Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
К վիտամինի օգտակարության մասին հավանաբար քչերը գիտեն, սակայն վերջին տարիների հետազոտություններն ապացուցել են, որ այն շատ ավելի օգուտ է տալիս մեր օրգանիզմին, քան կարելի էր ենթադրել։
Ընդունված է, որ բժիշկները հիվանդներին խորհուրդ են տալիս իրենց սննդակարգում ներառել А, Б, С վիտամիններով հարուստ սնունդ, քանի որ սրանք են համարվում օրգանիզմի համար ամենաանհրաժեշտ վիտամինները։ Սակայն չպետք է մոռանալ, որ գոյություն ունեն ոչ պակաս կարևորները։
Եվ այսպես`
Ինչո՞վ է օգտակար К վիտամինը։
К վիտամինն ամրապնդում է ոսկրային ապարատը։ К վիտամինի կարևորագույն ֆունկցիաներից մեկը նրա՝ ոսկորների և հոդերի վրա ունեցած ազդեցությունն է։ Այն շատ կարևոր դեր է խաղում ոսկորների ձևավորման և վերականգնման գործում՝ դրանք դարձնելով ավելի ամուր և առողջ։
Բացի դրանից, այս վիտամինը կանխում է ոսկրամկանային համակարգի հիվանդությունները, այնպիսին, ինչպիսին է օստեոպորոզը, որի զոհերը, համաձայն բժշկական հետազոտությունների, դառնում են 45-ից բարձր կանայք։
Նրանց, ովքեր հակված են ոսկրային հիվանդությունների, բժիշկները կանխարգելման նպատակով խորհուրդ են տալիս իրենց սննդակարգում ընդգրկել К վիտամինով հարուստ մթերքներ։
К վիտամինը՝ քաղցկեղի դեմ։ Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ К վիտամինն օժտված է քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ վիտամիններով։
Պատահական չէ, որ քաղցկեղով տառապող հիվանդներին բժիշկները նշանակում են K վիտամինով հարուստ սնունդ, որոնց թվում են սպանախը և բրոկկոլին։
K վիտամինն օգնում է իջեցնել արյան զարկերակային ճնշումը։ K վիտամինը խորհուրդ է տրվում նաև այն անձանց, ովքեր տառապում են զարկերակային բարձր ճնշմամբ։
Սննդակարգում K վիտամինով հարուստ սննդի ընդգրկումը կօգնի իջեցնել և կարգավորել արյան ճնշումը և կանխել սրտանոթային տարատեսակ հիվանդությունները։
K վիտամինը լավացնում է տեսողությունը։ Այն, որ գազարը տեսողությունը լավացնելու փորձված ժողովրդական միջոց է, հայտնի է բոլորին։ Բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչքան օգտակար է K վիտամինը բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են իրենց աչքերի առողջության համար։ Այս վիտամինն ունակ է ոչ միայն լավացնել տեսողությունը, այլև կանխել տեսողական շատ վտանգավոր հիվանդություններ։
K վիտամինը խթանում է ուղեղի աշխատանքը։ K վիտամինը նպաստում է ուղեղի բավարար աշխատանքին։
Լավ հիշողությունը, կենտրոնացվածության բավարար մակարդակը, ուշադրությունը, հենաշարժողական համակարգի ֆունկցիաների խանգարումների բացակայությունը մարդկային ուղեղի առողջ ու բնական աշխատանքի վկայությունն են։
Իսկ ուղեղի առողջության համար կարելի է հոգալ՝ ճիշտ սննդակարգի հետևելով, ուտելով К վիտամինի բարձր պարունակությամբ մթերքներ։
К վիտամինն օգնում է ստամոքսի ցավերի ժամանակ։ Եթե դու հաճախ ես ունենում ստամոքսի խնդիրներ, ապա քո սննդակարգից չպետք է պակասեն К վիտամին պարունակող մթերքները։
Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն մթերքների ցանկը, որոնցում շատ է պարունակվում К վիտամին.
- Ավոկադո
- Նեխուր
- Բրոկկոլի
- Անյուղ միս
- Սալոր
- Բրյուսելյան կաղամբ
- Ծաղկակաղամբ
- Ծնեբեկ
- Սպանախ
- Լյարդ
- Թուզ
- Կիվի
- Կաթ
- Կանաչ սալաթ
- Ոսպ
- Ճակնդեղ
- Դեղձ
- Կանաչ սոխ
- Լոլիկ
- Խաղող