Չծերացող կանանց 7 կանոն


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Նկատե՞լ եք, որ որոշ կանայք տարիքի հետ դառնում են ավելի գեղեցիկ, և որ տարիքը չի երևում նրանց դեմքին ու մարմնին: Դա տվյալ կնոջ գաղտնի՞քն է, թե՞ բնության հատուկ սերն է գեղեցիկ սեռի առանձին ներկայացուցչի հանդեպ:

Ամենայն հավանականությամբ, դա պահպանումն է որոշակի կանոնների և առողջ ապրելակերպի, քանի որ մարդու մարմինը կազմված է միատեսակ օրգաններից: Եվ ահա թե ինչպես ենք մենք տնօրինում մեր մարմինը, ինչով ենք կերակրռւմ այն և ինչպես ենք շահագործում, էապես ազդում են մեր արտաքին տվյալների վրա:

Ահա չծերացող կանանց 7 կանոնները: Միգուցե դրանք կօգնեն ձեզ․․․ եթե չհաղթահարեք ծերությունը, գոնե կմեղմեք դրա դրսևորումը:

 

 

Մարսողություն
Վերահսկել մարսողությանը անհրաժեշտ է բոլորին: Փորկապությունը թունավորում է մարմինը, իսկ առողջ աղիքները ամբողջ օրգանիզմի առողջության գրավականն է: Իսկ ո՞րն է աղիքների առողջության գրավականը: Ճիշտ սնունդը. բանջարեղեն, մրգեր, շիլաներ, ջուր, քիչ յուղալի համեմունքներ և քաղցրավենիք:

Ջուր
Մաշկը և ջուրը փոխկապակցված են: Կախված նրանից, թե ինչ տեսակի ջուր եք օգտագործում, կախված է ձեր մաշկի վիճակը: Կարևոր է նաև ջրի քանակությունը: Ամեն օր պետք է օգտագործեք 1,5-2 լիտր ջուր, ի դեպ՝ մաքուր բնական ջուր: Ջուրը լցնում է մարմինը թթվածնով և կենսական էներգիայով՝ դարձնելով մաշկը հարթ ու քնքուշ:

Քուն
Քունը պետք է լինի լիարժեք: Միայն այդ դեպքում այն կլինի բուժիչ: Քնի պակասը հիմնական թշնամին է գեղեցկության և թարմության: Քունը թույլ է տալիս ձեզ հանգստանալ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես:

 

 

Զբոսանք
Թարմ օդը անհրաժեշտ է ստանալ բոլոր տեսակի միջոցներով՝ զբոսանքից մինչև սենյակն օդափոխելը: Փորձեք որքան հնարավոր է քայլել և պարբերաբար բացել սենյակի պատուհանները, որում դուք աշխատում ու քնում եք:

Վիտամիններ
Երիտասարդությունը և գեղեցկությունը կարող են պահպանել վիտամինները: Ավելի լավ է, եթե այդ վիտամիններն ստանում եք թարմ մրգերից ու բանջարեղենից, այլ ոչ թե դեղամիջոցներից: Առավել օգտակար մթերքներն են՝ նարինջ, լոբի, սպանախ, սաղմոն, հնդկահավ, ընկույզ, լոլիկ, սև և կանաչ թեյ:

 

 

Պարանոց և ձեռքեր
Կնոջ տարիքը մատնում են պարանոցն ու ձեռքերը: Հոգ տարեք ձեր մարմնի այդ մասերին ոչ քիչ, քան դեմքին: Լվացք անելիս, ափսեներ լվանալիս, հավաքելիս օգտագործեք ձեռնոցներ: Ձեր մաշկը չի սիրում կեղտն ու ջերմաստիճանի փոփոխությունները, ինչպես նաև՝ քիմիան, որով հագեցած են մաքրող նյութերը:

Հոգեվիճակ
Հոգեվիճակը ևս արտացոլում է արտաքին գրավչությունը: Եթե դուք հոգեպես երիտասարդ եք, ապա ձեր դեմքը կփայլի թարմությամբ: Զբաղվեք սիրելի գործով, ուրախ անցկացրեք ամեն օրը, հաճախ ծիծաղեք, փնտրեք դրականը նույնիսկ բացասականի մեջ և նույնիսկ ապացուցեք ձեզ, որ ամեն ինչ լավ է, այդ ժամանակ ձեզ մոտ ամեն ինչ հիանալի կլինի:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․