում ոչ մեծ մերսում արեք:
Մշտական ջղակծկումներից կօգնի ազատվել վիտամինների ընդունումը, վազելինից ու ծիծեռնախոտից (կանթեղախոտ) հյութից պատրաստված տնային քսուքով տրորելը։
Ինչպես ազատվել ջղակծկումից: Անհրաժեշտ բաղադրիչները
Ծիծեռնախոտի հյութ
Վազելին
Պատրաստման եղանակը: Խառնեք հյութն ու վազելինը 1 : 2 հարաբերակցությամբ: Ամեն օր քսեք այս տնային քսուքը այն հատվածում, որտեղ լինում են կծկումները: Արդեն 1 ամսից կնկատեք, որ ջղակծկումները զգալիորեն նվազել են: