Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Սովետական միության փլուզումից հետո, երբ նախկին Խորհրդային հանրապետություններում անօրինականությունն առավել տարածված էր, գործում էին «գողական» աշխարհի կանոնները: Հատկապես այդ ընթացքում էր, որ ի հայտ եկան անհատականություններ, ովքեր փողոցի իշխանությունը կենտրոնացրին իրենց ձեռքում:
Այս երևույթը կարելի է համարել այն ժամանակների քաղաքականության արդյունք: Չէր գործում օրենքը և շատերը փորձում էին իրենց հարցերը լուծել զենքի ուժով: Նման հեղինակություններից մեկն էր Ռազմիկ Ամոյանը` Ճակոն:- գրում է Politik.am-ը։
Թեև հազվադեպ է լինում, որ «գողական» աշխարհի ներկայացուցիչը միաժամանակ ճափազանց սիրված է լինում, այդուհանդերձ Ճակոն նրանցից էր:
Հետաքրքրական է նրա մականվան հետ կապված պատմությունը: Ճակո եզդիերենից թարգմանաբար նշանակում է զենք: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Ճակոյի քույրը` տիկին Կարինեն, նա մանուկ հասակից մեծ սեր է ունեցել տարբեր տեսակի զենքերի նկատմամբ, ու այդպիսով շրջապատի մարդիկ իրեն անվանել են Ճակո՝ զենք:
«90-ականներին, երբ Հայաստանում սոցիալ-տնտեսական դժվար կացություն էր, Ճակոն բազմաթիվ բարեգործություններ իրականացրեց: Այդ դժվարին տարիներին իր ֆինանսական միջոցների հաշվին, հեղինակավոր այդ մարդն օժանդակեց ծերանոցի, մանկատան և դպրոցների: Ճակոն այն հեղինակություններից էր, ովքեր փորձում էին խաղաղություն տարածել իրենց շրջապատում. նաև դրա համար էր նա հանցագործ աշխարհի այն ներկայացուցիչների կողմից անընդունելի, ովքեր հարստանում էին մարդկանց «քցելով» և շանտաժի ենթարկելով:
Լեգենդար Ռազմիկ Ամոյանը դարձավ իր խաղաղասիրության զոհը, նրան հանդուրժել չկարողացան այն անձինք, ովքեր «քսակներն» հաստացնում էին հասարակ մարդկանց ու նրանց ընտանիքների բարօրության հաշվին»,ասաց մեր զրուցակիցը:
Այս թեմային անդրադառանլիս` կուզեինք ընդգծել նաեւ, որ «գողական» հայտնի հեղինակությունների մեջ բավական շատ են ազգությամբ հենց եզդիները:
Հետաքրքրական երևույթի մասին փորձեցինք մեկնաբանություն լսել այս «աշխարհի» ազգությամբ եզդի ներկայացուցիչներից մեկից: Մեր զրուցակիցը խնդրեց չներկայացնել իրեն, բայց պատրաստակամ էր պատասխանել մեր հարցին:
«Եզդիները արդեն հազարամակներ ա պետականություն չունեն: Մեզ միշտ սպանել են, թալանել մեր ունեցվածքը: Ապրելով մուսուլմանների մեջ մենք պետք ա ինչ-որ կերպ մեր հարցերը լուծեինք: Իսկ մուսուլմանների հետ հարցերը մենակ զենքով ու կռվով հնարավոր էր լուծել: Նույնը եղավ նաև 90-ականներին. կռուգոմ անարխիա էր ու դատարանով օրենքով հարց չէիր կարա լուծել: Մենք գտանք հարցերի լուծման մեր տարբերակը, էսա բացատրությունը, թե ինչի էր եզդիների մեջ շատ մեր աշխարհի մարդիկ». – ասաց մեր զրուցակիցը:
Նման կենսակերպը ունի նաև հոգեբանական հստակ բացատրություն, ինչը կարծես համապատասխանում է հանցագործ աշխարհի ներկայացուցչի արտահայտած մտքին:
Հոգեբան Աննա Բադալյանը թեմայի վերաբերյալ ասաց. –«Նախ դա ունի իր էթնիկ-հոգեբանական այն բացատրությունը, որ ցանկացած փոքր էթնիկական տարրի ենթագիտակցական մակարդակում կա ինքնապահպանման, ինքնահաստատման բարդույթ: Տվյալ պարագայում այդ հոգեբանական խնդրին գումարվում է նաև լեռնեցու վարքն ու բավականին համարձակ խառնվածքը»: