Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Քրիստո Մամերսկին բուլղարացի գենետիկայի մասնագետ է և տասնյակ գրքերի հեղինակ, կարդում է դասախոսություններ ամբողջ աշխարով մեկ: Պրոֆեսորը համոզված է, որ մենք ինքներս ենք փորում մեր գերեզմանը, երբ ճիշտ սնունդ չենք ընտրում:
Ծերանալու մասին
Ծերությունը բնական երևույթ չէ: Շատ գիտնականների կարծիքով այն հիվանդություն է, և մենք ինքներս ենք այն առաջացնում՝ անմիտ վերաբերմունք ունենալով սննդի ընտրության նկատմամբ: Մարդկանց 70%-ը մահանում է սննդի նկատմամբ հանցավոր վերաբերմունք ունենալու պատճառով: Հոդատապ (պոդագրա), դիաբետ, խոց, ինֆարկտ, քաղցկեղի տարբեր տեսակներ. ահա այս բոլորը հանդիսանում են քաղաքակրթության պատուհասը:
Մթերքներ, որոնք դանդաղեցնում են ծերացումը
Բավական է ընդամենը հետևել սնվելու հասարակ կանոններին, որպեսզի ետ կանգնենք ծերանալուց: Գլխավորը՝ ոչ մի ավելորդ բան և ամեն ինչից մի քիչ: Այդ պատճառով ես առանձնացրել եմ մի քանի մթերքներ, ուշ ծերանալու համար: Դրանցից հիմնականներն են բանջարեղենները, մրգերը, յոգուրտը, կաթը, գինին:
Այո գինի՝ իսկական և ոչ մեծ քանակությամբ: Ֆրանսիայում մսի վրա գինի լցնելու ավանդույթ կա: Եվ նրանց Ժանն ապրում է 10 տարի ավելի երկար, քան Ջոնը մառախլապատ Ալբիոնից:
Առաջին տեղում գտնվում է յոգուրտը՝ պատրաստված բուլղարական ցուպիկներով: Չոր կաթից պատրաստված խմորիչով յոգուրտները բուժական էֆեկտ չունեն:
Բնական յոգուրտը առավելապես լավ յուրացվող սնունդ է: Այն կանխարգելում է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղը, կանխում օստեոպորոզի զարգացումը:
Նիհարելու և օրգանիզմը մաքրելու իսկական միջոցը շատ պարզ է
500 գրամ բնական յոգուրտին ավելացնել 1ճ/գ մեղր, 1ճ/գ խնձորի քացախ, 1ճ/գ դարչին, 40 կաթիլ 30%-անոց ակնամոմ (պրոպոլիս): Ուտեստը կարող եք հարստացնլել տարատեսակ օգտակար հավելումներով, ինչպես օրինակ, սև հապալաս, կապույտ հապալաս, հունական ընկույզ, բանան: Հատապտուղները և ընկույզը՝ մի բուռ, բանանը ` ոչ ավելի, քան մեկ քառորդ:
Այս համեղ ուտեստը կարող եք ճաշակել նախաճաշին և ընթրիքին: Եթե ուտեք 2 գդալ այս ուտեստից 2 ժամը մեկ, 20 օր շարունակ, կնկատեք, թե ինչպես է ձեր գոտկատեղը բարակել և օրգանիզմը վերականգնվել:
Բնական վիտամիններ գեղեցկության համար
Ամենալավ վիտամինները գեղեցկության համար պարունակում է աղցանը՝ պատրաստված գազարով և սխտորով: Անցկացված փորձարկումների շնորհիվ ապացուցվել է սխտորում պարունակվող կախարդական հատկությունները:
Բաժակներից մեկում լցրել են 80 ախտահարույց միկրոբներով ջուր, իսկ մյուսում՝ սխտոր և դրել այն առաջին բաժակի կողքին: Մի քանի ժամ անց միկրոբների մասին այլևս խոսք չէր կարող լինել: Սխտորը սպանել էր դրանք անգամ հեռավորությունից:
Նման հատկություններով է օժտված նաև ակնամոմը: Այն սպանում է գրիպը, պայքարում գաստրիտի, կոլիտի, դիսբակտերիոզի դեմ, հանդիսանում գերազանց հակաքաղցկեղային պրոֆիլակտիկ միջոց: Բավական է ավելացնել 20-30 կաթիլ ակնամոմ 50 մգ ջրին և խմել օրական 2 անգամ:
Թույնը սննդում
Ամբողջ աշխարհում գոյություն ունի գրեթե 200 քիմիկան նյութ, որը սննդին տալիս է հաճելի համ և տեսք: Այս կոնցենտրացված նյութերը բերում են մահվան: Երբ գնում եք մթերքը, կարդացեք պիտակի վրա մանր գրաված տեքստը, որտեղ գրված են վնասակար բաղադիրչները: Սինթետիկ հավելումներից նատրիումը և նիտրատը ամենատարածվածն են, որոնք սպանում են երիտասարդությունն ու առողջությունը:
Դրանք օգտագործվում են միսը երկար ժամանակ թարմ պահելու և բոտուլիզմի զարգացումը պահածոյացված սննդի մեջ կանխարգելելու համար: Այս նյութերով են հարստացված երշիկները, նրբերշիկները, բեկոնը, խոզապուխտը, պահածոյացված ձուկը: Դրանով են պատվում նաև սառեցված միսն ու ձուկը:
Աղի և քաղցր սնունդը մահ է
XX դարասկզբին, մարդիկ 5 անգամ ավելի քիչ էին օգտագործում շաքար, քան հիմա: Շաքարը մարդու համար սպիտակ անեծք է: Այն վնաս է հասցնում սրտին, թոքերին, երիկամներին և ստամոքսին: Մոռացեք գազավորված ըմպելիքների և լիմոնադների մասին:
Մարդիկ, ովքեր տառապում են բարձր ճնշումից, անգամ պատկերացում չունեն, որ գլխավոր պատճառը աղի չարաշահումն է: Հատկապես վտանգավոր է ուտել սոված փորին չիփսեր, միկրոալիքային վառարանում պատրաստված պոպ-քորն և աղի ընդեղեն: Դա պարզապես ինքնասպանություն է:
Ոչ պակաս վտանգավոր են երեխաների համար պատրաստի հյութերը: Դրանց մեջ օգտագործովում են բրոմ պարունակող բուսական յուղ:
Երկարակեցության բաղադրատոմսը
- Մի օգտագործեք ավելի շատ կալորիաներ, քան կորցնում եք,
- Կերեք խնձոր ամեն օր,
- Խմեք սառեցված ջուր և խոտաբույսերից թուրմեր,
- Ակտիվորեն աշխատեք,
- Ամեն օր լոգանք ընդունեք,
- Քնեք զով սենյակում,
- Հանգստյան օրերին քայլեք ոտքով կամ հեծանիվով՝ 10-15կմ,
- Շրջապատեք ձեզ ընկերներով, ուրախացեք, ծիծաղեք, մի՛ հրաժարվեք ինտիմ մերձեցումից։
Երբեք մի՛ մտածեք և մի՛ ասեք, թե դուք ծերանում եք: