Արևածաղկի սերմերը կօգնեն մոռանալ ճնշման տատանումների մասին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։

 



Հիպերտոնիայի առաջին ախտանշանները սովորաբար շատ քիչ են տարբերվում սովորական հոգնածության նշաններից։ Այդ է պատճառը, որ հիվանդների մի մասն իրենց ախտորոշման մասին առաջին անգամ լսում են շտապօգնության բժշկից, երբ գործն արդեն հասնում է հիպերտոնիկ ճգնաժամին։

Անձն այս դեպքում անհարմարություն է զգում, սակայն որոշ ժամանակ հանգստանալուց հետո ինչ-որ ընթացք դադարում է զգալ՝ ցավի զգացողությունն ընդունելով որպես հոգնածության արտահայտություն և տարիներ շարունակ չի դիմում բժշկի օգնությանը։ Ժամանակի ընթացքում հիպերտոնիան կարող է հանգեցնել ստենոկարդիայի, սրտի կաթվածի և ինսուլտի։ Աղմուկ ականջներում, գլխացավեր, գլխապտույտ, հիշողության թուլացում. սրանք նշաններ են, որոնք պետք է ձեզ զգուշացնեն վտանգի մասին։ Կարևոր է հիվանդությունը ժամանակին հասկանալը և համապատասխան բուժում սկսելը։

 

 

Բնական միջոց՝ հիպերտոնիայի դեմ

Անհրաժեշտ հետազոտություն անցնելուց հետո, որպես կանոն, բժիշկները նշանակում են դեղամիջոցներ, որոնք կանխարգելում են ճնշման բարձրացումը և նշանակում են դիետա, որի շրջանակներում անհրաժեշտ է նվազեցնել կենդանական ծագման մթերքների և աղի օգտագործումը։ Ճնշման նորմալացման գործում արդյունավետ կարող է լինել նաև արևածաղկի սերմերից պատրաստված եփուկը։ Այս սերմերը հարուստ են թթվով, որն ընդունակ է լայնացնել անոթները, լավացնել արյան շրջանառությունը։

 

 

Բաղադրիչներ
• 500 մլ արևածաղկի սերմեր չբոված վիճակով
• 2 լիտր ջուր

Լավ լվացեք սերմերը, լցրեք ամանի մեջ, դրեք կրակին։ Եռալուց հետո թեթև կրակի վրա եփեք 2 ժամ։ Սառեցրեք եփուկը։ Օրվա ընթացքում խմեք փոքր չափաբաժնով։ Բուժման կուրսը 2 շաբաթ է։




Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․