Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Դոշաբը շատ օգտակար է հատկապես հազի դեպքում։ Այս համեղ օշարակն օգնում է շատ արագ ազատվել ծանր հազից։ Մայրիկս մրցածության և հազի ժամանակ ինձ միշտ դոշաբ է խմեցնում,- գրում է հոդվածագիրը։ Դոշաբի օգտակարությունն ապացուցված է ժամանակի ընթացքում։
Օգտակար դեղամիջոց լինելուց բացի, դոշաբն օգտագործում են նաև մի քանի ճաշատեսակների և քաղցրավենիքների պատրաստման մեջ։ Դոշաբը յուրահատուկ համ է տալիս հատկապես ընկույզով քաղցր սուջուխին (շարան)։
Դոշաբ սովորաբար պատրաստում են լավ հասունացած թթից։ Դոշաբ պատրաստում են նաև խաղողից, բայց մայրիկս միայն թթից է պատրաստում, քանի որ այս տեսակն ամենաօգտակարն է։
Դոշաբի պատրաստումը հնագույն սովորություն է։ Թութը թափ տալուց հետո լցնում ենք մեծ կաթսայի մեջ, մի քիչ ջուր ավելացնում և դնում կրակին։ Լավ եփվելուց հետո թողնում ենք սառչի։ Այնուհետև լցնում ենք ցանցե պարկի մեջ, վրան ծանրոց դնում և թողնում ենք լավ քամվի։
Քամվելուց հետո առաջացած քաղցր հեղուկը նորից դնում ենք կրակին և եռացնում։ Գդալի միջոցով ստուգում ենք, երբ ծորա՝ նշանակում է, որ դոշաբն արդեն պատրաստ է։
Վերցնում ենք կրակից և թողնում սառչի, լցնում հարմար շշերի մեջ և պահեստավորում։
Թեև դոշաբը քաղցր է, սակայն պատրաստման ժամանակ շաքարավազ չենք ավելացնում։