Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Պատկերացրեք այսպիսի տեսարան: Դուք քիթ քթի կանգնած եք մի մարդու դիմաց, ով տառացիորեն եռում է զայրույթից ու գոռում ձեզ վրա, և ամենը, ինչ դուք ուզում եք անել, նրան նույն կերպ պատասխանելն է: Խնդիրը միայն այն է, որ այդպիսով դուք ոչ մի կերպ չեք շտկի իրավիճակը:
Եվ ուրեմն, ինչպե՞ս քեզ հավաքես ու զերծ մնաս պոռթկալուց: Երկու ճանապարհ կա, և միայն մեկն է ճիշտ: Փորձենք, ուրեմն, հասկանալ՝ ինչպե՞ս զսպել զայրույթը, որտե՞ղ է հիմնական սխալը, և ինչպե՞ս այն ուղղել՝ դրանով իսկ երջանկացնելով ոչ միայն ինքդ քեզ, այլև շրջապատողներին:
Կատաղությունը զսպելը միանշանակ վատ գաղափար է
Այս դեպքում դուք պարզապես ատամների արանքից շպրտում եք, որ ամեն ինչ կարգին է, և փորձում եք շարունակել գործերով զբաղվել: Լավ նորությունն այն է, որ այսպիսի վարքագիծն իսկապես թաքցնում է կատաղությունը, բայց միայն շրջապատի աչքից. Ձեր իսկ հույզերը միայն ուժեղանում են դրանք ճնշելու փորձերից:
Օլիվեր Բրուքմանի «Անտիդոդ» գրքում նկարագրված են մի քանի փորձեր, որոնք հաստատում են, որ իրենց զգացմունքները թաքցնող մարդիկ դրանք ավելի ուժեղ ու երկար են ապրում, քան նրանք, ովքեր չեն ամաչում դրանք արտահայտել: Եթե դուք փորձում եք զսպել արցունքները, դրանք չեն անհետանում, իսկ փղձկալու ու արտասվելու ցանկությունն ուժեղանում է:
Ի՞նչ է կատարվում մեր գլխում, երբ մենք փորձում ենք ճնշել կատաղության պոռթկումը, իսկ այնտեղ իսկական փոթորիկ է: Դուք դադարում եք դրական էմոցիաներ ունենալ, բայց չեք դադարում նեգատիվը զգալ: Ձեր ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հույզերի համար, սկսում է աշխատել չափից առավել:
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հույզերն ինքներդ եք ճնշում, իսկ դրանից վատ է զգում նաև ձեր զրուցակիցը: Հենց որ դուք սկսում եք զսպել ձեր կատաղությունը, ձեր զրուցակցի արյան զարկերակային ճնշումը սկսում է թռչկոտել, ինչն աստիճանաբար դառնում է ձեր նկատմամբ կայուն անհանդուրժողականություն: Եթե դուք ստիպված եք երկարատև շփում ունենալ, կա հավանականություն, որ դրանք հարթ չեն ընթանալու, և դա դժվար թե ուրախալի փաստ լինի:
Բացի ամեն ինչից, սեփական հույզերը ճնշելը պահանջում է որոշակի կամային ջանքեր, իսկ ուժերը, ինչպես հայտնի է, ավարտվելու սովորություն ունեն: Հենց այդ պատճառով էլ իրենց էմոցիաները հաճախակի զսպող մարդիկ ավելի հաճախ են ընկնում այնպիսի իրավիճակների մեջ, երբ զայրացած ժամանակ ասվածի համար հետագայում ստիպված ես լինում զղջալ:
Ինչ-որ մեկը հիմա կասի, թե ահա՜, ես այդպես էլ գիտեի: Եթե չի կարելի զսպել կատաղությունը, ուրեմն պետք է այն թափել շրջապատողների վրա: Եվ դա նույնպես սխալ մոտեցում է:
Չարժե թույլ տալ, որ զայրույթը դուրս պոռթկա
Եվ ահա դուք պոռթկացիք և ձեր ողջ բարկությունը թափեցիք այլոց վրա: Լավագույն մտահղացումը չէ, հավատացեք: Սա միայն ուժեղացնում է էմոցիոնալ պայթյունը: Կառուցողական կերպով դժգոհությունն արտահայտել, իհարկե, կարելի է, բայց բարկությունը զրուցակցի վրա թափել չարժե, քանզի այն ձնագնդու նման՝ ամեն ասված բառի հետ մեծանում է:
Ուրեմն ի՞նչը կարող է օգնել այդ դեպքում: Կարելի է փորձել ցրվել, բայց արդյո՞ք դա կօգնի: Վստահաբար, այո, կօգնի: Ձեր ուղեղի էներգետիկ ռեսուրսները սահմանափակ են, այնպես որ, եթե դուք ձեր ուշադրությունը կենտրոնացնեք այլ բաների վրա, ուղեղն արդեն չի կարող բևեռվել տհաճ իրավիճակների մասին շարունակաբար և անօգուտ մտածելու վրա: Իհարկե, շատ դժվար է ցրվելը, կատաղության պահին այլ բանի մասին մտածելը, սակայն կա մեկ եղանակ՝
Վերագնահատում
Եվս մեկ անգամ մանրամասն պատկերացնենք իրավիճակը: Ինչ-որ մեկը, ձեզնից մի քանի սանտիմետր այն կողմ կանգնած, գոռում է ձեզ վրա, ընդ որում, իզուր: Դուք շատ եք ուզում պատասխանել նույն կերպ և անգամ գլխին մի բան տալ:
Իսկ եթե ես ձեզ ասեմ, որ այդ մարդը երեկ մորն է կորցրել կամ ծանր ամուսնալուծության շրջան է ապրում, իսկ միգուցե երեկ նրանից խլել են իր երեխաների նկատմամբ իրավունքները: Հավատացեք, որ, եթե իմանայիք, թերևս, այնքան էլ սրտին մոտ չէիք ընդունի նրա վարքագիծը, իսկ հնարավոր է, որ նույնիսկ կիսեիք նրա ցավն ու վիշտը: Ի՞նչ փոխվեց: Ոչինչ:
Պարզապես նախապատմությունը փոխեց իրավիճակի նկատմամբ ձեր վերաբերմունքը: Հաջորդ անգամ նմանատիպ իրավիճակում դուք ինքներդ ձեզ կասեք՝ ես կապ չունեմ, պարզապես նա այսօր վատ տրամադրություն ունի: Հենց որ դուք փոխում եք ձեր վերաբերմունքն իրավիճակի վերաբերյալ, ուղեղը ձեր հույզերը վերակարգավորում է: Այսպիսով, եթե դուք ինքներդ ձեզ ասեք, որ ձեր զրուցակցի մոտ պարզապես վատ օր է, ձեր պատկերացումն իրականության մասին կփոխվի, և բացասական հույզերը դուրս կշպրտվեն դրական հույզերի կողմից:
Արդյունքը երկար սպասել չի տա: Այսպես վարվելով՝ դուք ավելի շատ ընկերներ կունենաք: Ավելին, այս մեթոդը ձեզ կօգնի ազատվել կատաղությունից՝ ոչ այն ձեր մեջ ճնշելով, և ոչ էլ շրջապատի վրա այն թափելով: Դուք այլևս ստիպված չեք լինի ափսոսել տաք գլխով ասված բառերի համար:
Ի՞նչ ունենք արդյունքում
Կատաղությունից ազատվելու համար պետք է՝
չճնշել այն, քանի որ միգուցե շրջապատողները չեն տեսնում դրա դրսևորումները, սակայն շատ լավ զգում են ձեր վիճակը, և հարաբերությունները, միևնույն է, փչանում են:
զայրույթի պոռթկումները շրջապատող անձանց վրա չտարածել: Ձեր դժգոհության պատճառները ձևակերպեք հանգիստ և կառուցողական, սակայն՝ ոչ գոռալով: Դրանից ավելի շատ ձեզ համար է վատ լինում:
վերագնահատեք իրավիճակը՝ պարզապես ինքներդ ձեզ ասելով, թե միգուցե ձեր զրուցակիցն այսօր վատ օր է ունեցել, և ես նրա վատ տրամադրության հետ կապ չունեմ: Եվ, թերևս, քիչ չէ հավանականությունը, որ այդ ժամանակ դուք նրա նկատմամբ վշտակցության զգացողություն կունենաք ու կհասկանաք:
Այժմ լավ փոխհարաբերություններ պահպանելու ճանապարհին՝ վերջին քայլն է մնում՝ ներել: Եվ դա հենց ձեզ է պետք, այլ ոչ թե՝ ձեր զրուցակցին: Հիշեք հին ասացվածքը՝ հիշաչար լինելը նույնն է, ինչ՝ եթե ինքդ թույն խմես՝ մտածելով, թե մեռնելու է ուրիշ մեկը: