Ձեր հոգին թունավորող 35 սովորություններ, որոնցից պետք է ազատվել օր առաջ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



1. Վերջ տվեք խնդիրներից փախչելուն։ համարձակորեն դրանց դեմքին նայեք։ Որքան շատ դուք անտեսեք դրանք ու խաբեք ձեզ, այնքան աղետալի կդառնան դրանք։

2. Դադարեցրեք ձեր երջանկությունը և կյանքից բավարարվելն այլոց ձեռքը հանձնել։ Ամեն ինչ կախված է բացառապես ձեզնից։ Ոչ ոք մեղավոր չէ նրանում, որ դուք երջանիկ չեք։

3. Մի՛ վախեցեք սխալվելուց։ Բոլորն են սխալվում, և դուք բացառություն չեք։ Ընդունեք դրանք։ Մեծացեք դրանց վրա։ Հենց սխալներն են ձեզ դարձրել այնպիսին, ինչպիսին որ այսօր կաք։

4. Վերջ տվեք պատմել ինքներդ ձեզ, որ ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվի, քանի դեռ չեք փորձել ու չեք արել այն ամենը, ինչը ձեր ուժերի սահմաններում է։

5. Վերջ տվեք անտեսել այն բաները, որոնք իսկապես կարևոր են ձեզ համար։

 

 

6. Վերջ տվեք ուրիշ մարդկանց պահանջմունքներն ու ցանկություններն ավելի վեր դասել, քան ձերը։ Հոգ տարեք ձեր մասին։ Դարձեք ինքներդ ձեր լավագույն ընկերն այս աշխարհում։

7. Վերջ տվեք փորձել բոլորին դուր գալ։ Դուք հարյուր դոլարանոց թղթադրամ չեք, որ հիացմունք առաջացնեք։ Պարզապես դարձեք ձեր լավագույն տարբերակը։ Եզրակացություն՝ մի փախեք խնդիրներից։ Առերեսվեք դրանց հետ ու լուծեք հերթականության կարգով։ Որքան շատ փախչեք դրանցից, այնքան ավելի մեծ կդառնան դրանք։

8. Վերջ տվեք ինչ-որ բան անելու համար հարմար ժամանակի սպասել։ Այդ ժամանակը այստեղ և հիմա է։ Դրա համար էլ օգտագործեք յուրաքանչյուր րոպեն ու վայրկյանը, որ ուրախանաք կյանքի ամեն մի պահով ու երջանիկ լինեք։

9. Վերջ տվեք ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ նեղացնում կամ ստորացնում են։ Աշխարհը լի է լավ ու անկեղծ մարդկանցով։ Մի՞թե պարտադիր է ձեր կյանքի թանկարժեք ժամանակը վատնել վատ մարդկանց վրա։

10. Վերջ տվեք քննադատել ինքներդ ձեզ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ձեր մասին ինչ-որ բան այնպես չի ասել կամ չի նայել։ Ձեր ինքնագնահատականը գալիս է բացառապես ձեր ներսից, այլ կախված չէ արտաքին հանգամանքներից ու օտար լեզուներից։



11. Վերջ տվեք աշխատել ուրիշների երազանքներն իրականացնելու ուղղությամբ։ Մի՞թե դուք ձեր սեփական երազանքները չունեք, կամ դրանք պակաս կարևոր են։ Նպատակներ դրեք ու դրանց իրականացմանն ընդառաջ գնացեք խիզախորեն, գլուխը վեր պահած։ Դրանք ձեզ համար պետք է լինեն ամենակարևորն ու առաջնահերթը։

12. Վերջ տվեք նախանձել կամ խանդել ուրիշի հաջողությանը։ Կամ արեք այնպես, որ հասնեք նույնպիսի բարձունքների, կամ հաշտվեք այն բանի հետ, ինչ ունեք, ու մի նվնվացեք։

13. Վերջ տվեք հավատալ նրան, որ դուք ոչինչ չեք կարող փոխել։ Դա սխալ է։ Կարող եք և կփոխեք։ Եթե ուզում եք։

14. Վերջ տվեք շփոթվել, երբ ձեզ գովում են, և հակառակը՝ մի չափազանցրեք քննադատությունը։ Աշխատեք ամեն ինչ հակառակն անել, դա բարդ չէ և շատ օգտակար է։

15. Վերջ տվեք կենտրոնանալ այն բանի վրա, ինչ դուք ուզում եք։ Դրա փոխարեն՝ մտածեք այն մասին, թե ինչի եք դուք ուզում հասնել և ինչպես եք պատրաստվում դա անել։

16. Մի վախեցեք սխալներից։ Գործեք։ Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։

17. Վերջ տվեք ձեզ անվերջ ուրիշների հետ համեմատել։ Նրանք նրանք են, իսկ դուք՝ դուք։ Դուք բացառիկ եք ու հիասքանչ, ինչպես և երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդ։

18. Վերջ տվեք դատարկ ժամանակ վատնել տվայտանքների վրա այն առիթով, ինչը դուք չեք կարող փոխել։

19. Վերջ տվեք հավատալ այն բանին, որ ուրիշ մարդկանց կարծիքն ավելի կարևոր է, քան ձեր սեփական կարծիքը։

20. Վերջ տվեք համարել, որ դուք ժամանակ չունեք այն բաների համար, ինչը սիրում եք։ Դուք կարող եք ժամանակ կորզել ցանկացած բանի համար։ Պետք է միայն ցանկանալ, իսկ եղանակները կգտնվեն։



21. Վերջ տվեք ուրախությունը հետաձգել։ Ուրախացեք այստեղ և հիմա, մի սպասեք Նոր տարվան կամ արձակուրդին։

22. Վերջ տվեք ինքներդ ձեզ յուրաքանչյուր սխալի կամ անկատարության համար խարազանելուց։ Դուք ընդամենը մարդ եք, այլ ոչ թե Աստված։

23. Վերջ տվեք ամենափոքր դիմադրության ճանապարհն ընտրելը։ Դա վատագույնն է, ինչ դուք կարող եք անել ձեզ համար։ Դա ձեր ճանապարհը չէ, դու ավելիին եք արժանի։

24. Վերջ տվեք ձեզ համեմատել ուրիշների հետ։ Թող նրանք ապրեն այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս, իսկ դուք էլ ինքներդ ինքնուրույն կայացրեք ձեր որոշումը։

25. Վերջ տվեք ուրիշ մարդկանց ձեր սեփական անհաջողությունների ու դժբախտությունների համար մեղադրելը։ Դուք միայնակ եք պատասխանատվություն կրում ձեր կյանքի համար, և ուրիշ ոչ ոք։

26. Վերջ տվեք անկումների ու վերելքների հանդեպ ունեցած վախին թույլ տալ ձեզ խանգարել ձեր երազանքների իրականացման ճանապարհին։ Երազեք ու գործեք։

27. Վերջ տվեք սպասել, որ հանգամանքներն իրենք իրենց կփոխվեն։ Պասիվ հանդիսատես մի եղեք, ինքներդ փոխեք ձեր կյանքը։



28. Վերջ տվեք ձեր էներգիան ու հոգեկան ուժերն անցյալի սխալների համար զղջալու վրա վատնել։ Արդեն ոչինչ չես փոխի։ Եզրակացություններ արեք և շարունակեք առաջ ընթանալ։

29. Վերջ տվեք ամաչել ներողություն խնդրելու համար, երբ սխալ եք թույլ տալիս։ Ո՞ւմ հետ չի պատահում։ Ներողություն խնդրեք ու առաջ գնացեք։ Ձեզ մեծ գործեր են սպասում։

30. Վերջ տվեք ինքներդ ձեզնից կատարելություն և անթերիություն պահանջել։ Սիրեք ինքներդ ձեզ։ Եղեք ձեր դաշնակիցը, այլ ոչ՝ քննադատը։

31. Վերջ տվեք մեղավոր զգալ ձեզ այն բանի համար, որ ժամանակ եք հատկացնում ու հոգ եք տանում ձեր մասին։ Դուք միակն եք ձեզ համար։

32. Վերջ տվեք անդադար զբաղված լինելուց։ Դա անհեթեթ է ու ոչ արդյունավետ։

33. Վերջ տվեք սլանալ կյանքում հրթիռի պես։ Սովորեք վայելել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը։

34. Վերջ տվեք «այո» ասել, երբ ուզում եք «ոչ» ասել։

35. Վերջ տվեք բարդացնել ձեր կյանքը։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան դուք իրավիճակը նկարում եք ձեր գլխում։



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․