Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ներկայացնում ենք թթվի ջրի օգտագործման մի քանի միջոց: Ինչով է օգտակար թթվի ջուրը։
1. Կանխում և վերացնում է մկանների սպազմը:
Աղաջուրը կարող է կիսով չափ կրճատել մկանների ջղաձգության ժամանակը:
2. Վերացնում է խումհարը։
Երբ մարդն ալկոհոլ է խմում, իր մարմինը հյուծում է նատրիումից և ջրից: Աղաջուրը կարող է լրացնել նատրիումի պակասը, ձեզ ավել լավ կզգաք:
3. Օգնում է վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ։
Քացախը կարող է օրգանիզմին օգնել արձագանքել ինսուլինին: Քանի որ աղաջուրը քացախ է պարունակում, կարող է մարսողությունը դանդաղեցնելու հաշվին օգնել նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ:
4. Հանգստացնում է արևային այրվածքները։
Աղաջուրը կարող է օգնել մեղմացնել արևային այրվածքները և նպաստել ապաքինմանը: Լրացուցիչ թեթևության համար հյութը պետք է զով լինի:
5. Օգնում է նախադաշտանային համախտանիշի դեպքում։
Դաշտանային ցիկլը կարող է ջղաձգություններ և ջրազրկում առաջացնել: Այդ դեպքում օգնում է աղաջուրը:
6. Նվազեցնում է որովայնի ցավը։
Որոշ մարդիկ ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեն ստամոքսաթթուների ցածր մակարդակի պատճառով: Աղաջրում պարունակվող թթուն կարող է խնդրի լուծում լինել: